Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1819 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ցանկացած հանդիպում արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Հենց այդ հատվածում դուք հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ ու հեշտությամբ ինչ-որ բանի շուրջ կպայմանավորվեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Բացի այդ, կարող եք ուղևորությունների մեկնել, որոնք նույնիսկ սպասվածից լավ կանցնեն: Օրվա երկրորդ կեսին կուզենաք մենակ մնալ: Կարևոր բաների մասին պիտի մտածեք ու որոշումներ ընդունեք, որոնցից կախված են լինելու ձեր ծրագրերը: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Հնարավորինս խուսափեք չծրագրված գնումներից, աշխատեք կրճատել ծախսերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործերում համառ եղեք ու կհասնեք նրան, ինչը միայն վերջերս լրիվ ֆանտաստիկ էր թվում: Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում ուղևորությունների մեկնող կամ անսովոր միջոցառումների մասնակցող Ցուլերին: Ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, որոնք կաջակցեն ձեր նախաձեռնությունները, հրաշալի խորհուրդներ կտան, կհուշեն՝ ինչպես է լավ գործել: Օրվա երկրորդ կեսը լավը կլինի ընտանեկան միջոցառումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար կլինի կարևոր գործերի համար: Դրանք անելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք. պայմանները հաջող կդասավորվեն, ժամանակին հրաշալի գաղափարներ կունենաք, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Հին ծանոթները հաճույքով կօգնեն լուրջ հարցերը լուծելիս, նաև նրանք, ում հետ միայն վերջերս եք հանդիպել, կողքից դիտողի դերում չեն լինի: Բայց աշխատեք օրն այնպես ծրագրել, որ հանգստի համար էլ ժամանակ մնա. այն ձեզ համար օգտակար կլինի: Օգտակար կլինի հոգսերից թեկուզ կարճ ժամանակով շեղվելը: Դրանում կօգնեն ոչ մեծ ուղևորությունները: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին դատարկ բաների պատճառով մի վշտացեք: Այս հատվածը հազիվ թե հանգիստ անցնի. հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, տհաճ զրույցներ մտերիմների հետ: Չեն բացառվում ցավալի ֆինանսական կորուստներն ու անհաջող գործարքները: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն հաճելի հանդիպումներ է խոստանում: Որոշ Խեցգետիններ կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց վաղուց էին կարոտում, կամ էլ կվերականգնեն հին կապերը: Այս հատվածը հարմար կլինի նաև տնային գործերի, վերանորոգման պատրաստվելու կամ այն արդեն սկսելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր հեշտությամբ կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում: Ինտուիցիան կօգնի արագ ընդհանուր լեզու գտնել նոր ծանոթների հետ, ընկերանալ նրանց հետ, ում հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, կաշխատեն օգնել դրանց իրագործման հարցում: Դրական միտումների ազդեցությունը հատկապես ուժեղ կլինի ռոմանտիկ հարաբերությունների ոլորտում: Կարևոր չէ՝ այսօր առաջին ժամադրության կգնաք, թե ժամանակ կանցկացնեք մի մարդու հետ, որին վաղուց գիտեք ու վաղուց եք սիրում: Ցանկացած դեպքում ձեզ հաճելի հույզեր ու վառ տպավորություններ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի շտապեք ու թույլ մի տվեք, որ ուրիշները շտապեցնեն ձեզ: Շատ գործերում դուք հաջողությունների կհասնեք, եթե կշռադատված որոշումներ ընդունեք, պահի հույզերի ազդեցության տակ էլ խոստումներ չտաք: Ծրագրերը փոխելուց առաջ մտածեք՝ արդյոք դա ձեզ օգուտ է տալու: Հնարավոր է հասկանաք, որ լավ է չհարմարվեք պայմաններին, այլ փորձեք փոխել դրանք: Օրը բարենպաստ կլինի ուսման ու ստեղծագործելու համար: Ձեզ կհաջողվի մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն ստանալ, ճիշտ եզրահանգումներ անել: Շատ Կույսերի պետք կգա այն, ինչ նրանք վաղուց են իմացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեզ լավ, բայց բավական հոգնեցնող օր է սպասվում: Չի բացառվում, որ նրա մեծ մասը ստիպված լինեք նվիրել շատ ձանձրալի գործերին: Չնայած դուք կաշխատեք դրանց լուրջ վերաբերվել, բայց միևնույն է ժամանակ առ ժամանակ շեղվելու եք: Ուստի հնարավոր են փոքրիկ սխալներ ու բացթողումներ: Մի ծուլացեք լրացուցիչ անգամ ամեն ինչ ստուգել: Հին ընկերները կուրախացնեն լավ նորություններով: Չի բացառվում ձեզ հրավիրեն հետաքրքիր ուղևորության կամ էլ մի միջոցառման, որին վաղուց էիք ուզում այցելել: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսովոր ծանոթություններ: ՉԻ բացառվում ռոմանտիկ տարվածությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լավ է օրը կարևոր զրույցներից չսկսեք: Առավոտյան նույնիսկ ամենամտերիմ մարդիկ ձեզ սխալ կհասկանան, կվիրավորվեն անմեղ նկատողություններից, կարհամարհեն ձեր խնդրանքները: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և օրվա երկրորդ կեսին շրջապատողների հետ պայմանավորվելը կհեշտանա: Լավ գաղափարներ կունենաք: Լսեք ինտուիցիային: Հնարավոր է այն հուշի, որ եկել է ծրագրերը փոխելու, նոր բան ստանձնելու ժամանակը: Երեկոյան ձեր օգնության կարիքը կունենա մտերիմներից մեկը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը լավ կդասավորվի, եթե որոշումների հարցում չշտապեք: Խելամտությունն ու շրջահայացությունը հատկապես կարևոր կլինեն ֆինանսների հետ կապված հարցերում: Գործարքներ կքնելուց կամ գնումներ անելուց առաջ համոզվեք, որ անհրաժեշտ ողջ ինֆորմացիան հավաքել եք, գլուխ եք հանել իրավիճակից, այլ ոչ թե պարզապես հետևել եք ուրիշի խորհրդին: Օրվա երկրորդ կեսը բավական հոգնեցնող կլինի, քանի որ ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Աշխատեք հանգստություն պահպանել: Դուք ամեն ինչ կհասցնեք, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն սկսեք ամենակարևոր ու բարդ գործերից. դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Անհրաժեշտ արդյունքն ստանալու համար ուժասպառ լինելու կարիք չի լինի: Պայմանները ձեզ համար լավագույն ձևով կդասավորվեն: Շատ բան հեշտությամբ կտրվի: Եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Օրվա երկրորդ կեսին հանգստանալու հնարավորություն կունենաք: Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպումները, նոր ծանոթների հետ շփումները հաճելի ու անբռնազբոս կլինեն: Իսկ ահա լուրջ հարցերի քննարկման ու գործնական զրույցների համար այս ժամանակահատվածը հարմար չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Հանգստություն պահպանելը դժվար կլինի, դուք կանհանգստանաք մի բանի պատճառով, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին՝ երբեմն նյարդայնացնելով ձեզ: Բայց շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք դրական կտրամադրվեք, ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Ավելի ուշ կգա պիտանի գործերի, պրակտիկ հարցերը լուծելու ժամանակը, որոնք վաղուց էին ուշադրություն պահանջում: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, սխալներ չեք գործի, շրջահայացություն կդրսևորեք այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կենտրոնացեք օգտակար գործերի վրա: Եթե այսօր ժամանակը զուր չվատնեք, ապա շատ բան կհասցնեք: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն մտերիմներին անհանգստացնող խնդիրները: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: Բացի այդ, կկարողանաք հաշտեցնել վիճողներին: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք հին ընկերոջ կամ սիրելիի հետ: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի, կօգնի սովորական բաներին նոր ձևով նայել: Հավանական են հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|