ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1995 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք շատ համառ կլինեք, ուստի շատ բանի կհասնեք: Կհաջողվի ոչ միայն գլուխ հանել սեփական գործերից, այլև օգնել լուրջ դժվարությունների բախված մարդկանց: Դուք կգտնեք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները լուծելու ձևը:

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Ավելի ուշ հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի պատահարներ: Բայց դրանց պատճառով անհանգստանալ չարժե: Դրական միտումների ազդեցությունն այսօր գերակշռելու է, և իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք հեշտությամբ դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ և նրանց միայն թերություններն են նկատում: Հետաքրքիր ծանոթություններ են սպասվելու ուղևորությունների մեկնող Ցուլերին:

Հավանական են դրամական մուտքեր, օրինակ՝ կվերադարձնեն շատ հին պարտքերը: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ այդ գումարը շուտով կարևոր գործի համար է պետք գալու: Գնումների հարցում էլ այսօր լավ է չշտապեք, հատկապես եթե ձեզ համար ինչ-որ բան եք ընտրելու: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաջող կլինի նրանց համար, ովքեր կորոշեն այն պիտանի գործերին նվիրել: Պարտադիր չէ հոգնեցնող ու բարդ բան ստանձնեք, կարող եք սահմանափակվել հասարակ առաջադրանքների լուծմամբ, որոնց համար սովորաբար ժամանակ չի մնում: Եթե կենտրոնանաք կենցաղային խնդիրների վրա, ապա դրանք արագ կլուծեք մտերիմներից մեկի օգնության շնորհիվ:

Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերներին, նրանց հետ քննարկել կարևոր հարցերը: Դուք ոչ միայն նոր բան կիմանաք, այլև աջակցություն կստանաք, որի կարիքը վերջին ժամանակներս զգում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, կարող է թվալ, թե նրանք չեն նկատում ձեր ջանքերն ու արժանիքները, արժեզրկում են ձեզ դժվարությամբ տրված հաղթանակները: Բայց բանն այստեղ թյուրըմռնման մեջ կլինի: Հանգիստ ու անկեղծ զրույցը ամեն ինչ կպարզի, իսկ շփումները դրանից հետո ավելի հաճելի կդառնան:

Օրը լավը կլինի ուսման, ստեղծագործելու, մտավոր աշխատանքի համար: Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, պարզապես հրաշալի գաղափարներ կունենաք: Նույնիսկ եթե շատ բարդ բան ստանձնեք, շուտով անպայման կհասնեք առաջին հաջողություններին ու կհասկանաք՝ ուր շարժվել հետո:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե ծրագրել եք կարևոր բանով զբաղվել, ապա պատրաստ եղեք համառություն դրսևորել: Դուք անպայման հաջողության կհասնեք, եթե առաջին դժվարությունների առաջ չնահանջեք, սկսածն էլ շատ վաղ կիսատ չթողնեք: Օրվա սկզբին չարժե աջակցություն սպասել, լավ է ինքնուրույն գործել: Օգնելու պատրաստ մարդիկ քիչ ավելի ուշ ձեր կողքին կհայտնվեն:

Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, սպոնտան գնումներն էլ կարող են անհաջող լինել: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից օրը շատ բարենպաստ կլինի: Սիրելիի հետ հանդիպումը կուրախացնի, իրար կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք բոլոր կարևոր հարցերն ինքնուրույն լուծել, ոչ մեկից աջակցություն ու խորհուրդներ չսպասել: Նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բազմիցս օգնել են ձեզ, այսօր չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով ու չեն կարողանա օգնել: Բայց դուք ինքնուրույն էլ ամեն ինչ կանեք, չնայած դրա համար պիտի ջանքեր գործադրեք:

Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Երկրորդը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի ընդհանուր ծրագրերը քննարկելու, ապագայի մասին խոսելու համար: Նման զրույցները ձեզ կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բարենպաստ  ու հետաքրքիր, բայց բավական հոգնեցնող կլինի: Բարդ ու նոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ ձեր կողքին կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնել ձեզ, եթե դժվարություններ առաջանան:

Առավոտը հարմար չի լինի ֆինանսական հարցերը լուծելու համար, իսկ ահա օրվա երկրորդ կեսը շատ հաջող կլինի: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից լրիվ այլ կերպ կլինի. ինչքան երեկոն մոտենա, այնքան կդժվարանա մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Բոլոր դեպքերում բանը լուրջ վեճի չի հասնի: Դուք անպայման կգտնեք սուր անկյունները հարթելու, ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը վերականգնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բացառապես հաջող կդասավորվի, եթե լսեք ինտուիցիայի հուշումները: Հենց այդ հուշումների շնորհիվ դուք հրաշալի գլուխ կհանեք նոր գործերից ու հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշներն անհաջողության են հանդիպել: Շատ Կարիճների պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը: Ձեզ հանդիպումներ են սպասվում, որոնցից կարող է երկարատև ընկերություն ու իսկական սեր սկսվել:

Առավոտը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք շատ ավելի հաճելի կանցնեն, եթե ճամփա գնաք մտերիմների հետ միասին: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում ընկերների կամ հարազատների համար մտահոգ Կարիճներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ շատ անհանգիստ օր է սպասվում: Հուզական դաշտը լարված կլինի հատկապես օրվա առաջին կեսին, ուստի կարող եք անհանգստանալ մանրուքների պատճառով, նաև մի բանի, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Բայց ձեր կողքին կլինեն ձեզ աջակցելու և լավ խորհուրդ տալու պատրաստ մարդիկ:

Մի քանի հրաշալի գաղափար կունենաք: Դրանք կարող են կապված լինել ձեր նախասիրության կամ ուսման հետ: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Ավելի ուշ այդ գումարը կարևոր բանի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար կլինի լուրջ զրույցների համար: Մարդիկ, որոնք նախկինում արհամարհում էին ձեր խոսքերը, այս անգամ դրանք ուշադիր կլսեն, ամեն դատարկ բանի պատճառով չեն վիճի: Նշանակալի զիջումների կգնան նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ոչ մի բան մանրամասն քննարկել անգամ չէին ուզում: Չի բացառվում, որ հենց այսօր հաջողվի լուծել վաղուց ձեր ու ձեր մտերիմների կյանքը բարդացնող խնդիրները:

Առօրյա գործերն արագ կանեք, ուստի բավարար ժամանակ կմնա նաև ավելի ինքնատիպ ու հետաքրքիր բանի համար: Եթե հին ընկերներն անսովոր բան առաջարկեն, առանց երկար մտածելու համաձայնեք ու չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Համարձակ ստանձնեք ցանկացած բարդ հարցի լուծում ու մի կասկածեք ձեր հաջողությանը: Պայմանները հաջող կդասավորվեն, ձեզ կաջակցեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Առաջին հաղթանակները կհաջողվի արագ տոնել, և դուք միանգամից կհասկանաք՝ ինչ է պետք անել հետո:

Հոգսեր քիչ չեք ունենա, բայց ժամանակ կմնա և՛ հանգստի, և՛ մտերիմների հետ շփվելու համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների և լավ ընկերախմբով զբոսանքների համար: Դուք ոչ միայն վառ հույզեր կստանաք, այլև նոր բաներ կիմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեր համախոհները կլինեն: Հիմա սկսվող ընկերական հարաբերությունները նույնիսկ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ, եթե դա ուզենաք ու նախաձեռնող լինեք: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Եթե ընտանեկան տոն կազմակերպեք, ապա այն բոլորին դուր կգա:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր հակված կլինեք թեթևամտության ու ծախսող լինելու, ինչի համար հետո կարող եք զղջալ: Չծրագրված գնումներ անելուց կամ զվարճանքների վրա մեծ գումար ծախսելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1995 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0