ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2417 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը: Այսօր հաջողությունը մեծ մասամբ կախված կլինի նրանից, թե արդյոք կկարողանաք ճիշտ գնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները: Լավ է խուսափեք ռիսկային նախաձեռնություններից, զգույշ գործեք ու ոչ մի տեղ չշտապեք: Շատ Խոյերի կաջակցեն հին համախոհները. նրանց օգնությամբ կկարողանան առաջ անցնել մրցակիցներից:

Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը, վարկեր վերցնել, մեծ գումար ծախսել: Գումարի հետ կապված հարցերում այսօր հակված կլինեք թեթևամտության, իսկ դա կարող է զուր ծախսերի պատճառ դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործերում նշանակալի հաջողության հասնելու հնարավորություն կունենաք, գլուխ կհանեք մի բանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Փորձված մեթոդները հազիվ թե արդյունավետ լինեն, ուստի դուք նոր բան կմտածեք. այսօր առաջ եկած գաղափարները շատ հաջող կլինեն: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ, դրամական մուտքեր:

Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները հաջող կանցնեն, ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Նրանք, ովքեր նախկինում ձեզ համարյա չեն նկատել, ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին, իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ուշադիր եղեք. սա ամենահասարակ օրը չի լինելու, սակայն դուք կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե ձեզ ճիշտ պահեք: Ինտուիցիան կօգնի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ. դուք շատերին կես խոսքից կհասկանաք: Նախկինում լարված գործնական հարաբերությունները կփոխվեն. տարաձայնությունների և վեճերի առիթները կքչանան, կհաջողվի արագ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին:

Կարևոր կլինի գերհոգնածությունից խուսափելը: Հոգնածության պատճառով օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կարող է վատանալ, տրամադրությունն էլ՝ փչանալ: Լավ է այդ հատվածի համար բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է շփումների համար. և՛ մտերիմներին, և՛ նոր ծանոթներին դուք կես խոսքից կհասկանաք: Շատերն ընդառաջ կգան ձեզ, կաջակցեն ձեր ամենահամարձակ գաղափարները: Հավանական է հաջողությամբ ավարտվեն երկար տևած գործնական բանակցությունները, չեն բացառվում նոր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցություն սկսելու վերաբերյալ առաջարկները:

Օրը բարենպաստ կլինի կարևոր ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն ինչում դուք շատ ուշադիր կլինեք: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ կամ մոլորության մեջ գցել: Ե՛վ ծրագրված, և՛ սպոնտան գնումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հույզերը վերահսկելը հեշտ չի լինի: Շատ Առյուծների համար այդ հատվածը լարված կլինի, նրանք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեն, լուծեն բարդ հարցերը, ուղղեն ուրիշների սխալները: Անսպասելի իրադարձությունների պատճառով հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել, պիտի ոտքի վրա նոր բան մտածեք:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Տրամադրությունը կլավանա, կուրախացնեն այդ հատվածում բացված նոր հնարավորությունները: Երեկոն հարմար կլինի ընտանիքի անդամների և մյուս մտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին լավ է կարևոր որոշումներ չընդունեք. դուք կարող եք սխալ գնահատել իրավիճակն ու ինչ-որ բան աչքաթող անել: Տեղի ունեցողից գլուխ հանելու, գործողությունները մշակելու համար ձեզ որոշ ժամանակ է պետք գալու: Ձեր փորձն ու առողջ բանականությունը բավարար կլինեն ճիշտ որոշում ընդունելու համար:

Ավելի բարենպաստ ու հանգիստ կանցնի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Հավանական են լավ նորություններ, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լուրջ գործերն ու կարևոր հանդիպումները լավ է չհետաձգեք. օրվա առաջին կեսը դրանց համար ավելի լավը կլինի, քան երկրորդը: Բարդ հարցերը լավ է քննարկեք ոչ ֆորմալ միջավայրում: Այդպես ավելի հեշտ կլինի անհրաժեշտ բառերն ու համոզիչ փաստարկները գտնելը և պարզապես բարենպաստ տպավորություն թողնելը:

Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա: Լավ է որոշումների հարցում չշտապեք, քանի որ սխալվելու, ինչ-որ բան աչքաթող անելու վտանգ կա: Կողքից խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: Իսկ ահա ինտուիցիային լսել արժե. այն հաստատ հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արագ գործեք ու կկարողանաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել: Երկար մտածելու ժամանակ չեք ունենա, այնպես որ լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես վարվել: Շատ Կարիճների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները մյուսներից վաղ կարևոր ինֆորմացիա կստանան, կլուծեն նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը:

Հավանական են հաճելի հանդիպումներ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր հազիվ թե ուզենաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ. չափազանց մեծ կլինի ամեն ինչ հասցնելու գայթակղությունը: Պայմաններն ամեն անգամ հաջող չեն դասավորվի, բայց դա ձեզ չի կանգնեցնի ու չի ստիպի հրաժարվել մտածածից:

Օրվա սկիզբը հարմար չի լինի ֆինանսական հարցերը լուծելու համար. այստեղ հնարավոր են սխալներ անուշադրության կամ ավելորդ անգամ վստահող լինելու պատճառով: Մի փոքր սպասեք: Իրավիճակն աստիճանաբար դեպի լավը կփոխվի, երեկոյան շահավետ գործարքներ կնքելու շանս կընձեռվի: Անձնական հարաբերությունների տեսանկյունից էլ օրվա երկրորդ կեսը առաջինից բարենպաստ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործեր շատ կլինեն, բայց կասկած չկա, որ դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք խուճապի չեք մատնվի, հանգստություն կպահպանեք ու արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Լավ կանցնեն կարևոր հանդիպումներն ու հասարակական ելույթները: Ձեզ ուշադիր ու հետաքրքրությամբ կլսեն, իսկ գաղափարները, որոնցով կկիսվեք, շատերին կոգևորեն:

Հավանական են կարևոր նորություններ հեռվից: Դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կոգեշնչեն: Շատ Այծեղջյուրների կուրախացնեն ընկերների և հին ծանոթների հետ հանդիպումները: Զրույցի համար բազում թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեր մեջ ուժ գտեք դիմակայելու գայթակղություններին ու մի շտապեք ասել կամ անել մտքին առաջինը եկած բանը: Աշխատավայրում լավ է ծրագրերից չշեղվեք, գործեք փորձված մեթոդներով: Խորհուրդների հարցով կարող եք դիմել հին ծանոթներին, փորձված համախոհներին:

Այսօր պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Ամեն ինչ միանգամից լավ չի ստացվի, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի ու անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Երեկոն անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում աշխարհիկ միջոցառումների մասնակցող Ջրհոսներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, ապա աշխատեք այդ մարդու հետ հանդիպել հենց այսօր: Ձեր ուժերի սահմաններում կլինի նույնիսկ քննադատորեն տրամադրված և ուրիշների միայն թերությունները նկատող մարդկանց դուր գալը: Օրը բարենպաստ կլինի նաև հին կապերը վերականգնելու կամ վերջին շրջանում լարված հարաբերությունները կարգավորելու համար:

Կարող եք կարևոր որոշումներ ընդունել ու փոխել ծրագրերը: Այսօր շատ ժամանակ չի պահանջվելու՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել: Նույնիսկ բարդ իրավիճակում հայտնվելու դեպքում դուք խուճապի չեք մատնվի, ամեն ինչ ճիշտ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2417 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0