Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3251 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը վառ ու անսովոր կլինի: Շատ Խոյերի այն կուրախացնի լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: Դրական փոփոխություններ հնարավոր են այնտեղ, որտեղ ամենաքիչն էիք սպասում: Կհեշտանա այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ նախկինում դա անել չէր հաջողվում: Հին թշնամիներն այլևս ձեր ճանապարհին չեն կանգնի, դուք կհասնեք կարևոր նպատակի: Չի բացառվում, որ ձեզ օգնության հարցով դիմեն հին ծանոթները, օրինակ՝ մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք: Ձեզ համար դժվար չի լինի նրանց աջակցելը, և դա օգուտ կտա հարաբերություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործնական ոլորտում հավանական են դրական փոփոխություններ: Սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կուզենաք նախաձեռնող լինել, կհամարձակվեք արդյոք նոր բան ստանձնել: Դժվարություններից մի վախեցեք. դուք դրանք հաղթահարելու ձևը կգտնեք: Բացի այդ, կողքին կլինեն համախոհները, որոնց ամեն պահի կարող եք դիմել աջակցության խնդրանքով: Հավանական են լավ նորություններ, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Ընտանեկան հարաբերությունները ներդաշնակ կլինեն, հարազատների հետ տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի: Ընկերների հետ էլ ընդհանուր լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի օր է կարևոր գործ ստանձնելու համար: Դուք պետք եղածից ավելի ռիսկի չեք դիմի, բայց ձեր ձևով կգործեք, և դա կօգնի արագ հասնել նպատակին: Հավանական են հաջող գործնական բանակցություններ: Որոշ Երկվորյակներ գործընկերներ կգտնեն, որոնց հետ համագործակցությունը նոր հեռանկարներ կբացի նրանց առաջ: Մտերիմների հետ շփումները համբերատարություն են պահանջելու. փոխհասկացողության հասնելը սովորականից բարդ է լինելու: Աշխատեք չտաքանալ ու պահպանել բարյացակամ տրամադրվածությունը. դա էլ բավարար կլինի լուրջ խնդիրներից խուսափելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր զրույցների հարցում լավ է չշտապեք. օրվա առաջին կեսը դրանց համար հարմար չի լինի: Դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք նախկինում ձեզ կես խոսքից հասկացել ու ամեն հարցում աջակցել են: Հավանական են վեճեր աշխատավայրում, ընտանեկան տարաձայնություններն էլ չեն բացառվում: Սակայն դուք անպայման կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը, իսկ դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի և՛ նոր գործերի, և՛ ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, դուք բաց չեք թողնի այն բանին հասնելու հնարավորությունը, ինչին վաղուց էիք ձգտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը լավ է ֆինանսական հարցերը լուծելուց չսկսեք. այստեղ հավանական են սխալներ: Որոշ Առյուծներ չափազանց թեթևամիտ կլինեն, ուստի կարող են նշանակալի գումար վատնել հիմար բաների վրա: Մնացած հարցերում այն բարենպաստ կլինի: Արժե նախաձեռնող լինել աշխատանքի մեջ. դա աննկատ չի մնա ու կօգնի նոր համախոհներ գտնել: Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում ամենամտերիմների հետ հարաբերություններում. տարաձայնություններ չեն առաջանա, իրար կես խոսքից կհասկանաք: Հավանական են անսպասելի նվերներ ու անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը լավ նորություններ կբերի: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Եթե դրանք հին ծանոթներն անեն, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Մնացած դեպքերում արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել, որպեսզի կշռադատված որոշում ընդունեք: Հրաշալի գաղափարներ կունենաք օրվա երկրորդ կեսին: Հնարավոր է պատասխաններ գտնեք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն ընտանեկան գործերի, մտերիմների մասին հոգ տանելու, տնային խնդիրները լուծելու վրա կենտրոնացած Կույսերի հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք մանրուքներին չափազանց մեծ նշանակություն չտալ: Այսօր դուք կարող եք սովորականից սուր արձագանքել ցանկացած իրադարձության, հուզվել ու ապրումներ ունենալ, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա: Պարզապես մի փոքր սպասեք. շուտով հուզական դաշտը կկայունանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Օրը բարենպաստ կլինի աշխատանքի, ուսման և այլ օգտակար գործերի համար: Ընտրեք ձեզ իսկապես հետաքրքրող առաջադրանքները. դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Երեկոն կուրախացնի ձեզ համար շատ թանկ մարդու հետ հանդիպումով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ հաջող օր է սպասվում: Նույնիսկ բարդ գործերն արագ կանեք. կօգնեն վաղուց ձեռք բերած փորձն ու գիտելիքները: Ընկերներն ու հին գործընկերները օգնության հարցում չեն մերժի, եթե դրա կարիքն ունենաք: Շատ Կարիճներ կկարողանան ամրապնդել հին մասնագիտական կապերն ու նորերը ձեռք բերել. հավանական են պիտանի ծանոթություններ: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Կուրախացնեն հարազատների հետ շփումները. նրանք ձեզ կես խոսքից կհասկանան, հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, հատկապես եթե դրան օրվա երկրորդ կեսին գնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լսեք ինտուիցիային. հենց այն ձեզ կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, դեպի ուր շարժվել և ինչպես հասնել դրված նպատակներին: Կողքից խորհուրդներից օգուտ քիչ կլինի, նույնիսկ եթե ձեր ծանոթները դրանք լավագույն մտադրություններով տան: Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում. ազդեցիկ համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դրանք կարող են սպասվածից մեծ լինել: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես տնօրինել այդ գումարը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին աշխատեք մանրուքների պատճառով չանհանգստանալ: Հուզական դաշտը լարված է լինելու, ուստի սովորականից շատ եք տագնապելու: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մանր-մունր դժվարություններն արագ կհաղթահարեք: Օրվա երկրորդ կեսը իրադարձություններով հագեցած կլինի, դուք շատ բան պիտի անեք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելն ու դատարկ բաների վրա շատ ժամանակ չվատնելը: Պարտադիր չէ միայնակ գործեք. ձեզ համար հեշտ կլինի օգնականներ գտնելը, ընկերներն ու հին ծանոթներն էլ կաջակցեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք. այսօր ամեն ինչ չէ, որ հաջող կդասավորվի, և դուք պիտի համառություն դրսևորեք նպատակին հասնելու համար: Չի բացառվում պետք լինի վերադառնալ հին գործերին, խնդիրներին, որոնք նախկինում էլ փորձել եք լուծել: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Հնարավոր են նաև անսպասելի առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Որոշ Ջրհոսներ կմեկնեն այնտեղ, որտեղ վաղուց էին երազում լինել, կամ էլ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին շատ են լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրն առանց անակնկալների չի անցնի, բայց դրանք ձեզ չեն ստիպի հուզվել: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, գնահատեք ձեր արարքների հնարավոր հետևանքները: Ձեր շրջահայացությունը շատերին դուր կգա: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի և՛ աշխատանքային առաջադրանքները լուծելու, և՛ անձնական գործերի համար: Պիտի արագ գործեք: Դուք խուճապի չեք մատնվի, ճիշտ որոշումներ կընդունեք. ինտուիցիան կօգնի վաղուց դրված նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|