ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2318 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերում ուզենալու եք նախաձեռնող լինել. ձեզ մի զրկեք այդ հաճույքից: Օրը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու, անսովոր առաջադրանքները լուծելու համար: Օգտակար կլինի այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Շրջապատողներին հաճելիորեն կզարմացնեն ձեր գիտելիքներն ու փորձը:

Հարմար օր է ծրագրեր կառուցելու և դրանք այն մարդկանց հետ քննարկելու համար, որոնք կարող են օգնել մտածածն իրագործելու հարցում: Վեճերի առիթներ չեն ստեղծվի, դուք շատերին ձեր կողմը կգրավեք: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական բնույթ ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հատկապես բարդ կլինի ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Միապաղաղ առաջադրանքներն այսօր չափազանց ձանձրալի կթվան, և հենց դրա պատճառով էլ վտանգ կա դրանք լուծելիս սխալներ անեք: Օգնությունից մի հրաժարվեք, եթե այն հին ծանոթներն առաջարկեն:

Օրը հարմար կլինի շփումների, գաղափարներն ու ծրագրերը քննարկելու համար: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բացառապես սեփական կարծիքով են հետաքրքրվել: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վճռական գործեք, և դուք անպայման հաջողության կհասնեք: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, բայց դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաղթահարել դրանք: Անսովոր գաղափարներ կհայտնվեն: Ինչ-որ մեկի հետ քննարկելուց առաջ դրանք ինչպես հարկն է մտածեք:

Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում դրանք սպասվածից մեծ լինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար, դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Երեկոն կուրախացնի սիրահարված Երկվորյակներին հաճելի անակնկալներով ու լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ հին ծանոթները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Հավանական է ստիպված լինեք բազմիցս բացատրել այն, ինչը ձեզ ակնհայտ է թվում: Բայց ձեզ կհաջողվի չբարկանալ: Ձեր հանգստությունն ու բարյացակամությունը շատերի վրա լավ տպավորություն կթողնեն:

Օրվա երկրորդ կեսին լավ գաղափարներ ու նոր ծրագրեր կհայտնվեն: Կուզենաք անմիջապես իրագործել մտածածը, իսկ նման հնարավորություն դուք կունենաք: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ հեռու մի տեղ կմեկնեք, թե տան կողքին անսովոր վայր կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Անսպասելի նորությունները կստիպեն հուզվել: Չի բացառվում ստիպված լինեք փոխել ծրագրերն ու զբաղվել ոչ այն բանով, ինչի վրա կուզենայիք կենտրոնանալ: Հավանական են ձգձգումներ գործերում, հնարավոր է խախտվեն հին պայմանավորվածությունները: Բայց այդ ամենը ձեզ չի խանգարի հաջողության հասնել, եթե կենտրոնանաք ամենակարևորի վրա:

Դուք հաջողությունների կհասնեք ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերում: Պետք կգա ուրիշների չտեսածը նկատելու և ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, իսկ ցանկացած անհաջողություն ձեզ շատ կվշտացնի: Սակայն այսօր ծագած բոլոր խնդիրները կկարողանաք արագ լուծել, եթե համառություն դրսևորեք: Ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, այնպես որ մի շտապեք հրաժարվել ձեր ծրագրերից, եթե ինչ-որ բան այնպես չընթանա:

Ընկերները ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությունը շատ տեղին կլինի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր զրույցների և ձեզ անհանգստացնող հարցերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կուրախացնի լավ նորություններով ու հաջող զուգադիպություններով: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում, մասնագիտական հաջողություններ: Կարող եք նույնիսկ շատ բարդ ցանկացած աշխատանք ստանձնել: Դուք սխալներ չեք անի, սպասվածից լավ արդյունք կստանաք:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում: Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան ու հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության, կամ էլ մեկի հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօրվա համար ինչ էլ ծրագրեք, պատրաստ եղեք համառություն դրսևորել: Անհրաժեշտ արդյունքին միանգամից հասնել չի ստացվի, բայց ժամանակի ընթացքում դուք հաջողության կհասնեք: Ձեր ծրագրերով կհետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Նրանց հետ պայմանավորվելը հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք:

Գումարի հետ զգույշ եղեք. այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության: Ուստի հնարավոր են զուր ծախսեր ու անհաջող գործարքներ: Անձնական հարաբերություններում կարող եք տհաճ անակնկալներից չվախենալ. այստեղ գերակշռող են լինելու դրական միտումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուք սովորականից ավելի բռնկուն կլինեք, և հույզերի ազդեցության տակ կարող եք անել ու ասել մի բան, ինչի համար հետո կզղջաք: Լավ է որոշումների հարցում չշտապեք, հատկապես եթե դրանք կարևոր են ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, և օրվա երկրորդ կեսին դուք կզգաք, որ ամեն ինչ կարգավորվում է: Կարող եք վերադառնալ հին գործերին ու նախագծերին. այս անգամ դուք անհրաժեշտ արդյունքին հասնելու շանս կունենաք: Մտերիմները հաճույքով ձեզ կօգնեն, եթե նրանց խնդրեք դրա մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, համախոհներ փնտրելու համար: Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, նրանք կաջակցեն ձեր գաղափարները: Հաջող կլինեն համարձակ մասնագիտական նախաձեռնությունները: Ամենագործունյա Այծեղջյուրները եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

Անձնական հարաբերությունները ամեն անգամ հարթ չեն լինի, բայց դուք կոնֆլիկտներ թույլ չեք տա: Ավելին, հենց ձեր ջանքերի շնորհիվ իրար հետ վիճածները կհաշտվեն: Երեկոն լավ նորություններ է խոստանում վերջին ժամանակներս իրենց մտերիմների համար անհանգստացող Այծեղջյուրներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն սկսեք ամենակարևոր հարցերի լուծումից: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին: Շատ Ջրհոսների կօգնեն մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչները նման բան չէին սպասում: Հավանական է երկարաժամկետ համագործակցության սկիզբ, որը նոր մասնագիտական հեռանկարներ կբացի:

Օրվա երկրորդ կեսին շատ Ջրհոսների հաճելի անակնկալներ են սպասվելու: Չեն բացառվում ընտանեկան գործի հետ կապված լավ նորությունները, որի բարեհաջող ելքի համար անհանգստանում էիք: Փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ կստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հազիվ թե հանգիստ անցնի: Անսպասելի դժվարություններ կառաջանան, վտանգ կա բարդ իրավիճակում հայտնվեք: Բայց եթե նույնիսկ միանգամից չհասկանաք, թե ինչպես է պետք վարվել, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա: Գործած բոլոր սխալները կհաջողվի արագ ուղղել:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի լուրջ գործերի համար, ինչպես լրիվ նոր, այնպես էլ՝ արդեն ծանոթ: Այս հատվածը հարմար կլինի նաև շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2318 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0