Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2373 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կենտրոնացեք լուրջ գործերի վրա. այսօր կկարողանաք դրանցում հաջողության հասնել: Դուք հույս կդնեք սեփական ուժերի, այլ ոչ թե ինչ-որ մեկի օգնության կամ բարենպաստ պայմանների վրա: Նման մոտեցումը ճիշտ կլինի, թույլ կտա խուսափել հիասթափություններից ու զուր հույսերից: Օրը հարմար կլինի հնարավոր գործատուների կամ գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաև պետկազմակերպություններին դիմելու համար: Շատ Խոյերի այսօր հեշտությամբ կտրվի ուսումը: Նոր ինֆորմացիան արագ կմտապահվի, արագ կիրառում կգտնվի ստացված գիտելիքներին: Խնդիրներ չեն առաջանա անձնական հարաբերություններում, ընկերների հետ շփումները կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ անհանգիստ ու հագեցած օր է սպասվում: Աշխատեք շատ ժամանակ չծախսել դատարկ զրույցների կամ այն մարդկանց հետ վեճերի վրա, որոնց ձեր գաղափարները երբեք էլ դուր չեն եկել: Գործերում օգնության կարիք հազիվ թե ունենաք, դուք ամենաբարդ առաջադրանքներն էլ մենակ կլուծեք, եթե ուշադիր լինեք: Չեն բացառվում անսովոր հանդիպումները: Նոր ծանոթությունները կարող են ձեզ վրա ուժեղ տպավորություն թողնել: Շատ հնարավոր է ռոմանտիկ տարվածությունը: Կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը: Հարաբերությունները ձեր ուզածի նման արագ չեն զարգանա, բայց վառ հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ժամանակը զուր մի վատնեք: Այսօր շատ բան լավ կստացվի. արժե օգտվել աստղերի աջակցությունից կարևոր հարցերը լուծելու համար: Վաղուց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը շատ տեղին կլինեն: Դրանց շնորհիվ դուք սխալներ չեք անի, չեք ընկնի թշնամիների լարած թակարդները: Մտերիմների հետ լեզու գտնելը երբեմն հեշտ չի լինի: Բայց դուք լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, կգտնեք սուր անկյունները հարթելու և բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձևը: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լուրջ տրամադրվեք: Այսօր գայթակղություններ շատ կլինեն, բայց եթե ձեր մեջ ուժ գտնեք դիմակայելու դրանց, ապա ավելի ուշ ինքներդ ձեզանից շնորհակալ կլինեք դրա համար: Չարժե հույզերի ու պահի ցանկությունների ազդեցության տակ որոշումներ ընդունել: Լավ է ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տաք գործողությունների ծրագիր կազմելու և ամեն քայլը մտածելու համար: Շատ գործերից արագ գլուխ կհանեք ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնցից երկարատև ընկերություն կամ գրավիչ ռոմանտիկ պատմություն կսկսվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հաջող կդասավորվի: Նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած շատ խնդիրներ կհաջողվի զարմանալիորեն արագ լուծել: Առաջատարի ձեր հատկանիշները այսօր շատ վառ կարտահայտվեն: Դուք կկարողանաք միավորել ու ոգեշնչել ամենատարբեր մարդկանց, համախոհներ կգտնեք, որոնց աջակցությունը շատ տեղին կլինի: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, ստեղծագործական կյանքում ու հետազոտական գործունեության մեջ: Այստեղ պետք կգա ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ունակությունը, ինչպես նաև համառությունը, որը թույլ չի տա ժամանակից շուտ հրաժարվել մտածածից: Զգույշ է պետք լինել միայն ֆինանսների ոլորտում. հնարավոր են անհաջող գործարքներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կարևոր գործերը հենց առավոտվանից ստանձնեք: Ավելի ուշ ինչ-որ անսովոր ու անսպասելի բան տեղի կունենա, նոր հոգսեր և ուշադրություն պահանջող հարցեր կառաջանան, կենտրոնանալն էլ կդժվարանա: Բայց լուրջ սխալներ դուք ամեն դեպքում թույլ չեք տա ու գոհ կմնաք նրանից, թե ինչպես է դասավորվել օրը: Կարող եք լուծել կազմակերպչական հարցերը, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, շփվել պաշտոնյաների հետ: Օրը հարմար կլինի նաև պիտանի իրեր գնելու համար, օրինակ՝ գործիքներ կամ կենցաղային տեխնիկա: Հավանական են ընտանիքի անդամների կամ մյուս մտերիմների հետ կապված լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր հազիվ թե ամեն ինչ ծրագրի համաձայն ընթանա: Հավանական են անսպասելի իրադարձություններ, լուրեր, որոնց պատճառով կորոշեք որոշ գործեր հետաձգել ու կենտրոնանալ այլ գործերի վրա: Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր օգնության կամ աջակցության կարիքը զգա: Որոշ Կշեռքներ այնքան զբաղված կլինեն տնային գործերով, որ մնացած ամեն ինչ կհետաձգեն: Արժե լսել ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես գործել: Իսկ ահա ծանոթների խորհուրդները միայն կշեղեն: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի, և այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու ժամանակին նախաձեռնող լինելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հազիվ թե առանց վեճերի անցնի: Աշխատեք դրանց վրա շատ ժամանակ ու էներգիա չծախսել: Հիշեք, որ երբեմն լավ է չփորձեք տարահամոզել նրանց, ովքեր համաձայն չեն ձեզ հետ, այլ պարզապես ձեր ձևով գործեք: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել անսովոր գաղափարները, իրագործել համարձակ ծրագրերը: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց ինտուիցիան շուտով կհուշի, որ դուք ճիշտ ուղու վրա եք: Արժե զգույշ լինել գումարի հետ. ցանկալի չէ ապառիկով գնումներ անելը, լուրջ ֆինանսական պարտավորություններով կապվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի ու խնդիրներ չի բերի: Այդ հատվածը բարենպաստ կլինի հին ծանոթների և փորձված համախոհների հետ շփվելու համար: Նրանք կկիսվեն պիտանի տեղեկատվությամբ, խորհուրդներ կտան, չեն մերժի ձեր օգնության խնդրանքը: Հնարավորություն կունենաք լուծել լուրջ հարցերը, զբաղվել կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով: Օրվա երկրորդ կեսը, հակառակը, հագեցած և անսպասելի իրադարձություններով լի կլինի: Բայց դուք արագ կկողմնորոշվեք իրավիճակի մեջ, կհասկանաք՝ ինչպես պիտի պահեք ձեզ տեղի ունեցողից օգուտ քաղելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար կլինի ոչ ստանդարտ առաջադրանքները լուծելու, բարդ հարցերին պատասխաններ փնտրելու համար: Ձեզ պետք կգա մանրուքները նկատելու, մյուսների աչքից վրիպածը տեսնելու ունակությունը; Ձեր դիտողունակության շնորհիվ դուք ճիշտ եզրահանգումներ կանեք, նույնիսկ փոքրիկ սխալներ թույլ չեք տա: Հավանական են դրամական մուտքեր: Հաջողությամբ կլուծվեն վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող ֆինանսական հարցերը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի տնային գործերի, մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վճռական գործեք: Եթե ժամանակը զուր չվատնեք, ապա օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Պայմանները բարենպաստ կլինեն և՛ ավելի վաղ սկսածն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Օգնականների արագ կգտնեք, նրանց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Այսօր սկսվող աշխատանքային հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական բնույթ ստանալ: Օրը բարենպաստ կլինի սիրահարված Ջրհոսների համար: Նրանց շատ հաճելի անակնկալներ են սպասվում: Երեկոյի համար ծրագրած ուղևորությունը շատ հաջող կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ է լինելու: Աննշան իրադարձություններն ու փոքրիկ տարաձայնությունները կարող են հանել ձեզ հավասարակշռությունից: Որոշ Ձկներ կհուզվեն մանրուքների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէին դարձնի: Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում: Ձեզ լավ ճանաչող ու հասկացող մարդիկ այսօր ձեզ մեծ օգուտ կտան: Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ շփվելիս: Նրանք կարող են ձեզ մոլորության մեջ գցել, խճճել ու խաբել: Չարժե հավատալ ասված ամեն բանի, պատմել ձեր գաղտնիքները կամ էլ խորհուրդներ տալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|