Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2023 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը կուրախացնի անսպասելի իրադարձություններով, զարմանալի զուգադիպություններով: Ձեզ կհաջողվի արագ գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակից, ճիշտ գնահատել այն և որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Ճիշտ է, դրանք կարող են դուր չգալ շրջապատողներին, բայց դա էլ միայն այն պատճառով, որ ոչ բոլորն ունակ կլինեն ձեզ նման արագ նկատել կարևոր մանրուքներն ու ճիշտ եզրահանգումներ անել: Երկար վեճեր վարելու կարիք չկա. մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել: Օրվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Այստեղ կարող եք թեթևամտություն դրսևորել, ինչի համար ավելի ուշ կզղջաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների և լուրջ զրույցների համար: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի. ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ցանկացած նկատողություն ու խորհուրդ արհամարհում էին: Հավանական են դրական փոփոխություններ մասնագիտական հարաբերություններում: Որոշ Ցուլեր նոր գործընկերներ կգտնեն, որոնց հետ շուտով կընկերանան: Գործերում խառնաշփոթից խուսափելը դժվար կլինի: Օրվա առաջին կեսին դա կարող է ձեզ զվարճացնել, իսկ ահա երկրորդին կսկսի նյարդայնացնել: Դուք կհասցնեք անել ծրագրած ամեն ինչ, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար կլինի խոշոր գնումների և գործարքների, ինչպես նաև արժեքավոր ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Դուք միանգամից ճիշտ կտրամադրվեք, ոչինչ աչքաթող չեք անի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Աշխատավայրում էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Գործերում որոշ ձգձգումներ հնարավոր են, բայց դրանք ձեզ չեն խանգարի հասնել նպատակին: Կուրախացնեն հին ընկերների և պարզապես լավ ծանոթների հետ հանդիպումները, որոնց վաղուց չեք տեսել: Ե՛վ զրույցի համար հետաքրքիր թեմաներ, և՛ ընդհանուր գործեր կգտնվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի բարկացեք նրանց վրա, ովքեր ձեզ միանգամից ճիշտ հասկանալ չեն կարողանա, ըստ արժանվույն չեն գնահատի ձեր անսովոր գաղափարները: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե որոնք են ձեր արարքների դրդապատճառները: Բայց դա չի նշանակում, որ ձեզ չեն օգնի, եթե դժվարություններ առաջանան: Օրվա առաջին կեսին մանր-մունր թյուրիմացություններն ու գործերում ձգձգումները չեն բացառվում: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նպատակին հասնելն էլ կհեշտանա: Բացի այդ, ձեր տրամադրությունը կլավանա, և դատարկ բաներն այլևս չեն վշտացնի ձեզ: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառման կամ ընկերների հետ հանդիպելու համար: Չի բացառվում փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բազմաթիվ անակնկալներ կբերի, բայց բավական հաջող կդասավորվի, եթե տեղի ունեցողին հանգիստ արձագանքեք: Որոշումների հարցում լավ է չշտապեք: Հիշեք, որ առաջինը մտքին եկած գաղափարները միշտ չէ, որ լավն են: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք, մտածեք ստեղծված իրավիճակի մասին, լսեք ինտուիցիայի հուշումներն ու նախկինում աննկատ մնացած հնարավորություններ կտեսնեք: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում, մինչև ստորագրելը ուշադիր ուսումնասիրել ցանկացած փաստաթուղթ: Խոստումներ տալուց առաջ երկար մտածեք. վտանգ կա, որ դրանք պահելն ավելի բարդ է լինելու, քան հիմա է թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դա ձեզ բացարձակապես չի վշտացնի: Հնարավորություն կունենաք օգնել մարդկանց, որոնց ճակատագիրը վերջերս անհանգստացնում էր ձեզ: Ձեր միջամտության շնորհիվ կլուծվեն լուրջ խնդիրները, կվերականգնվի արդարությունը: Նախկինում ձեզ եսասիրության մեջ մեղադրող մարդիկ տեսնեն, թե ինչքան շատ բան եք անում ուրիշների համար ու կփորձեն կարգավորել հարաբերությունները: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ շարունակություն կստանա, չի բացառվում սերն առաջին հայացքից: Շատ Կույսերի համար օրը անձնական կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Նույնիսկ ամենակարևոր հարցերն այսօր արժե քննարկել անկաշկանդ միջավայրում: Այդպես ավելի հեշտ կլինի կասկածողներին տարահամոզելն ու նախկինում ձեր մրցակիցներին աջակցողներին ձեր կողմը գրավելը: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան, և դա կհեշտացնի կարևոր հարցերի լուծումը: Օրն արդյունավետ կանցնի, դուք պիտանի բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Սակայն աշխատեք շատ չհոգնել. ձեր ուժերն անսահմանափակ չեն: Երեկոյան լավ է հոգսերից հանգստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Արժե զգույշ գործել՝ հնարավորինս խուսափելով բաց կոնֆլիկտներից, մրցակիցների հետ պայքարի մեջ չմտնել այնտեղ, որտեղ դրանից խուսափելու շանս կա: Այսօր ձեզ պետք կգա ստվերում մնալու, առանց ավելորդ ուշադրություն գրավելու նպատակներին հասնելու ունակությունը: Վատ մի զգացեք օգնության դիմել մարդկանց, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Նման մարդիկ այսօր շատ մեծ օգուտ կտան ձեզ: Ուշադրություն պիտի դարձնեք մտերիմներին. դա թույլ կտա խուսափել ապագայի թյուրիմացություններից ու լարված պահերից: Ժամանակ գտեք ընտանեկան խնդիրները լուծելու համար. ոչ ոք դրանցից ձեզանից լավ գլուխ չի հանի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Սա այն օրերից մեկն է, երբ հազիվ թե կարողանաք հասնել դրված բոլոր նպատակներին, նույնիսկ եթե ջանասիրաբար աշխատեք: Ուստի սկսեք ամենակարևորից ու դատարկ բաների վրա մի շեղվեք: Ձեր կողքին ժամանակին կհայտնվեն մարդիկ, որոնք ոչ միայն ունակ կլինեն օգնելու, այլև հուզական աջակցություն կցուցաբերեն, ինչը այսօր շատ կարևոր կլինի: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Ընտանիքի անդամների հետ շփումները, ընկերների հետ հանդիպումը կամ սիրելիի հետ զրույցը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն սկսեք այն գործերից, որոնք սովորաբար ձեզ շատ բարդ ու հոգնեցնող են թվում: Դրանցից արագ գլուխ կհանեք ու լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց համակրանքն ու վստահությունը նախկինում շահել չի ստացվել: Դուք ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեք, բոլոր տարաձայնությունները կմոռացվեն: Հնարավոր է և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերությունների սկիզբ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական և ունեցվածի հետ կապված հարցերը լուծելու համար: Ձեզ պետք կգա փորձը, որի շնորհիվ սխալներ չեք անի: Երեկոն ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գործերում նախաձեռնող եղեք: Հենց դրա շնորհիվ դուք ցույց կտաք, թե ինչի եք ունակ, կարևոր հաղթանակներ կտոնեք ու մրցակիցներին հետևում կթողնեք: Օրվա կեսին աշխատանքի և բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կունենաք: Հնարավոր է դրանք միանգամից իրագործել չստացվի: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ անպայման կվերադառնաք մտածածին, երբ պայմաններն ավելի բարենպաստ լինեն: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ, ուշադրության նշաններ: Մարդիկ, որոնց հետ առաջ լեզու գտնելը հեշտ չի եղել, այսօր շատ հարցերում ձեզ ընդառաջ կգան: Օրվա երկրորդ կեսը անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Վճռական գործեք ու շատ բանի կհասնեք: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք կլուծեք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Բացի այդ, կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նոր ծանոթների հետ, նրանց վրա ամենաբարենպաստ տպավորությունը թողնել: Ձեզ հետ կուզենան ընկերանալ նույնիսկ նրանք, ովքեր նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել: Կարևոր հարցերի քննարկումը արժե հետաձգել օրվա երկրորդ կեսին, հատկապես եթե դրանց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Դուք կկարողանաք հանգիստ համոզել բոլորին ձեր ճշմարտացիությունը՝ միաժամանակ չվիրավորելով նույնիսկ ամենազգայուն ու խոցելի մարդկանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|