Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3314 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրն անսպասելի իրադարձություններ ու զարմանալի նորություններ կբերի: Չի բացառվում դրանց պատճառով պետք լինի փոխել ծրագրերը, սակայն դուք դրա պատճառով չեք անհանգստանա: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես է պետք գործել տեղի ունեցողից օգուտ քաղելու համար: Առավոտը շատ արդյունավետ կանցնի, դուք կհասցնեք ծրագրածից ավելին անել: Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա: Լավ է հետաձգեք կարևոր հանդիպումներն ու լուրջ հարցերի քննարկումը: Այս հատվածն ավելի հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կենտրոնացեք ձեզ իսկապես հետաքրքրող գործերի վրա, որոնցից լավագույնս գլուխ կհանեք: Օրվա սկիզբը բարենպաստ կլինի բանակցությունների և ձեր ծրագրերն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հանդիպումների համար: Ավելի ուշ օգտակար կլինի միայնակ գործելը. դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին, հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Մտերիմների հետ լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի: Հնարավոր է թյուրըմբռնում, չեն բացառվում փոխադարձ դժգոհություններն ու վիրավորանքները: Ամենակարևորը բացասական հույզերին չտրվելն ու կարևոր որոշումներ չընդունելն է, քանի դեռ կրկին չեք վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, դուք հոգեկան հավասարակշռությունը չեք կորցնի ու վատ ազդեցությանը չեք տրվի: Ինտուիցիան կհուշի, որ լուրջ որոշումներն արժե ինքնուրույն ընդունել՝ առանց որևէ մեկի հուշումներին սպասելու: Հենց այդպես էլ դուք կվարվեք, իսկ ավելի ուշ շնորհակալ կլինեք ձեզ դրա համար: Մտերիմները կարող են ձեր աջակցության կարիքն ունենալ: Աշխատեք չմերժել նրանց խնդրանքները. այն, ինչ կանեք շրջապատողների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից. շատ տարաձայնություններ անցյալում կմնան, դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր գործերը լավ է չհետաձգեք. օրվա առաջին կեսը դրանց համար հրաշալի կլինի: Դուք ոչ միայն կիրագործեք վաղուց մտածածը, այլև արագ գլուխ կհանեք լրիվ նոր առաջադրանքից: Շրջապատողները ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին: Նախկինում ձեր ունակություններին կասկածող մարդիկ կհասկանան, որ սխալ են եղել: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի գերհոգնածությունից խուսափելը: Այդ հատվածի համար ոչ մի բարդ բան մի ծրագրեք. լավ է մտածեք, թե ինչը կարող է օգնել ձեզ լրացնել էներգիայի պաշարները: Որոշ Խեցգետիններ կհիշեն հին նախասիրության մասին, և այն կրկին նրանց բազում վառ տպավորություններ կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ համար ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ ջանքերը միավորելը կամ համագործակցության մասին պայմանավորվելը: Օրը լավ է սկսեք հասարակ ու հասկանալի առաջադրանքներից: Դա կօգնի լավ տրամադրվել, ավելի լուրջ գործերի նախապատրաստվել: Օրվա երկրորդ կեսը բազում նոր հնարավորություններ կբացի այն Առյուծների առաջ, որոնք կուզենային պիտանի գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն շատ բան սովորեցնել ձեզ: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում նրանց, ովքեր մասնակցում են ինչ-որ միջոցառումների, որտեղ համախոհներն են հավաքվում: Դուք միանգամից շատերին դուր կգաք, իսկ հետո բաց չեք թողնի ձեզ լավագույն կողմերով ցույց տալու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին ուշադիր եղեք: Սա ամենահասարակ ժամանակահատվածը չի լինելու. հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում ու տանը, մանր-մունր անհաջողություններ, որոնք սրտին շատ մոտ կընդունեք: Որոշ Կույսեր պիտի զբաղվեն մի բանով, ինչն իրենց չի հետաքրքրում, կամ էլ լուծեն ուրիշների մեղքով առաջացած խնդիրները: Բայց լավ փոփոխությունները չեն ուշանա: Դրական միտումների ազդեցությունը օրվա երկրորդ կեսին շատ ուժեղ կլինի, ձեր բոլոր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր հանդիպումների համար: Նշանակություն չունի՝ դրանց ժամանակ աշխատանքային, թե անձնական բնույթի հարցեր կքննարկվեն: Բոլոր դեպքերում կընդունվեն որոշումներ, որոնցից գոհ կմնաք: Որոշ Կշեռքներ հուսալի համախոհներ, մյուսները նոր ընկերներ կգտնեն: Անհանգիստ կանցնի օրվա երկրորդ կեսը: Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, շատերին էլ ձեր օգնությունը պետք կլինի: Բայց դուք ինքնակազմակերպվածության հրաշքներ կցուցաբերեք ու կհասցնեք ամենը, ինչ պետք է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի քանի կարևոր հարց կհաջողվի լուծել օրվա սկզբին: Չի կարելի ասել, որ ամեն ինչ ինքն իրեն լավ է դասավորվելու: Սակայն ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես հաղթահարեք դժվարությունները: Դուք ուժերը հիմար բաների վրա չեք վատնի, միանգամից կկենտրոնանաք իսկապես կարևորի վրա: Օրվա երկրորդ կեսը հագեցած ու հետաքրքիր կլինի: Չի բացառվում պետք լինի զբաղվել լրիվ նոր գործով, և դուք այն անկեղծ ոգևորությամբ կստանձնեք: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունն է ուղեկցելու: Բայց նույնիսկ եթե ամեն ինչ ձեր ուզածի նման չդասավորվի, դուք կգտնեք նպատակին հասնելու եղանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Որոշ Աղեղնավորների շատ հաճելի ծանոթություններ են սպասվելու, մյուսները հին կապերը վերականգնելու, հին ընկերների հետ հաշտվելու հնարավորություն կունենան: Դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու և անպայման կօգտվեք դրանից նոր հանախոհներ գտնելու համար: Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու: Դրա պատճառով սպասվածից քիչ բան կհասցնեք: Լավ է միանգամից մտածեք՝ արդյոք չի կարելի հետաձգել որոշ առաջադրանքների լուծումը, իսկ այսօր միայն ամենաշտապ բաներով զբաղվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինելու, երբեմն նույնիսկ ամենամտերիմները կարող են ձեզ սխալ հասկանալ կամ մեղադրել ձեր գործելաոճի համար: Պատրաստ եղեք երկար բացատրությունների, քանի որ առանց դրա հազիվ թե հաջողվի կրկին ընդհանուր լեզու գտնել կամ ինչ-որ բանի մասին պայմանավորվել: Իսկ ահա աշխատանքի և այլ օգտակար գործերի համար օրը հարմար կլինի: Դուք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը լուծելու արդյունավետ եղանակ կգտնեք: Որոշ Այծեղջյուրներ համոզիչ հաղթանակ կտոնեն մրցակիցների հանդեպ վաղուց ձեռք բերած իրենց փորձի շնորհիվ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լսեք ինտուիցիային ու աշխատեք ղեկավարվել նրա հուշումներով: Հենց այդպես կկարողանաք գլուխ հանել ծագած բոլոր դժվարություններից, հրաշալի արդյունքների հասնել ստանձնած գործերում: Հավանական են անսպասելի հանդիպումներ, չծրագրված բանակցություններ, առաջարկներ, որոնք արագ պատասխան կպահանջեն: Դուք նման իրավիճակներում խուճապի չեք մատնվի, միանգամից կհասկանաք՝ ինչպես պահեք ձեզ: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Եթե նախկինում տարաձայնություններ են առաջացել, ապա այսօր կհաջողվի բոլորին դուրեկան լուծում գտնել: Հին վիրավորանքների մասին հիշել ոչ ոք չի ուզենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Պատրաստ եղեք որոշ ժամանակ ծախսել ուրիշների խնդիրների լուծման վրա: Այդ զբաղմունքը ձեզ համար հաճելի ու գրավիչ չի լինի, բայց դուք այն կիսատ չեք թողնի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքին չեք հասել: Համբերատարությունն ու նրբանկատությունը կօգնեն նոր համախոհներ գտնել, կարգավորել նախկինում անբարյացակամորեն տրամադրված մարդկանց հետ հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին լավ հանգստանալու, հրաշալի ընկերախմբում ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Կարող եք այցելել ընկերներին կամ նրանց հյուր կանչել. բոլոր դեպքերում հանդիպումը բազում վառ հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|