Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 29
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Չնայած օրը բավական հաջող կդասավորվի, բայց հեշտ հաղթանակների հույս մի ունեցեք: Դուք շատ բանի կհասնեք, գլուխ կհանեք բարդ գործերից ու կլուծեք լուրջ հարցերը, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Ինչքան արդյունավետ անցկացնեք առավոտը, այնքան շատ հաճելի անակնկալներ են ձեզ սպասվելու մինչև օրվա վերջ:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Մի վախեցեք անսովոր բան առաջարկելուց, ձեր զգացմունքներով կիսվելուց. ձեզ կհասկանան ու կաջակցեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկզբին աշխատեք խուսափել վեճերից: Դա հաստատ լավագույն ժամանակահատվածը չի լինելու շրջապատողների վրա ինչ-որ կերպ ազդելու, նրանց տարահամոզելու համար: Լավ է կենտրոնանաք գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել:
Իսկ օրվա երկրորդ կեսը հարմար կլինի լուրջ զրույցների համար: Հնարավորություն կունենաք քնարկել կարևոր բաները, հանգիստ զրուցել մի բանի մասին, ինչը նախկինում տարաձայնություններ է առաջացրել: Երեկոն Ցուլերը հաճելի կանցկացնեն, բայց այս հատվածը հատկապես լավ կդասավորվի սիրահարվածների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը հարմար կլինի և՛ լուրջ գործերի, և՛ ուսման, և՛ պիտանի զբաղմունքների համար: Կարող եք վերադառնալ նրան, ինչը ժամանակին ձեզ մոտ չի ստացվել. այս անգամ դուք կկարողանաք հասնել անհրաժեշտ արդյունքին: Բացի այդ, հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերների հետ, զրուցել ծանոթների հետ, որոնցից վաղուց լուր չունեիք: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունը:
Օրվա երկրորդ կեսը նոր հոգսեր կբերի, կարող են անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ հայտնվել: Որոշ Երկվորյակներ պիտի փոխեն ծրագրերը, հետաձգեն ուղևորություններն ու հանդիպումները, որոնց անհամբերությամբ էին սպասում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Մի ծանրաբեռնվեք: Եթե օրը թեթև ու հաճելի զբաղմունքներին նվիրելու հնարավորություն կա, հենց այդպես էլ վարվեք: Իսկ եթե ձեր ուշադրությունը պահանջող շտապ գործեր հայտնվեն, մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել դրանք անելու հարցում: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:
Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Չի բացառվում, որ ծախսերի կարիք լինի, պետք լինի շտապ գնումներ անել: Վերջնական որոշումներ ընդունելուց առաջ մի քանի տարբերակ համեմատեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հարմար օր է նոր գործերի համար: Արժե նախապատվությունը տալ այն գործերին, որոնք կարող են օգուտ տալ ոչ միայն ձեզ, այլև շրջապատողներին: Դժվարությունները չեն բացառվում, բայց դրանք հաստատ չեն վախեցնի ձեզ ու չեն ստիպի հրաժարվել մտածածից: Բաց մի թողեք արժեքավոր փորձ ձեռք բերելու և մի բան սովորելու հնարավությունը, ինչը շուտով պետք կգա աշխատանքի մեջ:
Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց վշտանալու կարիք չկա: Արագ պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել: Ընդունված որոշումները ճիշտ կլինեն, իսկ իմպրովիզները՝ հաջող: Դուք գոհ կմնաք օրվանից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրն առանց անակնկալների չի անցնի: Հավանական են և՛ անսպասելի իրադարձություններ, և՛ լուրեր, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Դրա պատճառով չեք անհանգստանա, ուստի նոր հնարավորություններ կտեսնեք, որոնք բաց թողնելը շատ ցավալի կլիներ: Ձեր ինտուիցիան այսօր շատ սուր կլինի, այնպես որ նրա հուշումներն արժե ուշադիր լսել:
Ինչով էլ զբաղվեք օրվա երկրորդ կեսին, աշխատեք մանրուքներին ուշադրություն դարձնել: Աննշան թվացող բաներն ավելի ուշ կարող են կարևոր դեր խաղալ: Համբերատար եղեք մտերիմների հետ ու աշխատեք չբարկանալ, եթե նրանք ձեզ սխալ հասկանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Կարող եք կենտրոնանալ լուրջ գործերի վրա: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել: Իսկ ամենը նրա շնորհիվ, որ դուք չեք ուզենա ուրիշի օրինակին հետևել, ցանկացած իրավիճակում նպատակին տանող սեփական ուղին կփնտրեք:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի սովորելով, հետազոտական աշխատանքով, ստեղծագործելով զբաղվողների համար: Դուք պատասխաններ կգտնեք բարդ հարցերին, տրամադրությունն էլ անմիջապես կլավանա: Մտերիմները կկիսեն ձեր ուրախությունը: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառման կամ ընկերների հետ հանդիպելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Դուք արագ կհասկանաք, թե ինչ են ուզում նոր ծանոթները և ինչ կա մտերիմների հոգում: Հավանական են անսովոր հանդիպումներ: Դրանցից մեկը կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել, որոնք էլ շուտով կարևոր կդառնան ձեզ համար:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի բարդ գործերի, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Այս հատվածում լավ է չհոգնեք. գերհոգնածությունը վատ կանդրադառնա և՛ ձեր տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ձեր հնարավորությունները մի գերագնահատեք: Դուք շատ բանի ունակ կլինեք, բայց որոշ բաներ նույնիսկ ձեր ուժերի սահմաններում չեն լինի: Հիասթափություններից խուսափել կհաջողվի, եթե ամեն ինչ միանգամից չստանձնեք, կենտրոնանաք այն գործերի վրա, որոնք ինքնուրույն էլ կարող եք անել: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անելը, եթե նման բան չէիք ծրագրել:
Շատ Աղեղնավորների օրը անսովոր մարդկանց հետ հանդիպումներ է խոստանում: Նրանց հետ շփումները կընդլայնեն ձեր հորիզոննները, կօգնեն նորովի նայել նրան, ինչն առաջ սովորական է թվացել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Համբերությամբ զինվեք. այսօր այն ձեզ հաստատ պետք է գալու: Իրադարձությունները կարող են սպասվածից դանդաղ զարգանալ: Հնարավոր է, ինչ-ինչ գործեր դրա պատճառով ստիպված լինեք հետաձգել: Եթե օրվա համար ուղևորություններ եք ծրագրել, պատրաստ եղեք, որ դրանք ժամանակատար են լինելու:
Բայց այս ամենը ձեզ չի խանգարի օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Արդյունավետ օր է սպասվում հատկապես այն Այծեղջյուրներին, որոնք կփորձեն ամեն ինչին ստեղծագործաբար մոտենալ: Դուք անսովոր գաղափարներ կունենաք: Դրանց իրագործման հարցում հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Մի տաքացեք: Ինքնատիրապետումը պահպանելն այսօր սովորականից բարդ է լինելու, բայց ամեն ինչ ընդհանուր առմամբ լավ կդասավորվի: Հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, ձեզ հետ ամեն անգամ համաձայն չեն լինի նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեր գաղափարներն աջակցել են: Բայց դուք բոլոր դեպքերում կգտնեք բոլորի հետ պայմանավորվելու, լավ հարաբերություններ պահպանելու, փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից խուսափելու ձևը:
Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու լավ նորություններ է խոստանում: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, նրանցից դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Օրը հարմար կլինի հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հաճելի հանդիպումների ու հետաքրքիր զրույցների օր է: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել. բաց մի թողեք ձեր շանսը: Դուք պիտանի խորհուրդներ կստանաք, մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան կիմանաք:
Օրվա առաջին կեսը հարմար կլինի կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Ավելի ուշ կգա ստեղծագործելու և նոր գաղափարների ժամանակը, որոնք միանգամից բոլորին դուր կգան: Միակ ոլորտը, որը զգուշություն է պահանջելու, ֆինանսներն են: Մի շտապեք գումար ծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: