Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1769 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կարևոր հանդիպումներն ու լուրջ զրույցները մի հետաձգեք: Օրվա առաջին կեսին կարող եք քննարկել և՛ աշխատանքային հարցերը, և՛ անձնական գործերը: Նույնիսկ նախկինում ձեր կարծիքով չհետաքրքրվող մարդիկ պատրաստ կլինեն լսել ու հաշվի առնել այն: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա: Նոր համախոհների և օգնականների առանց դժվարության կգտնեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է լինելու պիտանի գործերի, աշխատելու և սովորելու, ստեղծագործելու համար: Չի բացառվում հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը: Շատ տեղին կլինեն դրամական մուտքերը, դուք հաջող գնումներ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հագեցած ու արդյունավետ կանցնի: Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելու. ինչ-որ մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալու հնարավորություն հազիվ թե ունենաք: Լարված պահերը չեն բացառվում, բայց անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա, դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, ոչինչ չեք մոռանա և աչքաթող չեք անի: Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք. դա թույլ կտա խուսափել երկար բացատրություններից ու ձանձրալի քննարկումներից: Ավելի ուշ նոր համախոհներ փնտրելու համար բարենպաստ ժամանակ կգա: Շատերին ձեր գաղափարները դուր կգան: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի շտապեք: Օրվա սկիզբը կարող է բավական լարված լինել, հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել դրված նպատակներին: Այս հատվածում իրադարձությունները ուզածից դանդաղ են զարգանալու, կարևոր հարցերի լուծումն էլ ստիպված եք լինելու հետաձգել: Բացի այդ, հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր աշխատավայրում: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին ձեզ հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ են սպասվում: Այս հատվածը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Կարող են իրականանալ սիրահարված Երկվորյակների երազանքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին լուրջ տրամադրվելը հեշտ չի լինի: Շատ Խեցգետիններ այս հատվածում ցանկալին իրականության տեղ կընդունեն, կերազեն՝ չփորձելով օբյեկտիվորեն գնահատել ստեղծված իրավիճակը: Բայց մարդիկ, որոնք ավելի իրատես կլինեն, ժամանակին պիտանի խորհուրդներ կտան: Լսեք նրանց ու սխալներ չեք անի: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող խնդիրները անսպասելի արագ կլուծվեն, պատասխաններ կգտնվեն կարևոր հարցերին: Այս հատվածը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հագեղած ու շատ հետաքրքիր կլինի: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Բայց դժվարությունները ձեզ չեն ստիպի նահանջել ու հրաժարվել մտածածից: Դուք համառություն կդրսևորեք ու կգտնեք ձեր ուզածին հասնելու ձևը: Գործերին ձեր մոտեցումը շրջապատողներին շատ դուր կգա, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Չնայած հոգսեր սովորականից շատ եք ունենալու, ժամանակ կմնա նաև հանգստի համար: Մտերիմները հաճույքով կմիանան ձեզ, կկիսվեն լավ նորություններով հետաքրքիր մի բան կառաջարկեն: Կարող եք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին. նրանք ուրախ կլինեն շփվելու հնարավորության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի գործնական շփումների համար: Կհաջողվի զրուցել այն մարդկանց հետ, որոնց աջակցությունը վաղուց էիք ուզում ստանալ, լավ տպավորություն կթողնեք ու կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Լավ կանցնեն պոտենցիալ գործատուների հետ հանդիպումները: Խնդիրներ չեն առաջանա քննությունների գնացող Կույսերի մոտ: Չնայած ողջ օրվա ընթացքում դրական միտումները կգերակշռեն, տրամադրությունը երբեմն կփչանա: Եվ ամենը անկայուն հուզական դաշտի պատճառով: Աշխատեք լավատեսություն պահպանել ու չհուսահատվել, նույնիսկ եթե թվա, որ ամեն ինչ ուզածի նման չի ընթանում: Դրական փոփոխությունները չեն ուշանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն թողնելն այսօր դժվար չի լինի. նրանք անմիջապես կնկատեն ձեր ուժեղ կողմերն ու լավագույն հատկանիշները: Դա կօգնի գործերում: Պոտենցիալ համախոհներին երկար համոզելու կարիք չի լինի, արագ կգտնվեն ձեր նախագծերի վրա տարվող աշխատանքին միանալ ցանկացող մարդիկ: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում անբարյացակամորեն էին տրամադրված, չեն մերժի ձեր խնդրանքները: Առօրյա գործերը ձանձրալի ու հոգնեցնող կթվան, կուզենաք նոր բան ստանձնել: Նման հնարավորություն կունենաք օրվա երկրորդ կեսին: Չի բացառվում կիրառում գտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում քչերը գիտեին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին աշխատեք խուսափել երկար վեճերից: Նույնիսկ ոչ մեծ տարաձայնությունները կարող են բացասական անդրադառնալ շրջապատողների հետ ձեր հարաբերությունների վրա, խանգարել արդյունավետ աշխատանքին, փչացնել ձեր ու ձեր մտերիմների տրամադրությունը: Այս հատվածում լավ է կենտրոնանաք այն գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն անել: Օրվա երկրորդ կեսը, հակառակը, շատ բարենպաստ կլինի շփումների, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, մտերիմներին էլ կես խոսքից կհասկանաք: Երեկոն հարմար կլինի ընկերներին այցելելու կամ նրանց հյուր կանչելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ինչքան կարևոր լինեն գործերը, այնքան վաղ է պետք դրանք ստանձնել: Հենց օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի բարդ առաջադրանքները և լուրջ հարցերը լուծելու համար, նոր հնարավորություններ էլ կբացվեն: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, կոլեգաների, ղեկավարության, գործընկերների հետ տարաձայնություններ չեն առաջանա: Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Շատ Աղեղնավորներ կանհանգստանան դատարկ բաների պատճառով՝ երբեմն իրենք էլ չհասկանալով, թե ինչու: Աշխատեք հեռու մնալ ձեզ հաճախ քննադատող, տհաճ նկատողություններ անող մարդկանցից: Նրանց հետ շփումները կարող են երկար ժամանակով փչացնել տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Լավ գաղափարներ շատ կունենաք: Բայց մի շտապեք անցնել դրանք կյանքի կոչելուն. նախ ամեն ինչ կշռադատեք, խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք: Շատ Այծեղջյուրներ այսօր հակված կլինեն գերագնահատել իրենց ուժերն ու հնարավորությունները, իսկ դա կարող է ցավալի սխալների հանգեցնել: Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ինչպես նաև կազմակերպչական հարցերը լուծելու համար: Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ձեզ ճանապարհի ընկեր դառնան հին ընկերներն ու լավ ծանոթները: Երեկոն հարմար կլինի ոչ մեծ գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի աշխատանքի համար: Կարևոր չէ դուք առօրյա գործերով կզբաղվեք, թե լրիվ նոր բան կստանձնեք. բոլոր դեպքերում հաջողությունը ձեզ կուղեկցի: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ, կարիերայի աճի համար նոր հնարավորություններ կբացվեն: Մի կասկածեք ձեր ուժերին: Հաջողության հասնելը ավելի հեշտ կլինի, քան առաջին հայացքից է թվում: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, արագ փոխհասկացողության կհասնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդու հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին ձեզանից անհնարինը մի պահանջեք: Դժվարությամբ կկենտրոնանաք, բացի այդ, հակասական հույզերը կտիրեն ձեզ: Սեփական զգացմունքներից գլուխ հանելու և առաջնահերթությունները դնելու համար ձեզ ժամանակ է պետք գալու: Լավ է դա ինքնուրույն անեք: Ուրիշների ազդեցության տակ ընկնելը կարող է շատ վնասակար լինել: Օրվա երկրորդ կեսը, հակառակը, թեթև կլինի և կուրախացնի: Հաջողությունը կուղեկցի ձեր ամենահամարձակ նախաձեռնություններին: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն ձեր անսովոր գաղափարների իրագործման համար: Ձեզ հաճույքով կօգնեն մտերիմներն ու նոր ծանոթները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|