Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2213 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը կարող է տհաճ անակնկալներ բերել: Ամեն ինչ ուզածի նման չի դասավորվի, իսկ շրջապատողների արարքները կարող են ձեզ վշտացնել կամ բարկացնել: Բայց լուրջ խնդիրներ այն չի բերի, իսկ մանր-մունր դժվարություններն արագ կհաղթահարեք, եթե հանգստություն պահպանեք: Փորձն ու առողջ բանականությունը կհուշեն՝ ինչպես գործեք, իսկ ինտուիցիան կօգնի արագ մոտեցում գտնել նոր ծանոթներին: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Չի բացառվում ձեզ վերադարձնեն պարտքերը կամ վճարեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Հաջող գնումներ անելու հնարավորություն կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բարենպաստ կլինի աշխատանքի և պիտանի գործերի համար: Դուք լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Անսպասելի հեշտ կլուծվեն այն խնդիրները, որոնք նախկինում լուծել չեք կարողացել: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ կկարողանաք համոզիչ հաղթանակ տոնել մրցակիցների հանդեպ, նրանց թողնել հետևում: Մտերիմների հետ կարող եք անկեղծ լինել. նրանք ձեզ կհասկանան ու ամեն հարցում կաջակցեն: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր ձեզ կհաջողվի կարգուկանոն հաստատել գործերում, լուծել վաղուց ուշադրություն պահանջող հարցերը: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, ուստի նույնիսկ սպասվածից լավ արդյունք կստանաք: Մասնագիտական առաջադրանքները հրաշալի կկատարեք, և դա աննկատ չի մնա. մարդիկ, որոնցից շատ բան է կախված, շուտով հետաքրքիր մի բան կառաջարկեն ձեզ: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Դուք կուրախացնեք մտերիմներին, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել: Հաճելի անակնկալների և ուշադրության նշանների պակաս չեք ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսին արժե կենտրոնանալ արդեն ծանոթ առաջադրանքների լուծման վրա. այստեղ դժվարությունների համար մտահոգվելու կարիք չկա: Ճանապարհին լուրջ խոչընդոտների չեն հանդիպի նաև փորձված համախոհների հետ միասին աշխատող Խեցգետինները: Ավելի ուշ պիտի կենտրոնանաք ֆինանսական հարցերը լուծելու վրա: Զգուշությունը ձեզ չի խանգարի: Բայց մի շտապեք գումար ծախսել մի բանի վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք: Ողջ օրը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Սիրելիի հետ հանդիպումը բազում դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Լավ է շտապելով լուրջ որոշումներ չընդունեք: Պահի ազդեցության տակ կարող եք ասել կամ անել մի բան, ինչի համար հետո կզղջաք: Կոլեգաների հետ մանր տարաձայնությունները, անիմաստ վեճերը կխանգարեն կենտրոնանալուն: Հատկապես դժվար կլինի այն Առյուծների համար, որոնց աշխատանքը կարգապահություն, մանրուքներին ուշադրություն է պահանջում: Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, քանի որ այդպես ավելի հեշտ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Հետո կգա շփումների համար բարենպաստ ժամանակը: Դուք շատ հարցերում կկարողանաք պայմանավորվել, լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի աշխատանքի և բիզնեսի մասին զրուցելու, մասնագիտական ծրագրերը և ձեր կարիերայի զարգացումը քննարկելու համար: Բաց մի թողեք այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, որոնց փորձն ու գիտելիքները ձեր հարգանքն են հարուցում: Դուք շատ պիտանի խորհուրդներ ստանալու շանս կունենաք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դրանք տեղին կլինեն. կհաջողվի տան համար պիտանի իրեր գնել, ուրախացնել մտերիմներին: Երեկոն բարենպաստ կլինի շփումների համար: Չի բացառվում հանդիպումը մի մարդու հետ, որին վերջին ժամանակներս կարոտում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը շատ արդյունավետ կանցնի: Գործերում հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Կարող եք կարևոր բան ստանձնել. աստղերի աջակցությամբ դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Հավանական են պիտանի ծանոթություններ, որոշ Կշեռքներ ազդեցիկ համախոհներ կգտնեն: Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր հեշտ կլինի: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, դուք կգտնեք սուր անկյունները հարթելու, երկար վեճերից խուսափելու ձևը: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Կշեռքներին: Ռոմանտիկ ժամադրությունը կարող է անսովոր ու հիշարժան անցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք շատ գործերից հրաշալի գլուխ կհանեք ու հաջողության կհասնեք, եթե համառություն դրսևորեք: Որոշ Կարիճներ կհասկանան, թե ինչպես կարելի է անել այն, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Հնարամտությունը թույլ կտա հաղթել հին մրցակիցներին, նրանց թողնել հետևում: Շրջապատողներն այսօր սովորականից հաճախ են խառնվելու ձեր գործերին: Սկզբում դա կնյարդայնացնի, բայց շուտով դուք կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Երեկոն հարմար կլինի ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք հնարավորինս շուտ լուրջ տրամադրվել: Օրվա առաջին կեսը հարմար կլինի կարևոր գործերի համար, հնարավորություն կտա լուծել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Բայց դուք ժամանակի ընթացքում ավելի շատ կշեղվեք, գայթակղություններն էլ կշատանան, այնպես որ սկսածը ավարտելը հեշտ չի լինելու: Որոշ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու լավատեսությունը: Դա դուր կգա շրջապատողներին: Շատերը կուզենան շփվել ձեզ հետ, ավելի մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հագեցած կլինի, շատ գործեր ուշադրություն կպահանջեն: Ծրագրված առաջադրանքներին կավելանան լրիվ նորերը, պիտի արագ որոշեք՝ ինչպես եք լուծելու դրանք: Օրվա սկզբին արժե ինքնուրույն գործել, իսկ ավելի ուշ կարող եք ինչ-որ մեկին դիմել օգնության խնդրանքով: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Իսկ ահա հոգնեցնող գործերի, մեծ կենտրոնացվածություն պահանջող զբաղմունքների համար այն հարմար չի լինի: Ամենայն հավանականությամբ ուզենալու եք հանգստանալ, և նման հնարավորություն ձեզ կտրվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Եթե օրվա համար կարևոր բան եք ծրագրել, պատրաստ եղեք ինքնուրույն գործելու: Դուք բարդ գործերն անելու, նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը լուծելու համար օգնության կարիք չեք ունենա: Օրը հարմար կլինի նաև ծրագրեր կառուցելու համար: Դուք ձեր ուժերը ճիշտ կգնահատեք, կկարողանաք կռահել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Օրվա առաջին կեսին հավանական են չծրագրված ուղևորություններ: Երկրորդը ավելի հանգիստ ու կանխատեսելի կանցնի: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողներին հասկանալն ու նրանց հետ լեզու գտնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսին ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Հավանական են թյուրիմացություններ, ձգձգումներ գործերում, տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց հետ առաջ հրաշալի լեզու էիք գտնում: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչ շուտով կկարգավորվի: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, այնպես որ փոփոխությունները չեն ուշանա: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի ստեղծագործ առաջադրանքների լուծմամբ զբաղված Ձկների համար: Նրանց ոգեշնչվածությունը կայցելի: Այս հատվածը նաև շատ հաճելի ծանոթություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|