ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2153 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բարենպաստ կլինի պիտանի գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք մասնագիտական առաջադրանքներից, հաջողությամբ կավարտեք վաղուց սկսածը: Միայնակ գործելու կարիք չի լինի. շրջապատողներին դուր կգան ձեր գաղափարները, մտածածն իրագործելու հարցում օգնություն առաջարկողների պակաս չի լինի:

Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները: Դրանց հետևելով՝ դուք ավելի արագ կհասնեք ձեր նպատակին: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը. եթե հետաքրքիր ուղևորության մեկնելու հնարավորություն կա, բաց մի թողեք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն առանց անակնկալների չի անցնի, իսկ որոշ իրադարձություններ ձեզ փաստի առաջ կկանգնեցնեն: Պատրաստ եղեք փոխել ծրագրերը, քանի որ ամեն ինչ ձեր ուզածի նման չի դասավորվի, ստիպված եք լինելու լուծել լրիվ նոր առաջադրանքները: Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Ցուլեր կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ նախկինում շատ են լսել:

Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս. շտապողականությունը կարող է զուր ծախսերի հանգեցնել: Անձնական հարաբերություններում կարող եք ինտուիցիային ապավինել, նրա հուշումներն այսօր ճշգրիտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը: Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե կենտրոնանաք օգտակար գործի վրա: Աշխատեք ոչինչ աչքաթող չանել: Մասերը, որոնք այսօր աննշան կթվան, հետո կարող են նշանակալի դեր խաղալ: Շրջապատողները խորհուրդների հարցում առատաձեռն կլինեն, բայց նրանց հուշումներն ամեն անգամ օգտակար չեն լինի: Այնպես որ լուրջ որոշումները լավ է ինքնուրույն ընդունեք:

Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում: Մի փորձեք անջնջելի տպավորություն թողնել շուրջը բոլորի վրա. դուք բոլորին դուր կգաք, եթե ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դրական տրամադրվեք ու աշխատեք ուրախության առիթներ գտնել: Օրվա ընթացքը շատ բանով կախված կլինի լավատեսությունը պահպանելու, անկախ իրավիճակից չհուսահատվելու ձեր ունակությունից: Աշխատեք չհիշել տհաճ իրադարձությունների, ավելի վաղ գործած սխալների մասին:

Բաց մի թողեք ինչ-որ բան սովորելու, ձեր ուժերը նոր գործում փորձելու և այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, որոնց փորձը ձեզ բազմիցս օգտակար է եղել: Երեկոյի համար արժե զբոսանքներ կամ ոչ մեծ ուղևորություններ ծրագրել. դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին լավ է խուսափեք վեճերից: Ձեզ հետ անհամաձայն մարդկանց ավելի ուշ հեշտությամբ կհամոզեք ձեր ճշմարտացի լինելը: Իսկ մինչ այդ կարող եք պարզապես ձեր ձևով գործել, ոչ մեկից աջակցություն չսպասել: Մինչև կեսօր արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս. այդ հատվածը հարմար չի լինի սպոնտան գնումների համար:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Այն հրաշալի նորություններ կբերի, հետաքրքիր առաջարկներն էլ չեն ուշանա: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին չարժե լուրջ հարցեր լուծել: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում ինֆորմացիա քիչ կունենաք: Մի փոքր սպասեք և շուտով կիմանաք ամենը, ինչ պետք է: Լավ է կենտրոնանաք առօրյա գործերի վրա: Նոր բանից գլուխ հանելը սովորականից բարդ է լինելու:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն բարենպաստ կլինի շփումների համար: Բոլորը, ում հետ կկիսվեք ձեր գաղափարներով, միանգամից ըստ արժանվույն կգնահատեն դրանք ու օգնություն կառաջարկեն: Չեն բացառվում անսովոր հանդիպումները, ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի կարևոր գործերի համար: Եթե մասշտաբային նախագիծ ստանձնեք, ապա այն կես ճամփին թողնելու գայթակղություն չի լինի, դուք անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Օրը հարմար կլինի հին ընկերների, լավ ծանոթների հետ շփվելու համար: Նման մարդիկ կաջակցեն ձեզ:

Լավ է հետաձգեք գումարի հետ կապված ցանկացած հարցի լուծում, քանի որ հակված կլինեք որոշակի թեթևամտության, ցավալի սխալ կանեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Լավ կանցնեն ուղևորությունները, կուրախացնի ընկերների հետ հանդիպումը, ռոմանտիկ ժամադրությունն էլ չի հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անսպասելի իրադարձությունները, զարմանալի պատահարները ձեզ հետաքրքիր գաղափարներ կտան, կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին: Որոշ Կարիճներ կուզենան միանգամից նոր գործ ստանձնել: Եթե անմիջապես սկսեք գործել, ապա շատ արագ կհասնեք առաջին հաջողություններին:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Անկախ պայմաններից ոչ ոք չի մերժի աջակցության ձեր խնդրանքը: Կարող են նկատելիորեն դեպի լավը փոխվել նախկինում լարված հարաբերությունները: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարվածների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր ցանկացած գործ ավելի ժամանակատար է լինելու, քան մտածում էիք, և ավելի դժվարությամբ է տրվելու: Լավ է, եթե ձեր ծրագրերը առավելագույնս ճկուն լինեն, քանի որ այդ դեպքում ոչ մեծ ձգձգումները խնդիրներ չեն ստեղծի: Պետք կգա վաղուց ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի: Իսկ ահա ուրիշի խորհուրդները կարող են միայն շեղել ձեզ:

Հաճելի անակնկալներ են սպասվելու սիրահարված Աղեղնավորներին: Աստղերը կուրախացնեն նրանց, ովքեր նոր ծանոթությունների են ձգտում: Հետաքրքիր մարդկանց հետ հանդիպելու, նրանց հետ ընկերանալու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե շատ արդյունավետ անցնի: Չի բացառվում ուզենաք հետաձգել ծրագրած ամեն ինչ ու պարզապես հանգստանալ: Եթե պայմանները թույլ են տալիս, հենց այդպես էլ արժե վարվել: Փոքրիկ դադարից հետո դուք ձեզ ավելի լավ կզգաք: Վատ որոշում չի լինի ինչ-որ մեկին օգնության հարցով դիմելը, այլ ոչ թե ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել փորձելը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին ծանոթների հետ զրուցելու համար: Շատ բաների մասին կկարողանաք խոսել, կքննարկեք ընդհանուր ծրագրերը: Հնարավորություն կունենաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճելու համար զղջում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտը կարող է բավական անհաջող լինել: Հավանական են ձգձգումներ գործերում, կխախտվեն հին պայմանավորվածությունները, փոքրիկ թյուրիմացություններ կլինեն: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ամեն ինչ կկարգավորվի:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կլինի կենտրոնանալ վաղուց ուշադրություն պահանջող գործերի վրա, զբաղվել նրանով, ինչի համար ժամանակ չէր մնում: Աջակցություն կառաջարկեն մարդիկ, որոնք նախկինում երբեք չեն օգնել ձեզ, իրենց սառն ու հեռու են պահել ձեզանից: Մի մերժեք նրանց, քանի որ ընդհանուր գործերից կարող է երկարատև ընկերություն սկսվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ կամ մեծ փոփոխություններ բերի: Բայց ուրախության առիթներ կգտնվեն, և ոչ մի բան չի խանգարի ձեզ նպատակին տանող փոքրիկ, բայց կարևոր քայլեր անել: Նախկինում բավական լարված հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի:

Ցանկացած լուրջ հարց արժե լուծել օրվա առաջին կեսին: Երկրորդը ավելի լավը կլինի հաճելի զբաղմունքների, զվարճանքների ու հանգստի, ընկերների հետ հանդիպելու և ռոմանտիկ ժամադրությունների համար: Այն բարենպաստ կլինի նաև ոչ մեծ գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2153 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0