Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 25
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Կարևոր կլինի օրվա սկզբին դրական տրամադրվելն ու լավատեսությունը չկորցնելը անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Հուզական դաշտն այս հատվածում կարող է լարված լինել, և որոշ Խոյերի համար հեշտ չի լինի հոգեկան հավասարակշռություն պահպանելը, շրջապատողների հետ լեզու գտնելն ու պրովոկացիաներին չտրվելը: Օգտակար կլինի պիտանի գործերի վրա կենտրոնանալը. դրանք կշեղեն ձեզ տհաճ մտքերից:
Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու իրադարձություններ է խոստանում, որոնք ձեզ կուրախացնեն: Լավ կանցնեն ընկերների և մյուս հոգեհարազատ մարդկանց հետ հանդիպումները: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկիզբը հարմար կլինի աշխատանքային հարցերը լուծելու համար: Սա հրաշալի ժամանակ է լինելու գործերում նախաձեռնող լինելու համար: Եթե նոր բան ստանձնեք, ապա շուտով կհասնեք առաջին հաջողություններին ու կհասկանաք՝ դեպի ուր շարժվել հետո: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Հաջող կլինեն ուղևորությունները: Ընկերները և մյուս մտերիմները հաճույքով կմիանան ձեզ, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը բավական անհանգիստ կանցնի: Նրա առաջին կեսին շատ Երկվորյակների կստիպեն հուզվել հեռվից ստացված լուրերը, անսպասելի իրադարձությունները: Բարդ կլինի գործնական տրամադրվելը, հավանական են տարաձայնություններ ու վեճեր աշխատավայրում: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նոր հնարավորություններ կբացվեն, պարզ կդառնա՝ դեպի ուր շարժվել հետո:
Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի անձնական հարաբերություններում: Հեշտությամբ կպայմանավորվեք մտերիմների հետ ընդհանուր ծրագրերի մասին: Չի բացառվում ծանոթությունը, որից գեղեցիկ ռոմանտիկ պատմություն կսկսվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկիզբը հազիվ թե առանց հուզումների անցնի: Չեն բացառվում խնդիրներն աշխատավայրում, անհաջող զուգադիպությունները, որոնք կխանգարեն ժամանակին ավարտել գործերը: Բայց դուք շատ չեք հուզվի, կպահպանեք հաջողության հանդեպ վստահությունն ու անպայման կհասկանաք՝ ինչպես արագ հասնել արդյունքի:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական հանդիպումների, պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ շփվելու, համագործակցության պայմանները քննարկելու համար: Այս հատվածում առաջ եկած ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեր ու ձեր մտերիմների հետ կապված լավ նորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բազմաթիվ ծրագրեր կհաջողվի իրագործել, եթե ձեր հնարավորությունները չգերագնահատեք, զգույշ ու առանց շտապելու գործեք: Պայմաններն ամեն անգամ հաջող չեն դասավորվի, բայց փորձը կօգնի հաղթահարել դժվարությունները, չընկնել թշնամիների լարած թակարդները: Շրջապատողներն ամեն անգամ ձեր կողմից չեն լինի, բայց սուր կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Ինչքան լուրջ վերաբերվեք ֆինանսական հարցերի լուծմանը, այնքան լավ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Չնայած օրը կարող է բավական լարված լինել, դրական միտումների ազդեցությունը միևնույն է բավական ուժեղ կլինի: Աստղերի աջակցությամբ դուք կհաղթահարեք բոլոր դժվարությունները, կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չի լինի, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան:
Դժվարություններն ինքնուրույն հաղթահարելու կարիք չի լինի. ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով: Մտերիմները կաջակցեն ձեր նախաձեռնությունները, հաճույքով կարձագանքեն ձեր անսովոր առաջարկներին: Օրը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը լուրջ դժվարություններ չի բերի: Նրա առաջին կեսին հնարավոր են թյուրիմացություններ ու ոչ մեծ կորուստներ, բայց դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա: Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև լուրեր, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել հետո:
Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի, եթե շտապողական որոշումներ չընդունեք, հույզերին էլ չտրվեք: Ղեկավարվեք առողջ բանականությամբ, լսեք մտերիմների լավ խորհուրդներն ու մի մոռացեք ավելի վաղ ձեռք բերած փորձի մասին: Հավանական են դրական փոփոխություններ կյանքի բոլոր ոլորտներում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ ու լուրջ փոփոխություններ բերի, բայց ուրախության առիթներ բավականաչափ կլինեն: Նախկինում անհանգստացրած խնդիրներն արագ կլուծվեն, և դուք դրա համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը կօգնի խուսափել աշխատավայրում խնդիրներից:
Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումներն ու ընկերների հետ հանդիպումները: Սիրահարված Կարիճներին հաճելի անակնկալներ են սպասվում: Օրվա երկրորդ կեսի համար կարող եք ուղևորություններ ծրագրել. պայմանների փոփոխությունն օգուտ կտա ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հաջող կանցնեն գործնական հանդիպումները, կարող են հաջողությամբ ավարտվել բանակցությունները, որոնցից արդեն ոչ մի լավ բան չէիք սպասում: Ձեզ համար միանման հեշտ կլինի հին ու նոր ծանոթների հետ լեզու գտնելը, շատերի վրա կկարողանաք բարենպաստ տպավորություն թողնել: Որոշ Աղեղնավորներ համագործակցության շատ գրավիչ առաջարկներ կստանան:
Անակնկալներ կբերի օրվա երկրորդ կեսը: Անսպասելի նորություններն ու զարմանալի զուգադիպությունները կօգնեն ձեզ նորովի նայել սովորական դարձած բաներին: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ մտերիմներին, սեփական զգացմունքներից էլ գլուխ կհանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ինքնատիրապետումն ու հույզերը վերահսկելու ունակությունը շատ կարևոր կլինեն օրվա սկզբին: Շրջապատողների հետ լեզու գտնելն այս հատվածում սովորականից բարդ կլինի: Նույնիսկ նախկինում ձեզ կես խոսքից հասկացող մարդկանց հետ դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Սակայն շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք կնկատեք, որ տարաձայնությունների առիթները քչացել են:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի աշխատանքի համար: Առօրյա գործերը ձանձրալի կթվան: Դուք ստեղծագործաբար կմոտենաք դրանց, ուստի սպասվածից լավ արդյունքի կհասնեք: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա առաջին կեսի համար լավ է ոչ մի յուրահատուկ կարևոր բան չծրագրեք: Այս հատվածում դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա, ուստի կարող եք ցավալի սխալներ գործել անուշադրության պատճառով, ձեր աչքից կարևոր բան կվրիպի: Շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ զրույցներով, խնդրանքներով ու անտեղի խորհուրդներով:
Օրվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ կանցնի: Դուք հրաշալի գլուխ կհանեք նոր առաջադրանքներից, ավելի վաղ սկսածն էլ կհաջողվի ավարտել: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Կիրառում կգտնվի ձեր դիվանագիտական տաղանդներին: Ամենատարբեր մարդկանց հետ արագ պայմանավորվելու ունակության շնորհիվ դուք կօգնեք մարդկանց արագ ընդհանուր լեզու գտնել ու խուսափել կոնֆլիկտներից: Չի բացառվում պետք լինի խառնվել ուրիշների գործերին: Դուք դա առավելագույնս նրբանկատ ձևով կանեք, ոչ ոքի չեք վիրավորի ու չեք վշտացնի:
Գործեր սպասվածից շատ կունենաք, բայց կկարողանաք արագ անել դրանք: Բավարար ժամանակ կմնա ընտանիքի անդամների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու համար: Հավանական են ձեզ համար թանկ մարդու հետ կապված լավ նորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: