ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1996 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին: Մտերիմներից մեկն այսօր ձեր օգնության կարիքը կունենա, և դուք չեք ուզենա մերժումով պատասխանել նրա խնդրանքին: Ավագ հարազատների հետ տարաձայնությունների լուրջ առիթներ չեն առաջանա, ձեզանից փոքրերի հետ էլ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք:

Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես այնպիսիք, որոնց կմեկնեք նոր բան իմանալու համար: Աստղերը բարյացակամ կլինեն ուսանողների և դասավանդողների, ինչպես նաև բոլոր նրանց հանդեպ, ովքեր փորձում են կարևոր ինֆորմացիա ստանալ: Օրվա երկրորդ կեսին հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Շատ լավ կանցնի ձեզ դուր եկող մարդու հետ հանդիպումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հանգիստ կանցնի: Այն հրաշալի կլինի կուտակված մանր-մունր գործերից գլուխ հանելու, կենցաղային հարցերը լուծելու համար: Հավանական են հաջող գնումներ: Որոշ Ցուլեր կգնեն հենց այն իրերը, որոնց կարիքը վաղուց ունեին: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ նոր աղբյուրներից: Դրանք սպասվածից շատ կլինեն:

Ռոմանտիկ հարաբերություններն այսօր ներդաշնակ կլինեն, սիրելիի հետ շփումները բազում դրական հույզեր կպարգևեն: Չի հիասթափեցնի ընկերների հետ հանդիպումը, որոնք նոր ու հետաքրքիր բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բաց մի թողեք օգտակար բան իմանալու, նոր ինֆորմացիա ստանալու հնարավորությունը, քանի որ այն մոտ ժամանակներս է պետք գալու: Կուրախացնեն հին ծանոթներից ստացված լուրերը. չի բացառվում նրանք առաջարկեն ձեզ այն, ինչից հրաժարվել չեք ուզենա:

Օրը կարող է բավական անօգուտ սկսվել: Առավոտվա համար լավ է կարևոր գործեր չծրագրեք. ձեզ համար կենտրոնանալը դժվար կլինի: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ հրաշալի գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք: Մտածածն իրագործելուն կկարողանաք անցնել մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բավական բարդ կլինի առավոտյան դատարկ բաների պատճառով չբարկանալը: Հուզական դաշտը լարված կլինի, դուք ցանկացած հիմար բան կարող եք սրտին շատ մոտ ընդունել: Նույնիսկ ընկերների կամ հարազատների հետ ոչ մեծ տարաձայնությունները լրջորեն կվշտացնեն ձեզ: Բայց շատ շուտով դուք կնկատեք, որ տրամադրությունը լավանում է, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ՝ հեշտանում:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Այդ հատվածը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար. դուք միանգամից կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Այն բարենպաստ կլինի նաև ուսման ու ստեղծագործելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր հաստատ չեք ձանձրանալու: Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու լավ նորություններով: Այն հետաքրքիր հնարավորություններ կբացի նրանց առաջ, ովքեր կորոշեն ոչ թե պարզապես հանգստանալ, այլ զբաղվել պիտանի գործով: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, որոնց գիտելիքներն ու փորձը ձեզ պետք կգան:

Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, դրա պատճառով հնարավոր են անհաջող գործարքներ, զուր ծախսեր: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, սակայն ձեզ համար դժվար կլինի ստացված ողջ գումարը միանգամից չծախսելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի բարդ ու կարևոր գործերի համար: Դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան նախկինում էր թվում, քանի որ ինտուիցիան կօգնի նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Պետք կգա վերջերս ստացած ինֆորմացիան: Տեղին կլինեն նաև խորհուրդները, որոնք կտան ձեզ լավ ճանաչող մարդիկ:

Կարող եք հյուրեր ընդունել: Հրավիրեք նրանց, ում հետ ուզում եք կարգավորել հարաբերությունները. շփումները շատ հաճելի կլինեն, դուք արագ լեզու կգտնեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ծանոթություն, որը գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հեշտ չի լինի թեժ վեճերից խուսափելը: Օրը կարող է իսկական փորձություն դառնալ նրանց համար, ովքեր սովոր են միշտ իրենց տեսակետը պնդել ու պատրաստ չեն փոխզիջումների: Սակայն հիշեք, որ հիմա արժե զիջումների գնալ: Եթե համառեք, գործը կարող է բաց կոնֆլիկտին հասնել, իսկ դա ձեզ պետք չէ:

Օրը հարմար կլինի ոչ այնքան բարդ կամ լավ ծանոթ գործերով զբաղվելու համար: Նոր բան ստանձնելուց առաջ հոգ տարեք, որ ձեզ չշեղեն: Շրջապատողները օգնել հազիվ թե կարողանան, իսկ ահա շեղել կարող են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսի համար լավ է ոչ մի յուրահատուկ բան չծրագրեք: Հանգստացեք, զբաղվեք հաճելի գործերով, մտածեք, թե ինչը կարող է ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին: Կարող եք հին ընկերներին հանդիպել: Այդ ամենը հաճելի կլինի, կբարձրացնի տրամադրությունը:

Օրվա երկրորդ կեսն ավելի հեշտ, հաջող ու արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի ցանկացած հարց լուծելու համար. դուք ամեն ինչ կկշռադատեք, ոչ մի բան աչքաթող չեք անի, մի քանի տարբերակներից լավագույնը կընտրեք: Միակ ոլորտը, որտեղ արժե զգույշ լինել, ֆինանսներն են: Այստեղ հնարավոր է սխալներ անեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուք կուտակված գործերն անելու, իսկ հետո լրիվ նոր բան ստանձնելու հնարավորություն կունենաք: Դուք ոչ միանշանակ իրավիճակում արագ կկողմնորոշվեք, նպատակին տանող ամենակարճ ուղին կգտնեք, կօգնեք նրանց, ում շատ բան հեշտությամբ չի տրվում:

Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Հեշտությամբ կընկերանաք նրանց հետ, ում այսօր առաջին անգամ կտեսնեք, միանգամից դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ձեր մասին ոչ մի լավ բան չեն լսել: Երեկոն կուրախացնի հեռվից ստացված լավ լուրով: Այդ հատվածում որոշ Աղեղնավորներ շատ հետաքրքիր առաջարկներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ հաճելի, բայց ոչ այնքան հանգիստ օր է սպասվում: Անսպասելի իրադարձությունը, տարօրինակ զուգադիպությունը կարող են խախտել ձեր ծրագրերը, ստիպել որոշ գործեր հետաձգել ու զբաղվել լրիվ այլ գործերով: Այդ ամենը ձեզ նույնիսկ կուրախացնի, քանի որ նոր բան սովորելու, պիտանի բաներ իմանալու հնարավորություն կլինի:

Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Չի բացառվում, որ հին ծանոթները, որոնց շնորհիվ առաջ լավ գումար եք աշխատել, կրկին ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել. հաստատ չեք զղջալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր դուք չափազանց զգայուն ու խոցելի կլինեք: Լարված հուզական դաշտը կստիպի նույնիսկ ամենաանմեղ նկատողություններին սուր արձագանքել, հիմար բաների պատճառով ապրումներ ունենալ, բարկանալ, եթե ձեզ ամեն հարցում չաջակցեն: Շրջապատողները չեն կարողանա միանգամից ճիշտ գնահատել ձեր գաղափարները, ուստի լարված զրույցներից խուսափել, հնարավոր է, չհաջողվի:

Բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Այն հարմար կլինի ուղևորությունների և զբոսանքների համար: Պայմանների փոփոխությունը ձեզ կոգեշնչի, կօգնի շատ բան նոր լույսի ներքո տեսնել: Երեկոն հանդիպում է խոստանում մի մարդու հետ, որի հետ շփումների կարիքը վերջերս զգում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համբերությամբ զինվեք, այն այսօր ձեզ պետք կգա: Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան: Չի բացառվում, որ սպասված հանդիպումները ստիպված լինեք երկար ժամանակով հետաձգել: Բայց հուսահատվել չարժե: Առաջին հերթին՝ դուք ժամանակ կունենաք ձեր ծրագրերը ևս մեկ անգամ մտածելու, դրանց իրագործման նոր եղանակ գտնելու համար: Երկրորդ՝ ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն հարցում օգնել, իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը:

Օրը հազիվ թե հարմար լինի սպոնտան գնումների կամ գործարքների համար, որոնք նախկինում չեք ծրագրել: Փոխարենը այն բացառապես բարենպաստ կլինի ուսման և ցանկացած ստեղծագործ զբաղմունքի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1996 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0