ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2178 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դժվարություններ կարող են ծագել, բայց կասկած չկա, որ դուք դրանք կհաղթահարեք: Հատկապես նկատելի հաջողությունների կհաջողվի հասնել միաժամանակ ստեղծագործ մոտեցում ու համառություն պահանջող գործերում: Սկսածը կես ճամփին թողնել չեք ուզենա, նույնիսկ եթե ամեն ինչ միանգամից լավ չստացվի:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Շատ Խոյեր այսօր հակված կլինեն չմտածված ծախսերի, սպոնտան գնումների: Լավ է գործարքներ չկնքեք, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք այդ գործարքներն առաջարկողների հուսալիության ու ազնվության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Իրատես եղեք: Հենց դա կօգնի խուսափել սխալներից, հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց ստիպված եք եղել մեծ ուժեր նվիրել: Օրը հարմար կլինի աշխատանքի մասին զրուցելու, մասնագիտական ծրագրերը և այն նախագծերը քննարկելու համար, որոնց վրա պիտի կենտրոնանաք մոտ ժամանակներս: Եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց:

Լավագույն օրը չի լինելու փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու համար. այստեղ հնարավոր են անսպասելի ձգձգումներ, ցավալի թյուրիմացություններ: Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները: Դրանք հատկապես ուժեղ կլինեն ռոմանտիկ հարաբերությունների ոլորտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հարմար կլինի հին համախոհներին հանդիպելու և ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Դուք կպայմանավորվեք նրա մասին, թե ինչպես է պետք գործել ու շուտով կտոնեք առաջին հաղթանակները: Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները: Չեն հիասթափեցնի նաև գործնական հանդիպումները հեռվից եկած մարդկանց հետ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դուք կկարողանաք վերադառնալ հին գործերին, լուծել վաղուց ուշադրություն պահանջող առաջադրանքները: Ընկերները և մյուս մտերիմ մարդիկ հաճույքով կօգնեն ձեզ, եթե դրա կարիքն ունենաք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար. այն նույնիսկ սպասվածից լավ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն սկսեք ամենաբարդ գործերից: Այսօր դուք հեշտությամբ գլուխ կհանեք դրանցից: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Դուք շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով ու համախոհներ կգտնեք, որոնց աջակցությամբ շուտով կարևոր հաղթանակ կտոնեք կամ հաջողության կհասնեք մինչև վերջերս անհույս թվացող գործում:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը քիչ նկատելի կլինի: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, անտեղի կհիշվեն հին վիրավորանքները, անցյալի տհաճ իրավիճակները: Սակայն ամեն ինչ շուտով կկարգավորվի, եթե չքննարկեք նախկինում թեժ վեճեր հարուցած հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Ուստի արժե հետաձգել բարդ զրույցները, կարևոր ծրագրերի քննարկումը: Դրանց համար հարմար պահն ավելի ուշ կգա՝ երեկոյան: Ինտուիցիան կհուշի, որ շատերն են պատրաստ ձեզ հետ համաձայնել, և այն չի սխալվի:

Պիտանի ինֆորմացիա ստանալու, մյուսներից վաղ նոր բան իմանալու հնարավորություն կլինի: Հենց դա էլ ձեզ թույլ կտա անցյալում թողնել նույնիսկ շատ ուժեղ մրցակիցներին: Որոշ Առյուծներ կհասկանան, թե ինչի վրա կուզենային կենտրոնանալ մոտ ժամանակներս և ով կարող է օգնել նրանց հասնել իրենց նպատակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գումարի հետ կապված ցանկացած որոշում ընդունելիս արժե երկար մտածել: Այս խորհրդին հետևելը հատկապես կարևոր կլինի այն Կույսերի համար, որոնք պատրաստվում են իրենց վրա լուրջ ֆինանսական պարտականություններ վերցնել: Ուսումնասիրեք իրավիճակը, գնահատեք ձեր ուժերը, իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ նկատի ունեցեք:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Առօրյա աշխատանքը հեշտությամբ կտրվի, նոր գործերից էլ հրաշալի գլուխ կհանեք: Կոլեգաների և ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի, ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում այն արհամարհել են: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին դուք հաջողության կհասնեք ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու, ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու և դրանք ինքնուրույն կյանքի կոչելու ունակության շնորհիվ: Պիտի արագ գործեք: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ օգնության հասնել, բայց հոգ չէ. դուք ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք:

Ավելի ուշ պիտի ուշադրություն դարձնեք մտերիմների հետ ձեր հարաբերություններին: Նրանք միանգամից չեն հասկանա, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Բացատրությունների համար ժամանակ մի խնայեք. անկեղծ զրույցը թույլ կտա խուսափել ապագայի տհաճ պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին իրադարձություններն արագ են զարգանալու: Չի բացառվում հենց դա ձեզ ստիպի հուզվել, խանգարի կշռադատված որոշումներ ընդունելուն: Հեշտությամբ չմտածված արարքներ կգործեք, վտանգ կա՝ տաք գլխով մի բան ասեք, խոստումներ տաք՝ առանց մտածելու, թե ինչպես եք դրանք կատարելու: Եթե զգուշություն ցուցաբերեք, ապա հետո դեռ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ:

Դրական միտումների ազդեցությունը նկատելիորեն կուժեղանա օրվա երկրորդ կեսին: Պարզ կդառնա՝ ինչպես կարելի է հաջողության հասնել կարևոր գործում, և դուք դեպի նպատակը տանող առաջին քայլերն արագ, առանց հետաձգելու կանեք: Որոշ Կարիճներ հեռվից հրաշալի լուրեր կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք լուրջ սխալներ թույլ չեք տա: Փոքրիկ թերացումները հնարավոր են, բայց դուք անմիջապես կնկատեք դրանք ու միանգամից կուղղեք:

Լավ է հետաձգեք լուրջ ֆինանսական հարցերի լուծումն ու հրաժարվեք չծրագրված գնումներից: Գործարքներ կնքելուց առաջ զրուցեք այն մարդկանց հետ, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք: Երեկոն կուրախացնի մտերիմներից մեկին վերաբերող լավ նորությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հասարակ օր չի սպասվում: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Նկատի ունեցեք, որ ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանելը պարտադիր չէ: Դիմեք փորձված համախոհներին, որոնք ուրախությամբ կօգնեն ձեզ, հրաշալի խորհուրդներ կտան:

Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները: Նրանք ձեզ կես խոսքից կհասկանան ու անպայման կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը: Վերջին ժամանակներս վառ հույզերի կարիք ունեցող Այծեղջյուրները անսպասելի, բայց շատ հետաքրքիր առաջարկներ կստանան: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ուշադիր եղեք: Մանրուքները նկատելու ունակության շնորհիվ դուք ինչ-որ կարևոր բան կիմանաք, տեղեկատվություն կստանաք, որն էլ թույլ կտա հասնել վաղուց դրված նպատակին: Հաջող զուգադիպությունը, իրադարձությունների զարմանալի ընթացքը կօգնեն արագ լուծել աշխատանքային հարցերը, մրցակիցներին էլ թողնել հետևում:

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, արագ կընկերանաք նոր ծանոթների հետ, կշահեք զգույշ և սովորաբար ոչ մեկի հետ գաղտնիքներով չկիսվող մարդկանց վստահությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Նկատելի մասնագիտական հաջողությունների հասնելու շանս կա: Ե՛վ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր գործերն արագ կանեք: Հնարավոր է ստիպված լինեք ինչ-որ բան ոտքի վրա սովորել, բայց այստեղ էլ դժվարություններ չեն առաջանա: Բացի այդ, ինտուիցիան կօգնի արագ կողմնորոշվել լրիվ նոր իրավիճակում, նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել:

Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի նաև կյանքի մյուս ոլորտներում, լուրջ խնդիրներ չեք ունենա: Բայց հուզական դաշտը լարված կլինի, ուստի փոքրիկ պատահարները սրտին մոտ կընդունեք: Աշխատեք հիմար բաների պատճառով ապրումներ չունենալ, պահպանել լավատեսությունն ու բարձր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2178 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0