ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2006 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հոգսեր կբերի: Բայց ծագած դժվարությունները ձեզ համար անակնկալ չեն դառնա, ուստի դրանք արագ կհաղթահարեք: Չի բացառվում պետք լինի ոտքի վրա սովորել, գլուխ հանել մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել: Դուք համախոհներին ու օգնականներին ճիշտ կընտրեք, նրանց աջակցությունն էլ ձեզ շատ օգտակար կլինի:

Հավանական են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ: Բայց դուք մտերիմների հետ արագ ամեն ինչի մասին կպայմանավորվեք: Ինտուիցիան կհուշի, թե որտեղ արժե զիջումների գնալ: Երեկոն շատ հաճելի կանցնի, ձեզ լավ նորություններ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր դուք սովորականից ավելի բռնկուն ու անհամբեր կլինեք: Ամենայն հավանականությամբ միանգամից չեք կարողանա ստանալ այն, ինչ ուզում եք: Աշխատեք ձգձգումներին ու անսպասելի իրադարձություններին հանգիստ արձագանքել. դա թույլ կտա խուսափել շատ ու շատ տհաճ պահերից: Բացի այդ, օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները լսելը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Դուք լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ում առաջ ընդհանրապես դուր չէիք գալիս: Նախկինում բացառապես գործնական հարաբերությունները ընկերական բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ է լինելու: Աննշան պատահարներն ու մանրուքները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի, կարևոր կթվան: Գործերում ձգձգումների պատճառով կսկսեք կասկածել, որ նպատակին տանող ճիշտ ուղի եք ընտրել: Բայց եթե դրական տրամադրվեք, ապա ուրախության առիթներ կգտնեք: Նշանի շատ ներկայացուցիչների առաջ օրը նոր հնարավորություններ կբացի: Կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու դրանցից օգտվելը:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Նրանք կկիսվեն ծրագրերով, որոնք ձեզ դուր կգան ու հետաքրքիր մի բան կպատմեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հեշտ չի սկսվի: Նրա առաջին կեսին պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք անսպասելի առաջ եկած խնդիրները, ինչպես նաև գործ ունենաք մարդկանց հետ, որոնցից կնախընտրեիք հեռու մնալ: Լավ է հետաձգեք գործարքներն ու խոշոր գնումները: Չարժե խոստումներ տալ, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք դրանք կատարել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կդասավորվի: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Ժամանակին նախաձեռնող լինելով՝ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ոչ ոք այն չէր սպասում: Հաճելի անակնկալներ են սպասվում ռոմանտիկ ժամադրության կամ ընկերական հանդիպումների գնացող Խեցգետիններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը լավ նորություններ կբերի: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ հնարավոր կդառնա ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրների լուծումը: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Բարդ հարցերի քննարկումը զարմանալիորեն հանգիստ ու կառուցողական կանցնի, և դրա արդյունքում դուք կհասկանաք՝ ինչպես արժե գործել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի առօրյա գործերի վրա կենտրոնանալու համար. դուք դրանցից հեշտ գլուխ կհանեք: Երեկոյան հրաշալի ժամանակ կանցկացնեք ընտանիքում, մտերիմների շրջանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող որոշումների օր է: Դրանք կարող են անսովոր թվալ, զարմացնել նույնիսկ նրանց, ովքեր ձեզ լավ գիտեն: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի և հաջողության կհասնեք նույնիսկ ամենասովորական գործերին ոչ ստանդարտ մոտեցման շնորհիվ: Շրջապատողների հետ տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց դուք ի վերջո կկարողանաք պայմանավորվել:

Ֆինանսական գործերում զգուշությունը թույլ կտա խուսափել զուր ծախսերից ու գնումներից, որոնց համար հետո պիտի զղջայիք: Ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել, ստիպել գումարը զուր ծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դժվարությունները չեն բացառվում, բայց օրն ընդհանուր առմամբ բավական հաջող կանցնի: Ինտուիցիան կհուշի, որ արժե կենտրոնանալ կարևոր գործերի վրա, և այն չի սխալվի: Նրա հուշումներով դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակներում, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Լավ խորհուրդներ կտան հին ծանոթները: Նրանց հետ շփումները ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Օրը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կուրախացնեն հարազատների հետ շփումները, ցանկացած ընտանեկան միջոցառում լավ կանցնի: Չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործնական տրամադրվելն այսօր սովորականից բարդ է լինելու: Կարող են շեղել մանրուքները, իսկ շրջապատողները կխառնվեն ձեր գործերին հենց այն ժամանակ, երբ դա տեղին չի լինի: Եթե չբարկանաք ու պահպանեք լավ տրամադրությունը, ապա անպայման կգտնեք տեղի ունեցողից օգուտ քաղելու ձևը:

Լավ հանգստանալու հնարավորություն կունենաք: Եթե ձեզ հետաքրքիր միջոցառման հրավիրեն, մի մերժեք. հավանական են հաճելի ծանոթություններ: Որոշ Կարիճներ այսօր առաջին անգամ կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում շատ են լսել ու շատ ուրախ կլինեն դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր զրույցների համար: Հեշտ չի լինի նույնիսկ ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Հավանական են տարաձայնություններ աշխատավայրում, վեճեր կոլեգաների և ղեկավարության հետ: Աշխատեք չտաքանալ: Եթե հանգստություն պահպանեք, ապա կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիությունը՝ ոչ ոքի չվիրավորելով:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ կուրախացնի: Այդ հատվածում շատ բան լավ կստացվի, դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, նոր ծանոթներին էլ դուր կգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ և արմատական փոփոխություններ բերի, բայց ընդհանուր առմամբ լավ կդասավորվի: Դուք կարող եք կենտրոնանալ գործերի վրա, որոնց համար ժամանակ չէիք գտնում, հաջողությամբ ավարտել վաղուց սկսածը: Հազիվ թե ինչ-որ մեկը խառնվի ձեր գործերին, բայց եթե օգնության կարիք ունենաք, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն այն ցուցաբերել:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի, սակայն ավելի հարմար կլինի հանգստի և հաճելի զբաղմունքների, քան պիտանի գործերի և լուրջ հարցերը լուծելու համար: Ընկերները հետաքրքիր բան կառաջարկեն. մի մերժեք նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը հարմար կլինի մանր-մունր գործերից հանգիստ գլուխ հանելու, կազմակերպչական հարցերը լուծելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ զրույցները երկար ժամանակ հետաձգում էիք: Ուշադիր եղեք. չի բացառվում կարողանաք մյուսներից շուտ շատ պիտանի ինֆորմացիա ստանալ:

Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Այսօր դուք գումարը վտանգի չեք ենթարկի, կասկածելի գործարքներ չեք կնքի, վստահություն չներշնչող մարդկանց հետ բանակցություններ չեք վարի: Ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Դա վերաբերում է նաև անձնական հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը դրական փոփոխություններ է խոստանում գործնական ոլորտում: Եթե կենտրոնանաք աշխատանքի վրա, ապա արագ նկատելի հաջողությունների կհասնեք, կկարողանաք առաջ անցնել հին մրցակիցներից: Ձեր գիտելիքների և տաղանդների վրա կասկածող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Նոր համախոհներ կգտնեք, նրանց աջակցությունը ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացի:

Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի նաև անձնական հարաբերություններում: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք նախաձեռնող կլինեք, կուզենաք առաջին քայլն անել: Երեկոն կուրախացնի հեռվից ստացված լավ նորությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2006 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0