Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2998 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Չարժե երկար ժամանակով հետաձգել այն գաղափարների իրագործումը, որոնք այսօր կծնվեն ձեր մեջ: Աշխատեք մտածածն անմիջապես կյանքի կոչել: Ամենայն հավանականությամբ պայմանները բարենպաստ կլինեն, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել: Որոշ Խոյեր նոր համախոհներ կգտնեն, որոնց աջակցությամբ աշխատանքի մեջ իրական բեկման կհասնեն: Դրական միտումների ազդեցությունը հատկապես ուժեղ կլինի օրվա սկզբին: Ավելի ուշ այն կնվազի, սակայն լուրջ խնդիրներ չեն առաջանա: Գործերում փոքրիկ ձգձգումները հնարավոր են, բայց դրանք չեն խանգարի հասնել անհրաժեշտ արդյունքին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը շատ հաջող կդասավորվի: Դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել, արժեքավոր ինֆորմացիա կստանաք: Այդ ամենը կօգնի կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակում, ճիշտ որոշում ընդունել: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Գումարի հետ կապված հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել: Լավ կանցնեն կարևոր զրույցները, դուք կգտնեք և՛ անհրաժեշտ բառերը, և՛ համոզիչ փաստարկները: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Եթե նախկինում ձեր միջև տարաձայնություններ են առաջացել, հիմա կկարողանաք վերջ տալ դրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին պիտի որոշ ժամանակ ծախսեք զրույցների վրա, որոնց նշանակալի մասը պարզապես անօգուտ կլինի: Ոչ բոլոր Երկվորյակները կկարողանան դրան հանգիստ վերաբերվել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կբարկանան, տաք գլխով կասեն կամ կանեն մի բան, ինչի համար հետո կզղջան: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ տրամադրությունը կլավանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Հավանական են անսպասելի նվերներ ու ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հրաշալի կլինի հին գործերից գլուխ հանելու, վաղեմի ծրագրերն իրագործելու համար: Հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի ձեզ, իսկ ահա օգնականներ կգտնվեն: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, որոնցից և՛ հաճելի լուրեր կլսեք, և՛ հետաքրքիր առաջարկներ կստանաք: Աշխատեք օրվա երկրորդ կեսի համար կարևոր հանդիպումներ չծրագրել. այդ հատվածը բարենպաստ չի լինելու շփումների համար: Շատ Խեցգետիններ կուզենան մենակ մնալ, հանգիստ մտածել տեղի ունեցողի շուրջ: Նրանք, ովքեր ծրագրում են ուղևորությունների մեկնել, պիտի նկատի ունենան, որ դրանք կարող են շատ ժամանակ խլել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ համար հեշտ կլինի ոչ միայն շրջապատողների հետ լեզու գտնելը, այլև հասկանալը, թե ինչ կա նրանց հոգում, կռահել նոր ծանոթների ծրագրերն ու իրական մտադրությունները: Ինտուիցիայի հուշումների շնորհիվ դուք արագ մոտեցում կգտնեք մարդկանց, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, կարևոր հանդիպումներն ու հարցազրույցները: Խնդիրներ չեն ունենա այսօր բանավոր քննություններ հանձնող Առյուծները: Օրը շատ արդյունավետ կանցնի, դուք նույնիսկ ծրագրածից ավելին կհասցնեք անել: Առօրյա գործերը հեշտությամբ կտրվեն, իսկ նոր բաներից արագ գլուխ կհանեք, եթե չշեղվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը բավական անհանգիստ ու անհարթ կլինի, բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, կգերակշռի: Այն հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Դուք աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու, բարդ մասնագիտական առաջադրանքները լուծելու համար ուժասպառ լինելու կարիք չեք ունենա: Լավ կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնց առանց մեծ ուրախության կմեկնեք: Ճանապարհին հավանական են հաճելի հանդիպումներ, զարմանալի զուգադիպություններ, ոգեշնչող իրադարձություններ: Հնարավոր են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ: Բայց տանը մնացող Կույսերն էլ չեն հիասթափվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Արժե շտապել: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի, շատ բան հրաշալի կստացվի: Չի բացառվում պետք լինի ինչ-որ բան սովորել, ուրիշի փորձն օգտագործել սեփական նպատակներին հասնելու համար: Դժվարություններ չեն առաջանա, պայմանները հաջող կլինեն, և դուք կօգտվեք դրանից: Օրվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Ձեր օգնության կարիքը կունենա հարազատներից մեկը: Չեն բացառվում անսպասելի այցերը: Ամենայն հավանականությամբ հյուր կգան մարդիկ, որոնց հետ հանդիպումը ձեզ շատ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն անհանգիստ, բայց շատ հետաքրքիր ու հաճելի կանցնի: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, ինչպես նաև նորություններ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Դուք չեք հուզվի, փոխարենը կաշխատեք գլուխ հանել իրավիճակից և արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել: Հավանական են հաճելի ծանոթություններ: Այսօր հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: Նրանք անմիջապես համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Սակայն դրանք ձեր ուզածի նման արագ չեն զարգանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Գումարին վերաբերող հարցերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Դա վերաբերում է նույնիսկ նախկինում երբևէ կոմերցիոն գործունեությամբ չզբաղված Աղեղնավորներին: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, հաջողությամբ կավարտվեն մի քանի շաբաթ շարունակվող բանակցությունները: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, հնարավոր են տարաձայնություններ, թյուրըմբռնում: Աշխատեք չտաքանալ: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա շուտով բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը բարենպաստ կլինի ու հարմար կլինի և՛ աշխատանքի, և՛ անձնական գործերի համար: Դուք ժամանակը դատարկ բաների վրա վատնել չեք ուզենա, միանգամից կարևոր բանի վրա կկենտրոնանաք ու շուտով հաջողության կհասնեք: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով օգնություն կառաջարկեն: Ինտուիցիան կհուշի, թե ով ավելի հուսալի համախոհ կդառնա: Դժվարություններ չեն ունենա այսօր կազմակերպչական հարցերով, փաստաթղթերի ձևակերպմամբ կամ հաշվետվություններ կազմելով զբաղված Այծեղջյուրները: Շատ ավելի դժվարությամբ կտրվի ստեղծագործական աշխատանքը, բայց դուք դրանից էլ գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ուշադրություն դարձրեք օրվա սկզբին առաջ եկած գաղափարներին: Ամենայն հավանականությամբ դրանք շատ հաջող կլինեն, մտածածը կյանքի կոչելու հնարավորություն շատ շուտով կունենաք: Այս հատվածը բարենպաստ կլինի սովորելու և ստեղծագործելու, ինչպես նաև այնպիսի զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը: Այնտեղ, որտեղ պիտի նոր բան մտածել, ձեզ հավասարը չի լինի: Օրվա երկրորդ կեսը նույնպես հաջող կլինի: Դուք կավարտեք ավելի վաղ սկսածը, կլուծեք վաղուց առաջ եկած խնդիրները: Հետաքրքիր գործի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, ինչից հրաշալի գլուխ կհանեք, բայց որոշ ջանքերի գնով: Արագ կլուծվեն բարդ աշխատանքային հարցերը: Որոշ Ձկներ նոր համախոհներ կգտնեն, որոնց աջակցության շնորհիվ կհասնեն նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի անկաշկանդ, համարյա ընկերական կդառնան: Դժվար չի լինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք նախկինում իրենց հեռու են պահել ձեզանից ու կապի դուրս չեն եկել: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|