Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1999 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի տաքացեք: Օրվա սկզբին հանգստություն պահպանելը բավական բարդ է լինելու, քանի որ շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Բայց եթե դուք հույզերին չտրվեք, ապա շուտով կհասկանաք, թե ինչպես կարող եք ստեղծված իրավիճակից օգուտ քաղել: Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները շատերին դուր կգան, և դրանց իրագործման հարցում օգնականներ գտնելը դժվար չի լինի: Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: Եթե դրանց ընկերների հետ միասին մեկնեք, ապա հրաշալի ժամանակ կանցկացնեք: Տանից հեռու շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Չծրագրված գնումները հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Համառությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն ձեզ հաղթահարել այսօր առաջ եկած բոլոր դժվարությունները: Դուք խոչընդոտների առաջ չեք նահանջի, կշարունակեք շարժվել դեպի նպատակը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Եվ դուք անպայման կհասնեք ձեր ուզածին: Դա ուժեղ տպավորություն կթողնի շրջապատողների վրա, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Հավանական են հաջողություններ կարգապահություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերում: Ավելի բարդ կլինի այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Ուշադրություն դարձրեք հին ծանոթի գաղափարներին. հնարավոր է՝ դրանք ձեզ օգտակար լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է շփումների, համախոհներ փնտրելու համար: Շրջապատողների հետ ընդհանուր ծրագրերի իրագործման մասին պայմանավորվելը դժվար չի լինի: Որոշ Երկվորյակներ մոտեցում կգտնեն նրանց, ում հետ երկար ժամանակ հարաբերությունները կարգավորել չէր ստացվում: Նախկինում անբարյացակամորեն տրամադրված մարդիկ իրենք մտերմանալու առաջին քայլերը կանեն: Չի բացառվում ծանոթությունը, որը կարող է ռոմանտիկ շարունակություն ստանալ: Սակայն այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես ձեզ կպահեք, կուզենաք արդյոք նախաձեռնող լինել: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես գործեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, եթե ժամանակը զուր չվատնեք: Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի: Աշխատանքային հարցերը լուծելու հնարավորություն կունենաք, համագործակցության մասին կպայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ավելի ուշ բարդ շրջան կգա: Հավանական են ձգձգումներ գործերում, անհաջող զուգադիպություններ: Աշխատեք դրան հանգիստ վերաբերվել ու ապրումներ չունենալ: Շուտով ամեն ինչ կհարթվի, եթե դուք չշտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնց ուրիշներն ուշադրություն չեն դարձրել ու հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ դրանց հույսը ոչ ոք չուներ: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը, գաղափարներով կիսվելը: Դուք նոր համախոհներ կգտնեք: Նրանց աջակցությամբ միանգամից ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի հանդիպել հին ընկերներին: Նրանց հետ շփումները կուրախացնեն, բացի այդ, պիտանի բաներ կիմանաք: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, հատկապես եթե փորձեք այն յուրահատուկ, հիշարժան դարձնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Նույնիսկ ամենակարևոր գործնական հանդիպումներն արժե անցկացնել ոչ ֆորմալ միջավայրում: Այդպես ավելի հեշտ կլինի զրուցակիցների վրա բարենպաստ տպավորություն թողնելը, ձեր գաղափարներով ու ծրագրերով հետաքրքրելը: Հավանական են անսովոր առաջարկներ: Ինտուիցիան անմիջապես կհուշի, որ դրանց արժե անհապաղ համաձայնությամբ պատասխանել: Հավանական են դրական փոփոխություններ վերջին ժամանակներս լարված հարաբերություններում: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Չի բացառվում հանդիպումը մի մարդու հետ, որին վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամենահասարակ օրը չի լինելու, բայց այն, միևնույն է, բարենպաստ կլինի: Արժե հիշել հին ծրագրերի մասին. չի բացառվում դրանք իրագործելու շանս ստանաք: Լավ խորհուրդներ կտան հին ծանոթները, նրանք ձեր օգնության խնդրանքն էլ չեն մերժի: Արժե ուշադիր լինել գումարի հետ կապված ամեն ինչում: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն, ինչպես նաև ավելի վաղ չծրագրված գործարքները: Իսկ ահա անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Ընտանեկան տարաձայնությունների, մտերիմների հետ վեճերի առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր ցանկացած իրադարձության դուք սովորականից սուր եք արձագանքելու: Դրա պատճառով դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը. նրանց համար հասկանալի չի լինի, թե ինչի պատճառով եք ապրումներ ունենում, ինչու չեք կարողանում վերահսկել հույզերը: Ստեղծագործ մոտեցում, հնարամտություն, երևակայություն պահանջող գործերից ինքնուրույն հրաշալի գլուխ կհանեք: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ մանրուքներին ուշադրության կարիք կլինի: Ուշադիր պիտի լինեն այսօր ուղևորությունների մեկնել պատրաստվող Կարիճները: Հնարավոր են ցավալի պատահարներ, չի բացառվում կորչի ձեզ համար կարևոր իրը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է գործնական շփումների, համախոհներ փնտրելու համար: Լավ կանցնեն մասնագիտական միջոցառումներին ելույթները: Ձեր գաղափարները կհետաքրքրեն մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում ձեզ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Անձնական հարաբերությունները սովորականից լարված կլինեն: Ոչ բոլոր Աղեղնավորները այսօր հեշտությամբ լեզու կգտնեն մտերիմների հետ: Սակայն նշանի ներկայացուցիչները լուրջ կոնֆլիկտներ թույլ չեն տա: Երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, փոխհասկացողությունը կվերականգնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շրջապատողներն այսօր ձեզ ուշադիր են լսելու, այնպես որ աշխատեք ավելորդ բաներ չխոսել, չստուգված տեղեկատվությամբ չկիսվել ու չքննարկել այն, ինչի մասին միայն հեռավոր պատկերացում ունեք: Օրը հարմար կլինի գործարքներ կնքելու, ֆինանսական հարցերը լուծելու, նպաստներ ստանալու նպատակով պետկազմակերպություններին դիմելու համար: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեր հարազատների հետ կապված լավ նորություններ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների և գործարքների, հեռվից եկած հարազատների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսի համար լավ է ոչ մի անսովոր կամ կարևոր բան չծրագրեք: Այդ հատվածը հարմար կլինի հին գործերն ավարտելու, վաղուց ծագած հարցերը լուծելու համար: Դրանում կօգնեն մտերիմները: Նրանց աջակցությամբ դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Օրվա երկրորդ կեսը, հակառակը, հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար: Ձեզ պետք կգա իմպրովիզներ անելու և արագ որոշումներ ընդունելու, ինտուիցիային լսելու, նրա հուշումների շնորհիվ դժվարությունները հաղթահարելու ունակությունը: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Դրա շնորհիվ այն յուրահատուկ կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր դուք շատ խորաթափանց կլինեք, հեշտությամբ կբացահայտեք դիմացինի խորամանկությունները, կկարողանաք ջրի երես հանել նենգ մարդկանց: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա վնասել ձեզ, շեղել ու խճճել: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները: Որոշ Ձկներ կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում շատ են լսել: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբ: Կուրախացնեն մտերիմների հետ կապված նորությունները: Ծրագրերը կարող են փոխվել, քանի որ չեք ուզենա հրաժարվել ընկերների լրիվ անսպասելի, բայց շատ խոստումնալից առաջարկներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|