Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1810 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է ցանկացած օգտակար զբաղմունքի համար: Դուք անհրաժեշտ արդյունքին հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Ռիսկի դիմել չեք ուզենա, կասկածելի միջոցառումներին մասնակցել՝ նույնպես: Շրջահայացությունն ու խելամիտ զգուշությունը թույլ կտան ձեզ խուսափել սխալներից: Հավանական են դրամական մուտքեր: Անսովոր գաղափարներ կհայտնվեն օրվա երկրորդ կեսին: Այս հատվածում դուք կհանդիպեք մարդկանց, որոնք կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց դուք դրանք հրաշալի կանեք: Օրվա առաջին կեսին արժե ինքնուրույն գործել. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: Ավելի ուշ կզգաք, որ ձեր կողքին կան մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության և աջակցության խնդրանքով: Եվ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Շատ Ցուլերի այս հատվածում հաճելի անակնկալներ և ուշադրության նշաններ, հիշարժան նվերներ են սպասվելու: Լավ կանցնի ընկերների հետ հանդիպումը կամ ռոմանտիկ ժամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ճիշտ որոշումների օր է: Այսօր ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ կամ մոլորության մեջ գցել: Դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք, արագ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել դրված նպատակին հասնելու համար: Արժե լսել ինտուիցիային, որը կհուշի, թե երբ արժե նախաձեռնող լինել: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Դուք կսկսեք իրար ավելի լավ հասկանալ: Դատարկ բաների պատճառով տարաձայնություններ, հիմար վեճեր չեն լինի, որոնք կարող էին բոլորի տրամադրությունը փչացնել: Երեկոն լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Կարող եք կիսվել նոր գաղափարներով, անսովոր բան առաջարկել, նախաձեռնող լինել: Ձեզ կաջակցեն նույնիսկ նրանք, ումից ոչ մի նման բան չէիք սպասում: Հավանական են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև հետաքրքիր առաջարկներ: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ հեռանկարային թվացող գործի վրա: Կարևոր կլինի մանրուքների վրա չշեղվելն ու չհուզվելը, եթե ամեն ինչ միանգամից չստացվի: Շատ օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, կարճ ժամանակով ինչ-որ տեղ մեկնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շտապելու կարիք չկա. դուք առանց այդ էլ կհասցնեք անել այն, ինչ ծրագրել էիք: Աստղերը ձեր կողմից կլինեն, անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Պետք կգա շատ վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք ինքներդ սխալներ չեք անի, մյուսներին էլ կօգնեք խուսափել դրանցից: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Այստեղ կարող եք ինտուիցիային ապավինել, որը ձեզ հուսախաբ չի անի: Ուշադիր պիտի լինեն այսօր ուղևորությունների մեկնող Առյուծները: Ճանապարհին հնարավոր են թյուրիմացություններ: Չեն բացառվում անսպասելի ձգձգումները, որոնք կխառնեն ձեր ծրագրերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շատ բան պիտի անեք, ընդ որում՝ անսպասելի նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծման համար պիտի հետաձգեք ավելի վաղ ծրագրածը: Այս առիթով մի հուզվեք. ամենակարևորն ու շտապը դուք բոլոր դեպքերում կհասցնեք անել: Օրվա իրադարձությունները շատ Կույսերի կօգնեն նորովի նայել նրան, ինչն առաջ ակնհայտ ու միակ ճիշտն է թվացել: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք, կշփվեք մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Բաց մի թողեք հին կապերը վերականգնելու, նախկինում լարված հարաբերությունները կարգավորելու շանսը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Խուճապի մի մատնվեք ու ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Այսօր կարող եք հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Կարևոր կլինի համառություն դրսևորելը, դժվարությունների առաջ չընկրկելը, անկախ ամեն ինչից առաջ շարժվելը: Ձեր նպատակասլացությունը շատերին դուր կգա: Հնարավոր է՝ հենց դրա շնորհիվ դուք նոր ընկերներ գտնեք: Օրը հարմար կլինի խոշոր գնումների համար: Իրերը, որոնք կընտրեք, երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Կարող եք կահույք ու կենցաղային տեխնիկա, ինտերիերի մասեր գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Երկար ժամանակ հետաձգածը հիշելու ժամանակն է: Խոսքը կարող է գնալ ոչ ամենահաճելի ու հետաքրքիր բաների մասին: Այսօր դրանցից արագ գլուխ կհանեք, ոչ մի բան չի խանգարի ձեզ հասնել անհրաժեշտ արդյունքին: Կարող եք գլուխ հանել նաև առանց շրջապատողների աջակցության, բայց եթե նոր ծանոթներն իրենց օգնությունը առաջարկեն, մի մերժեք նրանց: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Կհաջողվի քննարկել կարևոր հարցերը, արժեքավոր խորհուրդներ ու պիտանի ինֆորմացիա ստանալ: Մի շտապեք գործել, սկզբում հանգիստ մտածեք նրա մասին, ինչ իմացել եք: Երեկոն հարմար կլինի պասիվ հանգստի համար, որի շնորհիվ արագ կվերականգնեք ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը բավական անօգուտ կսկսվի: Նրա առաջին կեսին դժվարությամբ կխուսափեք երկար զրույցներից, աննշան հարցերի քննարկումից: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին՝ դրանով իսկ խառնաշփոթ ստեղծելով: Բայց դուք ոչ մեկի վրա չեք բարկանա, բարեհամբույր կլինեք ու լավ տրամադրությունը կպահպանեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների, հին ու նոր ծանոթների հետ հանդիպելու, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք լավ տպավորություն կթողնեք ամենատարբեր մարդկանց վրա, շատերը կուզենան ձեզ հետ ընկերանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին դուք չեք շտապի ու ճիշտ էլ կվարվեք: Մանրամասն մտածված գործողությունները կօգնեն հասնել նպատակին, շրջահայացության և ցանկացած գործի լուրջ մոտեցման շնորհիվ էլ դուք սխալներ չեք անի: Շատ Այծեղջյուրների այս հատվածում պետք կգան դիվանագիտական տաղանդները: Նշանի ներկայացուցիչները կհաշտեցնեն վիճողներին, ամենատարբեր մարդկանց կօգնեն ընդհանուր լեզու գտնել միմյանց հետ: Օրվա երկրորդ կեսին արժե գումարի հետ զգույշ լինել: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն, պահի հույզերի տակ կնքված գործարքները՝ նույնպես: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք: Դա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր չգիտես ինչու դրան չեն հավատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի, բայց ընդհանուր առմամբ բավական հաճելի կանցնի: Ապրումների առիթներ չեն լինի: Շատ Ջրհոսների իրադարձությունների հաջող ընթացքը կօգնի պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել են: Ավելի ուշ ուղևորությունների և զբոսանքների, ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների այցելելու համար բարենպաստ ժամանակ կգա: Վառ տպավորություններն ու ձեզ ուրախացնող անակնկալները շատ կլինեն: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք միանգամից ձեզ դուր կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին հուզումներից ու տագնապներից խուսափել հազիվ թե հաջողվի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա ինչ-որ բան մտածել: Ինչքան երկար կասկածեք ընդունած որոշումների ճշմարտացիության վրա, այնքան մեծ կլինի դժվարություններ առաջանալու հավանականությունը: Իսկ ահա ինքնավստահությունը թույլ կտա արագ հաջողության հասնել: Օրվա երկրորդ կեսը արդյունավետ ու հաջող կանցնի: Սա հաճելի ժամանակ է լինելու, երբ համախոհներ գտնելը հեշտ կլինի, ամեն ինչ լավ կդասավորվի, նպատակին հասնելն էլ կհեշտանա: Օգտվեք աստղերի աջակցությունից և իրագործեք ամենահամարձակ գաղափարները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|