Hushak.com
HY | RU

Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 30

Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 30

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Իրադարձությունները կարող են ամենաանսպասելի կերպով զարգանալ, բայց դուք արագ կգործեք, ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, մտածածից էլ չեք հրաժարվի: Կհաջողվի գլուխ հանել այն գործերից, որոնք շատ բարդ են թվացել, լուծել մյուսներին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները:

Օրը հարմար կլինի նախաձեռնող լինելու համար: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Համարձակ կիսվեք գաղափարներով, մտերիմներին նոր բան առաջարկեք, պատմեք ձեր զգացմունքների մասին: Կենցաղային բնույթի հարցերն արագ լուծելու հնարավորություն կունենաք: Որոշ Խոյեր պիտանի գնումներ կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե կարևոր բան եք մտածել, սկսեք անհապաղ գործել, ու ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Օրը շատ հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր չեն ուզենա դոփել տեղում ու բավարարվել քչով: Կարող եք բարդ ու երկարաժամկետ նախագծեր ստանձնել. սկսածը կես ճանապարհին թողնելու գայթակղություն չի լինի:

Բայց եթե նույնիսկ ոչ մի նշանակալի բան չանեք ու ձեր կյանքն արմատապես չփոխեք, միևնույն է, օրը բավական հաճելի կանցնի: Այն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Դուք կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն ստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ թեթև ու հետաքրքիր օր է սպասվում: Այն հաճելի անակնկալներ ու ոգեշնչող իրադարձություններ կբերի: Չի բացառվում տարվեք լրիվ նոր բանով, սկսեք այլ կերպ նայել սովորական բաներին, զգաք, որ պատրաստ եք ձեր կյանքում շատ բան փոխել: Բայց ինտուիցիան կհուշի, որ շտապել չարժե, և դուք կլսեք նրան:

Օրը հրաշալի կլինի տնային գործերի, կենցաղային հարցերը լուծելու համար: Այստեղ անսպասելի ծախսերի կարիք կլինի, բայց դուք մեծ գումար չեք ծախսի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, մտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հաճելի կլինի: Լավ նորությունները կոգեշնչեն, ընկերների հետ հանդիպումն էլ կբարձրացնի տրամադրությունը: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ հետաքրքիր գործի վրա, որի համար ժամանակ չէիք գտնում, և դուք այն հրաշալի կանեք: Նախկինում ձեզ անհանգստացնող շատ հարցեր զարմանալիորեն հեշտ կլուծվեն:

Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը կլարվի: Դուք կարող եք դատարկ բաների պատճառով բարկանալ, վշտանալ մանրուքներից, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բայց ձեր կողքին կլինեն մտերիմները, որոնք պատրաստ կլինեն աջակցել: Նրանք կօգնեն ձեզ դրական տրամադրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ուրիշների գործերով այսօր ավելի շատ եք զբաղվելու, քան ձեր սեփական գործերով: Բայց դուք դրա պատճառով չեք անհանգստանա ու չեք բարկանա: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին, և դուք դա ուրախությամբ կանեք: Ձեր գիտելիքներն ու տաղանդները շատերին օգտակար կլինեն: Նախկինում բացի իրենցից ոչ ոքի չնկատող մարդիկ ձեզ վրա ուշադրություն կդարձնեն, կուզենան մոտիկից ծանոթանալ:

Աշխատեք չհոգնել: Հանգիստն այսօր ձեզ սովորականից շատ է պետք գալու: Ցանկալի է օրվա երկրորդ կեսի համար ոչ մի բարդ բան չծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու հետաձգել այն, ինչով ծրագրել էիք զբաղվել: Որոշ Կույսեր անհանգստություն կզգան, որի իրական պատճառը այդպես էլ անհասկանալի կմնա:

Լուրջ գործերն ու կարևոր զրույցները արժե հետաձգել օրվա երկրորդ կեսին: Այն բարենպաստ կլինի: Հավանական  են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Դուք կսկսեք իրար ավելի լավ հասկանալ, դատարկ բաների պատճառով չեք վիճի: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չարժե շտապել գնումների հարցում, առանց ամեն ինչ ինչպես հարկն է մտածելու ֆինանսների հետ կապված որոշումներ չընդունել: Հատկապես զգույշ է պետք վերաբերվել նոր ծանոթների գրավիչ առաջարկներին, քանի որ վտանգ կա՝ ձեզ փորձեն մոլորության մեջ գցել: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի:

Դուք արագ գլուխ կհանեք առօրյա գործերից: Ժամանակ կմնա հանգստի ու զվարճանքների, մտերիմների հետ շփվելու համար: Օգտակար կլինի պայմանները փոխելը, նոր երթուղով անցնելը: Որոշ Կշեռքների անսովոր ու շատ հետաքրքիր միջոցառումների կհրավիրեն: Չի բացառվում ծանոթությունը, որից գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչով արժե զբաղվել: Օրը հրաշալի կլինի ուժերը նոր բանում փորձելու համար: Չի բացառվում նոր նախասիրություն ձեռք բերեք, որը ձեզ դրական հույզեր կպարգևի: Անսովոր մարդկանց հետ հանդիպումները ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կօգնեն շատ բաների նորովի նայել:

Անսպասելի արագ գլուխ կհանեք մի գործից, որը նախկինում շատ բարդ է թվացել: Իսկ ամենը նրա շնորհիվ, որ դրան ստեղծագործաբար կմոտենաք, ուրիշի օրինակին չեք հետևի: Ձեր գաղափարները դուր կգան շրջապատողներին, ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համբերությամբ զինվեք: Այսօր շատ գործեր սովորականից շատ ժամանակ են պահանջելու, իրադարձություններն էլ կարող են շատ դանդաղ զարգանալ: Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, պատրաստ եղեք բացատրել նույնիսկ այն, ինչը ակնհայտ է թվում: Ամենահասարակ հարցերի քննարկումն էլ կարող է ձգձգվել, աշխատեք չբարկանալ դրա պատճառով:

Օրը հարմար կլինի տնային գործերով զբաղվելու, կարգուկանոն հաստատելու, պիտանի իրեր գնելու համար: Երեկոյան հյուր կգան հին ծանոթները, դուք ուրախ կլինեք տեսնել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար կլինի բարդ ու շատ պիտանի գործ ստանձնելու համար: Դրանից գլուխ հանել, հնարավոր է, միանգամից չստացվի: Բայց դուք մտածածից չեք հրաժարվի, և ձեր համառությունը պտուղներ կտա: Դրա շնորհիվ դուք հրաշալի արդյունքների կհասնեք, և օգնության կարիք էլ չեք ունենա:

Կուրախացնեն շրջապատողների հետ շփումները: Ե՛վ հին ծանոթների, և՛ նորերի հետ այսօր առանց դժվարության լեզու կգտնեք: Կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք, կհաշտվեք մարդկանց հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջողությամբ կլուծվեն այն հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս տարաձայնություններ ու վեճեր շատ են եղել: Բոլորը կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը, և դուք ձեզ միանգամից ավելի ինքնավստահ կզգաք: Համարձակ կիսվեք գաղափարներով, առանց ավելորդ համեստության պատմեք ձեր հաջողությունների մասին. դա իսկապես շատերին հետաքրքիր կլինի:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. այդ գումարը ավելի ուշ կարող է կարևոր բանի համար պետք գալ: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համարձակ ընդունեք նույնիսկ ամենաանսովոր առաջարկները: Ձեզ հետաքրքիր բաներ են սպասվում, օրը հաճելի անակնկալներով լի կլինի: Հնարավորություն կունենաք լինել զարմանալի վայրերում, այցելել միջոցառումների, որտեղ ձեզ հոգեհարազատ մարդիկ են հավաքվում:

Դուք հրաշալի գլուխ կհանեք ցանկացած գործից, որը թույլ է տալիս զարկ տալ երևակայությանը: Իսկ ահա կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերն ավելի դժվարությամբ կտրվեն: Լավ է, եթե ձեր կողքին լինի մեկը, որը պատրաստ կլինի ժամանակին մատնանշել ձեր սխալները և օգնել դրանք ուղղելու հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: