Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 16
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, մոտեցում կգտնեք նրանց, ովքեր նախկինում իրենց հեռու են պահել ու խուսափել կապերից: Բացի այդ, դուք բաց չեք թողնի վերջին շրջանում լարված հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու, տարաձայնություններն ու վիրավորանքներն անցյալում թողնելու հնարավորությունը:
Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Դուք կավարտեք ավելի վաղ սկսած գործերը, ոգևորությամբ նոր բան կստանձնեք: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ ցանկացած գաղափար իրագործելու հարցում: Աջակցությունը շատ տեղին կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկիզբը հարմար չի լինի լուրջ գործերի համար: Ձեզ համար հեշտ չի լինի մտքերը հավաքելն ու ճիշտ ձևով տրամադրվելը, շրջապատողներն էլ հաճախ կշեղեն ձեզ: Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները, մտերիմների հետ վեճերը: Որոշ Ցուլերի դրանք շատ կվշտացնեն:
Սակայն դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, և դուք լավ փոփոխություններ կնկատեք: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում նրանց, ովքեր կմեկնեն ուղևորությունների կամ կմասնակցեն ժամանցային միջոցառումների: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մի մարդու հետ, որի մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի, սակայն շատ հաճելի կանցնի: Ընկերներն ու հին ծանոթները հրաշալի լուրերով կկիսվեն, հարազատները կուրախացնեն անսպասելի նվերով կամ հետաքրքիր առաջարկով: Հին կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կունենաք:
Լուրջ գործերով կարող եք զբաղվել օրվա երկրորդ կեսին, որը հանգիստ ու արդյունավետ կանցնի, շեղվելու կամ միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն էլ չի առաջանա: Այս հատվածում հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Սա վատ օր չի լինելու, սակայն կարող է բարդ լինել ցանկացած իրադարձություն սրտին շատ մոտ ընդունող Խեցգետինների համար: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումը. հավանական են տարաձայնություններ, որոնց միանգամից վերջ դնել չի հաջողվի:
Օրը բարենպաստ կլինի ձեզ հասկացող ու ամեն հարցում աջակցող մարդկանց հետ շփվելու համար: Չի բացառվում ընկերները հրավիրեն չծրագրված ուղևորության: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Դրական միտումները կգերակշռեն, և դժվարություններից կարող եք չվախենալ: Օրը հարմար կլինի լուրջ հարցերը քննարկելու համար. դրանք կարող են վերաբերել և՛ ձեր մասնագիտական գործունեությանը, և՛ անձնական կյանքին: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Առյուծների հանդեպ, որոնք սովորում են կամ դասավանդում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, զբաղվում են հետազոտական աշխատանքով:
Դժվար չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Նույնիսկ նոր ծանոթներին երբեմն կես խոսքից կհասկանաք: Նրանք, ում հետ առաջ հաշտ չէիք, իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին արժե զգույշ լինել: Այդ հատվածը հարմար չի լինի լուրջ որոշումներ ընդունելու համար: Հատկապես ուշադիր եղեք գումարի հետ կապված հարցերում: Այսօր ինտուիցիան կարող է հուսախաբ անել ձեզ, ուստի չեն բացառվում անհաջող գործարքներն ու զուր ծախսերը:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և օրվա երկրորդ կեսին ձեզ հաճելի պահեր են սպասվելու: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Եթե կիսվեք գաղափարներով, դրանք բոլորին դուր կգան: Երեկոյան ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնություն ցուցաբերող Կույսերը չեն զղջա դրա համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այսօր ինչով էլ ծրագրեք զբաղվել, հիշեք, որ լավ է չշտապեք: Դուք բավարար ժամանակ կունենաք ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու, հասկանալու համար, թե ինչպես է լավ գործել: Գիտակ մարդկանց հետ խորհրդակցելն էլ չի խանգարի: Ձեր կողքին շատ տեղին կհայտնվեն հին ծանոթները, որոնք պատրաստ կլինեն իսկապես արժեքավոր ինֆորմացիայով կիսվել:
Տնային գործերը կարող եք հետաձգել օրվա երկրորդ կեսին. այդ հատվածում դրանցից արագ գլուխ կհանեք, անսպասելի դժվարություններ էլ չեն առաջանա: Իսկ երեկոն սիրահարված Կշեռքներին խոստանում է ուրախացնել ռոմանտիկ անակնկալներով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկզբին ուշադիր եղեք: Այդ հատվածը կարող է բավական լարված լինել հատկապես ուղևորությունների մեկնող կամ ֆինանսական հարցերի լուծմամբ զբաղված Կարիճների համար: Ինչ-որ մեկի խորհուրդները հազիվ թե պետք գան, իսկ ահա սեփական ինտուիցիայի հուշումներն անպայման լսեք. դրանք ժամանակին ու ճշգրիտ կլինեն:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք օգտվել աստղերի աջակցությունից վաղուց մտածածն իրագործելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Չի բացառվում անսովոր ծանոթությունը, որից կարող են ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել: Դուք հմայիչ կլինեք, և դա շատերը կնկատեն: Մարդիկ, որոնց նախկինում դուր չեք եկել, անսպասելի համակրանքով կլցվեն ձեր հանդեպ, նախաձեռնող կլինեն շփման մեջ:
Օրվա երկրորդ կեսի համար չարժե բարդ ու հոգնեցնող բան ծրագրել: Ամենայն հավանականությամբ կուզենաք հանգստանալ, կարճ ժամանակով շեղվել հոգսերից: Այդ հատվածի համար կարող եք զբոսանքներ կամ ոչ մեծ ուղևորություններ ծրագրել: Մտերիմները հաճույքով կմիանան ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Կուտակված գործերն անելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար ուժասպառ լինելու կարիք չի լինի: Ինչ-որ մեկը կարող է դիմել ձեզ խնդրանքներով, և դրանք կատարելը բարդ չի լինի: Հավանական են ոչ մեծ նվերներ, ինչպես նաև դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ անել, ուրախացնել մտերիմներին:
Օրը հարմար կլինի զբոսանքների և ուղևորությունների, սպորտով զբաղվելու և ակտիվ հանգստի համար: Դուք հրաշալի մարզավիճակում կլինեք ու հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե ծանրաբեռնվածությունը մեծ լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ ինտուիցիան հուսախաբ չի անի, դուք ամեն ինչ ճիշտ կանեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ոչ մեծ սպոնտան գնումները հաջող կլինեն:
Հազիվ թե ուզենաք զբաղվել մանր-մունր առօրյա գործերով: Եվ դա վատ չէ, քանի որ օրը բարենպաստ կլինի ապագայի մասին մտորելու, երկարաժամկետ ծրագրեր կառուցելու և դրանք համախոհների հետ քննարկելու համար: Շատ Ջրհոսներ կհասկանան, թե ինչի կուզենային իրականում հասնել ու կկռահեն, թե ինչպես կարելի է դա անել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հարմար կլինի կարևոր գործերի համար: Դուք կզգաք, որ շատ բանի եք ունակ ու ճիշտ կլինեք: Աստղերի աջակցությամբ կհաջողվի հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել: Հավանական են հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում:
Առավոտյան լավ է զբաղվեք ծանոթ գործերով, իսկ ահա օրվա երկրորդ կեսին կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Մտերիմները հաճույքով կհամաձայնեն ձեր խնդրանքներին ու առաջարկներին: Հավանական են հաճելի լուրեր հեռվից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: