Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 27
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկզբին լավ է խուսափեք երկար զրույցներից: Այս հատվածում վեճերից խուսափելը դժվար կլինի հենց միայն այն բանի պատճառով, որ շրջապատողները ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Կոլեգաների հետ տարաձայնությունները կխանգարեն ժամանակին անել գործերը: Որոշ Խոյեր ստիպված են լինելու ջանքեր գործադրել ավելի վաղ տված խոստումները պահելու և ոչ մեկին հուսախաբ չանելու համար:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հուզական դաշտն էլ կկայունանա: Այս հատվածը հարմար կլինի բարդ հարցերը լուծելու համար: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, այնպիսի սխալներ չեք գործի, որոնց պատճառով կարող են խնդիրներ առաջանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկիզբը հրաշալի կլինի և՛ բարդ աշխատանքի, և՛ կարևոր բանակցությունների, և՛ այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Կհաջողվի լավ տպավորություն թողնել, ձեր գաղափարների մասին այնպես պատմել, որ դրանց հանդեպ ոչ ոք անտարբեր չմնա: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դուք դրանք արագ կհաղթահարեք:
Օրվա երկրորդ կեսը կարող է ավելի լարված անցնել: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը կդժվարանա, նույնիսկ մտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Բայց դուք կոնֆլիկտ թույլ չեք տա ու բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Առավոտյան կհասկանաք, որ եկել է ինչ-որ նոր բան ստանձնելու ժամանակը: Շուտով նման հնարավորություն կհայտնվի: Որոշ Երկվորյակներ կկենտրոնանան սեփական գաղափարների իրագործման վրա, մյուսները կարձագանքեն հին ծանոթների հետաքրքիր առաջարկներին. ոչ ոք չի ձանձրանա: Սակայն կարևոր կլինի նաև առօրյա գործերի մասին չմոռանալը, որոնք նույնպես ուշադրություն կպահանջեն:
Դրական միտումների ազդեցությունը ողջ օրվա ընթացքում բավական ուժեղ կլինի, բայց աստիճանաբար հոգնածությունը կկուտակվի: Երեկոյի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Հանգստացեք. դա ձեզ օգուտ կտա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Դուք օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Օրը հրաշալի կլինի կարևոր ու բարդ նախագծեր ստանձնելու համար: Ինտուիցիան ու փորձը կհուշեն ձեզ, թե ինչից է պետք սկսել և դեպի ուր շարժվել: Ձեր կողքին ժամանակին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության, խորհրդի և աջակցության խնդրանքով:
Հավանական է առաջընթաց և՛ աշխատանքի, և՛ ուսման մեջ: Մանրուքներին ուշադրությունը թույլ կտա ձեզ խուսափել նույնիսկ մանր-մունր սխալներից: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում: Մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ուշադիր եղեք: Այսօր դուք հետաքրքիր բաներ պիտի իմանաք, ընդ որում՝ ամենաարժեքավոր տեղեկատվությունը անսպասելի աղբյուրից կստացվի: Չեն բացառվում կարևոր նորությունները՝ կապված մի աշխատանքային նախագծի հետ, որին մեծ ուժեր եք նվիրել: Բայց որոշումներ ընդունելուց առաջ մի ծուլացեք ամեն ինչ ստուգել, համոզվեք, որ ձեզ մոլորության մեջ չեն գցում:
Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ իրար, բոլոր թյուրիմացություններն ու փոխադարձ վիրավորանքները կմնան անցյալում: Երեկոն սիրահարված Առյուծներին կուրախացնի հաճելի անակնկալներով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Մի վախեցեք նոր բան փորձելուց, հին ծրագրերից ու սովորական մեթոդներից հրաժարվելուց: Համարձակ փորձարկումները հաջող կլինեն, իմպրովիզներ անելու և արագ որոշումներ ընդունելու ունակության շնորհիվ դուք առաջ կանցնեք հին մրցակիցներից:
Օրվա սկիզբը հարմար կլինի կարճատև ուղևորությունների և հեռվից եկած մարդկանց հետ հանդիպելու համար: Երեկոն լավ է անցկացնեք այն միջավայրում, որին սովոր եք. այդպես ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Խոշոր գնումներ անելուց առաջ ամեն ինչ լավ կշռադատեք կամ խորհրդակցեք մտերիմների հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվանից լավ է թեթև հաջողություններ ու արագ հաղթանակներ չակնկալեք: Ավելի հավանական է, որ նույնիսկ լավ ծանոթ առաջադրանքների լուծումն է ջանքեր պահանջելու: Բայց անհանգստանալու կարիք չկա. անհաղթահարելի խոչընդոտներ ճանապարհին չեն առաջանա: Բացի այդ, դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Եթե ինչ-որ բան առավոտյան չստացվի, արժե ևս մեկ փորձ ձեռնարկել օրվա երկրորդ կեսին:
Հավանական են հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Հնարավորություն կունենաք խոսել ձեզ իսկապես հուզող ու հետաքրքրող բաների մասին: Որոշ Կշեռքներ բացառապես արժեքավոր ինֆորմացիա կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Առօրյա գործերը սովորականից դժվարությամբ են տրվելու: Բացի այդ, ցանկացած դժվարության պատճառով շատ եք հուզվելու, ուստի շրջապատողների համար ձեզ հետ գործ ունենալը բարդ կլինի: Աշխատեք դրական տրամադրվել: Իրականում օրն այնքան էլ վատը չէ, և դուք անպայման կգտնեք հաջողության հասնելու հնարավորությունը, երբ դադարեք միայն խնդիրների մասին մտածել:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի կենցաղային հարցերը լուծելու համար: Այս հատվածը հարմար կլինի կահույք ու կենցաղային տեխնիկա, աշխատանքի համար գործիքներ ու նյութեր գնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ձեզ շատ պետք կգան հաստատակամությունն ու նպատակասլացությունը: Հենց դրանց շնորհիվ գլուխ կհանեք ծագած խնդիրներից, կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել: Հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին օգնության հասնի, այնպես որ ձեր ուժերի վրա հույս դրեք: Ծանոթների խորհուրդները օգտակար չեն լինի, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել:
Չնայած գործեր ու հոգսեր այսօր շատ կլինեն, ժամանակ կմնա նաև հաճելի զբաղմունքների, հանգստի, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Երեկոն կուրախացնի մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շփումներին արժե ընտրողաբար մոտենալ: Հեռու մնացեք բամբասանքների սիրահարներից, մի վստահեք նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում, հնարավորինս խուսափեք անիմաստ վեճերից: Այս ամենը թույլ կտա ոչ միայն ժամանակ խնայել, այլև օգտակար գործերի համար անհրաժեշտ էներգիա պահպանել:
Օրվա երկրորդ կեսին կհաջողվի պատասխաններ գտնել և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Ե՛վ աշխատանքային, և՛ տնային խնդիրները դուք հեշտությամբ կլուծեք հնարամտության, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքի շնորհիվ: Երեկոյան հավանական են դրամական մուտքեր, նվերներ ու անակնկալներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հարմար կլինի բարդ զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Հնարավոր է թեժ վեճերից խուսափել չստացվի: Բայց դուք բոլորին կհամոզեք ձեր ճշմարտացիությունը՝ ոչ մեկին չբարկացնելով ու չվիրավորելով, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելով: Ձեր դիվանագիտական տաղանդները շատերի վրա տպավորություն կթողնեն: Նախկինում ձեզ վերևից նայող կամ պարզապես իրենց ձեզանից հեռու պահող մարդիկ կարող են դիմել խորհուրդների խնդրանքով:
Գործեր այսօր շատ կունենաք, բայց աշխատեք օրն այնպես ծրագրել, որ հանգստի համար էլ ժամանակ մնա: Հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին չհոգնելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հարմար կլինի հասարակական ելույթների, պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպելու և պարզապես ձեզ դուր եկող մարդկանց հետ շփվելու համար: Աշխատեք ձեզ անկաշկանդ պահել, քանի որ հենց այդպես կկարողանաք անհրաժեշտ տպավորությունը թողնել:
Օրը հազիվ թե առանց անակնկալների անցնի: Պատրաստ եղեք վերամշակել ձեր ծրագրերը, որոշ գործեր հետաձգել ու կենտրոնանալ մյուսների վրա: Ձեր ուժերի հանդեպ վստահությունը թույլ կտա շատ ու շատ լարված պահերից խուսափել, խնայել ուժերն ու հասնել նպատակին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: