Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1997 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը կարող է ուզածի նման հաջող չսկսվել: Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, ցավալի պատահարներ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Առավոտվանից ինչ-որ կարևոր բան ստանձնել չարժե: Մի փոքր սպասեք. շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք կզգաք, որ գործելու ժամանակն է: Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարներ կբերի: Միաժամանակ դուք պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին, կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ հիմա և ուր է պետք շարժվել հետո: Բայց մի շտապեք ձեր մտքերով կիսվել նոր ծանոթների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը նոր հնարավորություններ կբացի, դուք չեք ուզենա դրանցից որևէ մեկը բաց թողնել: Պիտի վճռական ու արագ գործեք, և դա ձեզ կուրախացնի: Հաջողությամբ կլուծվեն կարևոր ֆինանսական հարցերը, չեն բացառվում դրամական մուտքերն ու հաջող գործարքները: Լավ կանցնեն համագործակցության բանակցությունները, որոշ Ցուլերի նոր աշխատանք կառաջարկեն: Չի բացառվում պետք լինի լրիվ անծանոթ գործով զբաղվել, արագ գլուխ հանել մի բանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Դժվարություններ կարող են առաջանալ, բայց դուք դրանց առաջ չեք ընկրկի և անպայման կհասնեք նպատակին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լավ է հեշտ հաջողությունների և արագ հաղթանակների վրա հույս չդնեք: Ամենայն հավանականությամբ այսօր պիտի ջանքեր գործադրեք: Բայց դրանք զուր չեն անցնի, դուք ստանձնած ամեն ինչում հրաշալի արդյունքների կհասնեք: Կհաջողվի օգնականներ գտնել, որոնց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել: Համագործակցությունը շատ հաճելի կլինի, դուք շուտով կընկերանաք: Հավանական են փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում. իրար հասկանալը կհեշտանա, բոլոր վիրավորանքներն անցյալում կմնան: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ հանդիպելու համար: Դուք միասին լավ ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար կլինի գործնական շփումների, համագործակցության հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Դուք միանգամից կհասկանաք, թե որ առաջարկներն է պետք ընդունել, իսկ որոնց արժե մերժումով պատասխանել: Շատ Խեցգետինների վաղուց ձեռք բերած փորձը կօգնի խուսափել սխալներից, չընկնել թշնամիների լարած թակարդները: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, վեճերը դատարկ բաների պատճառով: Սակայն դրանք հարաբերությունները չեն փչացնի: Կհաջողվի ամեն ինչ արագ հարթել, երեկոյան փոխհասկացողությունը կվերականգնվի: Հնարավոր են նվերներ ու հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Պիտանի գործերը հենց առավոտվանից ստանձնեք: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի, դուք կկարողանաք լուծել բարդ հարցերը, հաջողության հասնել այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում: Կհաջողվի իրագործել հին ծրագրերը, ավարտել ավելի վաղ սկսածը: Օրվա երկրորդ կեսին դժվարություններ կծագեն: Ամենայն հավանականությամբ խոսքը ցավալի մանրուքների մասին է լինելու, բայց դուք դրանց պատճառով լրջորեն ապրումներ կունենաք: Հիշեք, որ պետք չէ դժվարությունները մենակ հաղթահարել, ձեր կողքին կլինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ: Ուշադրություն հատկացրեք մտերիմներին, նրանց համար դա այսօր շատ կարևոր կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համբերությամբ զինվեք և աշխատեք ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ լինել: Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Անտեղի կհիշվեն հին խնդիրներն ու վիրավորանքները, չի բացառվում, որ ինչ-որ մեկը ձեզանից դժգոհություններ ունենա, քննադատություններ էլ սովորականից հաճախ կլսեք: Բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Դուք անպայման կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները հարթելու ձևը: Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի հանգստի, քան լուրջ ու հոգնեցնող գործերի, հեռավոր ուղևորությունների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Առօրյա գործերը սովորականից մեծ ուշադրություն են պահանջելու: Անսպասելի դժվարություններ կառաջանան, չի բացառվում պետք լինի կատարել ուրիշի աշխատանքը կամ էլ ուղղել մեկ ուրիշ մարդու գործած սխալները: Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը. եթե բացասական հույզերին տրվեք, խնդիրները կխորանան: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաճելի կանցնի: Այն կուրախացնի սիրահարված Կշեռքներին: Լավ նորություններ են սպասվում վերջին ժամանակներս ընտանեկան խնդիրների լուծմամբ զբաղվող Կշեռքներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Փոքրիկ թյուրիմացությունների և գործերում ձգձգումների պատճառով մի վշտացեք: Ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, բայց դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի: Ձեզ ու ձեր կոլեգաների համար կարևոր բարդ մասնագիտական հարցը լուծելու հնարավորություն կունենաք: Շրջապատողները ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնեն և՛ ընտանեկան միջոցառումները, և՛ ընկերների հետ հանդիպումները: Երկար կհիշվի ռոմանտիկ ժամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք չխախտել ավանդույթներն ու ընդունված կանոնները, նույնիսկ եթե շատ եք ուզում: Դա վերաբերում է հատկապես կարևոր գործնական հանդիպումների գնացող Աղեղնավորներին: Եթե պետք է բարենպաստ տպավորություն թողնեք, ցույց տվեք, որ լուրջ և չափի մեջ պահպանողական եք, կարող եք հուսալի համախոհ լինել ու հասկանում եք, թե որքան կարևոր է թիմային աշխատանքը: Այսօրվա անսովոր գաղափարներով արժե կիսվել միայն ձեզ լավ հասկացող ու ամեն հարցում աջակցող մարդկանց հետ: Պատրաստ եղեք մտերիմների հետ երկար բացատրությունների. նրանց համար ձեր արարքների մոտիվները ամեն անգամ հասկանալի չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Պատմեք ձեր հաջողությունների և ձեռքբերումների մասին. այսօր դա շատերին կհետաքրքրի: Նախկինում ձեզ համարյա չնկատող մարդիկ ավելի ուշադիր կդառնան ու անսպասելիորեն կհայտնաբերեն, որ դուք կարող եք և՛ հուսալի համախոհ, և՛ անփոխարինելի աշխատող, և՛ հրաշալի ընկեր լինել: Հավանական են անսպասելի առաջարկներ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե դրանք ընդունել: Հրաշալի գաղափարներ շատ կունենաք: Մտերիմների աջակցությամբ դուք կկարողանաք անմիջապես իրագործել դրանք: Պարզ կդառնա՝ ինչպես հաղթահարել ընտանեկան դժվարությունները, լուծել բոլորին վշտացնող խնդիրները: Երեկոն հետաքրքիր զրույցներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Պրովոկացիաներին մի տրվեք: Այսօր պիտի շփվեք ամենատարբեր մարդկանց հետ, որոնք ոչ միշտ հաճելի ու բարյացակամ կլինեն: Ինչ-որ մեկը հատուկ կփորձի հանել ձեզ հավասարակշռությունից, ինչ-որ մեկը սխալ կհասկանա ձեզ կամ պատահաբար կխոցի չմտածված խոսքերով: Եթե կարողանաք հանգստություն պահպանել, ապա հնարավորություններ կտեսնեք, որոնց մասին վաղուց էիք երազում: Օրը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար: Կարող եք միասին ուղևորության մեկնել կամ էլ անսովոր միջոցառման մասնակցել: Դրանից հետո տրամադրությունը կլավանա, նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հենվեք փորձի և առողջ բանականության վրա, որոնց շնորհիվ այսօր հաջողության կհասնեք: Իսկ ահա ծանոթների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, դրանք կարող են շեղել կամ խճճել ձեզ: Պետք է առաջատարի հատկանիշները դրսևորեք մասնագիտական ոլորտում: Չի բացառվում պետք լինի ձեզ վրա վերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը: Հավանական են հաճելի ծանոթություններ: Եթե այսօր ձեր հին նախասիրության հետ կապված ինչ-որ միջոցառման եք մասնակցելու, ապա ոչ միայն շատ պիտանի բաներ կիմանաք, այլև նոր ընկերներ կգտնեք: Պատահական հանդիպումից անսովոր պայմաններում կարող է գեղեցիկ ռոմանտիկ պատմություն սկսվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|