ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1788 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի, և հաճախ դրանք նախաձեռնողը դուք կլինեք: Աշխատանքային հարցերի քննարկումը կարող է երկար ձգվել, և բոլորին դուր եկող լուծում գտնել հազիվ թե հաջողվի: Բայց դուք ի վերջո կգտնեք կոնֆլիկտներից խուսափելու, համախոհների հետ լավ հարաբերություններ պահպանելու, ոչ մեկին չվիրավորելու ձևը:

Օրվա երկրորդ կեսին նոր գաղափարներ կհայտնվեն, և դրանք կուզենաք հնարավորինս արագ կյանքի կոչել: Պայմանները վճռական գործողությունների համար բարենպաստ կլինեն, իսկ ձեր կողքին էլ կհայտնվեն օգնելու պատրաստ մարդիկ: Այնպես որ ժամանակը զուր մի վատնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը կուրախացնի լավ նորություններով: Հավանական են հաճելի լուրեր մարդկանցից, որոնց վաղուց չեք տեսել: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Դուք առանց երկար մտածելու դրանց համաձայնությամբ կպատասխանեք ու հազիվ թե զղջաք դրա համար: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում ու հաջող բանակցություններ:

Օրվա երկրորդ կեսը անակնկալներով լի կլինի: Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը, նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Այս հատվածում լավ է հյուրեր ընդունեք, հանդիպեք ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը բավական բարդ է լինելու: Դուք սուր կարձագանքեք մանրուքներին, կվշտանաք մի բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Որոշ Երկվորյակներ նեղացկոտ կդառնան, և դա կբարդացնի շրջապատողների հետ հարաբերությունները:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կուժեղանա օրվա երկրորդ կեսին: Դուք լուրեր կստանաք, որոնց հուզմունքով էիք սպասում, ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները, դժվար չի լինի նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին լուրջ տրամադրվելը դժվար կլինի: Ինչ էլ ստանձնեք, պատրաստ եղեք նրան, որ սովորականից հաճախ եք շեղվելու, ինչն էլ կարող է ցավալի սխալների հանգեցնել: Բացի այդ, վտանգ կա, որ շրջապատողները կփորձեն ձեր տաղանդներն ու կարողությունները սեփական հետաքրքրություններին ծառայեցնել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ կկռահեք մյուս մարդկանց նպատակներն ու մտադրությունները, նույնիսկ եթե ձեր ծանոթությունը կարճ տևի: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, կարձագանքեն ձեր ցանկացած առաջարկի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ գործերը ստանձնեք օրվա սկզբին: Նույնիսկ եթե դժվարություններ առաջանան, դուք չեք ուզենա ամեն ինչ թողնել, նպատակասլացություն կդրսևորեք ու կհասնեք ձեր ուզածին: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով, արագ կհասկանաք՝ ինչով հետաքրքրել նրանց: Ամենանկատելի հաջողություններին կհասնեք ստեղծագործ մոտեցում, հնարամտություն ու համառություն պահանջող գործերում:

Օրվա երկրորդ կեսին լավ է զգույշ գործեք ու խուսափեք չարդարացված ռիսկից: Ձեր կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն սկսեք ձեզ իսկապես ոգեշնչող գործերից: Դրանցից հրաշալի գլուխ կհանեք, ոչ մի խոչընդոտ չի խանգարի ձեզ հասնելու անհրաժեշտ արդյունքին: Շրջապատողներին միշտ չէ, որ հասկանալի կլինեն ձեր արարքների դրդապատճառները, բայց ձեր ճանապարհին կանգնել ոչ ոք չի համարձակվի:

Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է լինելու ինքնուրույն գործողությունների, ուրիշներին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, հաջող գործարքներ ու գնումներ: Մտերիմների հետ շփումները ներդաշնակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց թյուրիմացությունների ու փոքրիկ տհաճությունների անցնի: Դրանք հատկապես շատ կլինեն առավոտը աշխատանքային առաջադրանքներին նվիրած Կշեռքների մոտ: Սակայն նշանի ներկայացուցիչները չեն վշտանա ու ճիշտ էլ կվարվեն: Շուտով նրանց լավ փոփոխություններ են սպասվելու: Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ու խոստումնալից կլինի: Այն հարմար կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Մի վախեցեք շրջապատողների հետ կիսվել ձեր անսովոր գաղափարներով: Ձեզ անպայման կօգնեն կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այս հատվածը հարմար կլինի առօրյա գործերով զբաղվելու համար: Դրանք ձանձրալի ու հոգնեցնող չեն թվա, դուք չեք շեղվի և ժամանակին կավարտեք սկսածը: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև հին ծանոթների հետ շփվելու համար: Տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի:

Օրվա երկրորդ կեսը անսպասելի իրադարձություններ կբերի: Ամենայն հավանականությամբ դրանց պատճառով պիտի փոխեք ծրագրերը, և դուք դա հաճույքով կանեք: Երեկոն հանդիպում է խոստանում մի մարդու հետ, որին վաղուց էիք կարոտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է գործնական շփումների համար: Հաջող կանցնեն բանակցությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնցից ոչ մի յուրահատուկ բան չէիք սպասում: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա: Չի բացառվում, որ շուտով նրանք ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն:

Անձնական հարաբերություններում էլ նկատելի կլինեն դրական միտումները, բայց այստեղ թյուրիմացություններն էլ չեն բացառվում: Մարդիկ, որոնց հետ նախկինում հեշտությամբ էիք ընդհանուր լեզու գտնում, հիմա կարող են ձեզ սխալ հասկանալ: Բայց դուք ժամանակին կպարզաբանեք, ուստի ոչ դժգոհություններ կլինեն, ոչ էլ վիրավորանքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Այս հատվածում հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում, վեճեր մտերիմների հետ: Սակայն անհանգստանալու կարիք չկա. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Չի կարելի պահի ազդեցության տակ կարևոր որոշումներ ընդունել ու հետևել պահի ցանկություններին:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Շատ Այծեղջյուրների այս հատվածում լավ նորություններ ու գործնական առաջարկներ, նաև դրամական մուտքեր են սպասվում: Հավանական են հաջող ուղևորություններ: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը. դուք միանգամից ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին չարժե կարևոր զրույցներ վարել: Շրջապատողների հետ փոխհասկացողության հասնելը սովորականից բարդ է լինելու: Հավանական են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով: Բացի այդ, իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները, և դրանց լուծման համար պիտի մնացած ամեն ինչ հետաձգեք:

Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել բարդ գործերից, կավարտեք ավելի վաղ սկսածը: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ամենամտերիմներին վերաբերող լավ նորություններ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հագեցած ու արդյունավետ կանցնի: Շատ բան սպասվածից հաջող կդասավորվի: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը: Օգտվեք աստղերի աջակցությունից, և դուք կհասնեք դրված նպատակներին: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Մարդիկ, որոնց հետ նախկինում մրցակցել եք, անսպասելի ձեր կողմը կանցնեն:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր, ֆինանսական հարցերի հաջող լուծում է խոստանում: Կարող եք գնումներ անել. դուք ընտրության հարցում չեք սխալվի, կընտրեք հենց այն իրերը, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1788 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0