Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 28
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Կարևոր զրույցները լավ է հետաձգեք: Օրվա սկզբին դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում նախկինում կես խոսքից հասկանում էիք: Հին տարաձայնությունները կարող են սրվել, և միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է պետք դրանց վերջ տալ: Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցից ունակ եք ինքնուրույն գլուխ հանել: Այստեղ դժվարություններ չեն առաջանա:
Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, դուք կկարողանաք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Հավանական են հետաքրքիր ուղևորություններ ու անսովոր հանդիպումներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը հագեցած կլինի: Չի բացառվում պետք լինի լրիվ նոր բանով զբաղվել՝ հետաձգելով ծրագրած գործերը: Պատրաստ եղեք ոտքի վրա սովորելուն, արագ գլուխ պիտի հանեք մի բանից, ինչի մասին միայն հեռավոր պատկերացում ունեիք: Հավանական են անսովոր ծանոթություններ, որոնցից կարող են և՛ գործնական, և՛ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել:
Հուզական դաշտը բարենպաստ կլինի օրվա սկզբին, իսկ հետո կլարվի: Երեկոյի համար լավ է կարևոր հանդիպումներ չծրագրել: Շրջապատողների հետ այս հատվածում լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Օրը հրաշալի կլինի կարևոր ու խոստումնալից նախագիծ ստանձնելու կամ էլ անսովոր գաղափարն իրագործելու համար: Համարձակ նախաձեռնություններին հաջողությունն է ուղեկցելու: Փորձված համախոհների աջակցությամբ դուք հրաշալի արդյունքների կհասնեք:
Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, դուք լավ տպավորություն կթողնեք ամենատարբեր մարդկանց վրա: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի: Օրվա երկրորդ կեսին կենսական պոտենցիալը կնվազի: Կուզենաք հանգստանալ ու շեղվել հոգսերից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Համարձակ ստանձնեք այն, ինչն առաջ բարդ է թվացել: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Դուք միանգամից կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել նոր գործերից ու հուսալի համախոհներ կգտնեք: Կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Աստղերը բարյացակամ կլինեն կարիերայի զարգացման վրա կենտրոնացած Խեցգետինների հանդեպ: Նրանք գրավիչ առաջարկներ կստանան:
Օրը անսովոր գաղափարներ ու ծրագրեր կբերի: Մտածածն իրագործելուն անցնելուց առաջ համոզվեք, որ չեք գերագնահատել ձեր ուժերը: Ինֆորմացիա հավաքելու և վերլուծելու վրա որոշ ժամանակ ծախսելով՝ դուք կկարողանաք խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Դուք շատ բան պիտի անեք: Հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրին. ավելի հավանական է, որ պիտի իմպրովիզներ անեք, ինչ-որ բան հնարեք ու ոտքի վրա մտածեք: Հնարավոր են անսպասելի լուրեր, որոնք ձեզ կստիպեն հետաձգել սկսածն ու այլ բանի անցնել:
Չնայած նրան, որ օրը բավական լարված է անցնելու, դուք կպահպանեք լավատեսությունն ու դրական տրամադրվածությունը: Շրջապատողները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, բայց կոնֆլիկտներ չեն առաջանա: Հակառակը՝ դուք կգտնեք նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիներին ձեր կողմը գրավելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հարմար օր է անսովոր գործ ստանձնելու համար: Դուք հաջողության կհասնեք, եթե ուրիշի օրինակին չհետևեք, աշխատեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Շրջապատողներն ուշադրություն կդարձնեն ձեր այն տաղանդներին, որոնք նախկինում չեն նկատել ու շատ կհետաքրքրվեն ձեզանով: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:
Հավանական են դրամական մուտքեր, ֆինանսական հարցերի հաջող լուծում: Շահավետ գնումներ անելու հնարավորություն կունենաք. որոշ Կույսեր կգնեն այն իրերը, որոնք երկար էին փնտրել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը հազիվ թե առանց տհաճ անակնկալների ու լարված պահերի անցնի: Դրանք հատկապես շատ կլինեն օրվա առաջին կեսին: Դժվարությունների կարող են բախվել այս հատվածում կարևոր գործեր ու պատասխանատու հանդիպումներ ծրագրած Կշեռքները: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ լուրջ սխալներ դուք չեք գործի, իրավիճակն էլ շուտով դեպի լավը կփոխվի:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Դուք աջակցություն կստանաք, որի կարիքը վաղուց ունեիք և ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ոչ միայն հին ծանոթների հետ, այլև նրանց, ում հետ վերջերս եք ծանոթացել: Հավանական են հետաքրքիր առաջարկներ՝ կապված աշխատանքի կամ ինչ-որ անսովոր ստեղծագործ նախագծին մասնակցելու հետ: Բաց մի թողեք ձեզ դրսևորելու հնարավորությունը:
Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից: Կուզենաք հանգստանալ, թեկուզ կարճ ժամանակով շեղվել գործերից: Եթե պայմանները թույլ են տալիս, արժե փոխել միջավայրը, մեկնել այնտեղ, որտեղ վաղուց չեք եղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Աշխատեք չհոգնել, խուսափեք սթրեսային իրավիճակներից: Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ է լինելու, դուք կարող եք դատարկ բաների պատճառով անհանգստանալ, սրտին մոտ ընդունել մի բան, ինչը մեկ ուրիշ ժամանակ պարզապես չէիք նկատի:
Ցանկացած կարևոր հարցի քննարկում լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար: Առավոտյան շրջապատողների հետ պայմանավորվելն ավելի դժվար կլինի, բացի այդ, վտանգ կա՝ ձեր աչքից ինչ-որ բան վրիպի: Երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նոր գաղափարներ կհայտնվեն, որոնք կհաջողվի միանգամից կյանքի կոչել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Իսկապես հետաքրքիր գործով զբաղվելու, խոստումնալից նախագծի վրա կենտրոնանալու հնարավորություն կլինի: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը:
Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի. նրանք ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ: Բայց դուք իրավիճակը չեք վատացնի, լրիվ հակառակը՝ կաշխատեք հարթել սուր անկյունները, բոլորին դուրեկան լուծումներ գտնել: Մտերիմները շնորհակալ կլինեն ձեզ դրա համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկզբին զգույշ եղեք: Լավ է կարևոր որոշումների հարցում չշտապեք: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ մտածեք, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր գործողությունները. դա թույլ կտա խուսափել ապագայում տհաճ պահերից:
Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, քանի որ պատասխաններ կգտնեք ձեզ անհանգստացնող հարցերին: Այս հատվածը հաճելի հանդիպումներ է խոստանում: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները, ռոմանտիկ ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու և կգտնեք դրանից օգուտ քաղելու ձևը: Ձեր նոր ծանոթների մեջ կհայտնվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Նրանք ոչ միայն կհետաքրքրվեն ձեր գաղափարներով, այլև կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Կարող են հաջողությամբ լուծվել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերը:
Արժե ուշադիր լինել փաստաթղթերի հետ աշխատելիս. վտանգ կա, որ մանր-մունր սխալների պատճառով ամեն ինչ երկար ժամանակով կձգձգվի: Մանրուքներին ուշադրություն պիտի դարձնեն նրանք, ովքեր այսօր ծրագրում են սովորել կամ էլ նոր բան ստանձնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: