Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1423 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կարևոր զրույցները մի հետաձգեք. դրանց համար հարմար կլինի օրվա առաջին կեսը: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ոչ միայն մտերիմների, այլև այն մարդկանց հետ, որոնց հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Եթե վերջին ժամանակներս ինչ-որ մեկի հետ վիճել էիք ու զղջում էիք դրա համար, այսօր հաշտվելը դժվար չի լինի: Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի հանգստի, քան լուրջ գործերի համար: Կենտրոնանալը հեշտ չի լինի, իսկ շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ: Ցանկալի չէ ֆինանսական հարցերը լուծելը, խոշոր գնումներ անելը, եթե դրանք նախապես չեք ծրագրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի. օրն անակնկալներ կբերի: Անսպասելի իրադարձությունների պատճառով պիտի փոխեք ծրագրերը, որոշ գործեր հետագեք ու կենտրոնանաք այլ գործերի վրա: Չի կարելի ասել, որ դա ձեզ կուրախացնի: Սակայն այսօր ստանձնած ամեն ինչից կփորձեք հնարավորինս լավ գլուխ հանել ու հրաշալի արդյունքների կհասնեք: Հեշտությամբ լեզու կգտնեք հին ծանոթների հետ, հաճախ նրանք ձեզ կես խոսքից կհասկանան: Ավելի բարդ կլինի այն մարդկանց հետ, որոնց հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Նրանց հետ այսօր լուրջ բանի մասին խոսել չարժե: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Գումարի հետ զգույշ եղեք: Մի շտապեք գնումներ անել, եթե դրանք նախապես չեք ծրագրել, հրաժարվեք թանկարժեք զվարճանքներից: Այսօր դուք հակված կլինեք վատնող լինելու, ինչի համար հետո կզղջաք: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Այն հատկապես կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպման գնացող Երկվորյակներին: Նրանք հրաշալի ժամանակ կանցկացնեն: Հետաքրքիր վայրերում լինելու և այնպիսի միջոցառումների այցելելու հնարավորություն կունենաք, որոնց մասին շատ եք լսել: Բայց կարևոր կլինի առօրյա գործերի մասին չմոռանալը. այսօր դրանք արագ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մտերիմների հետ մանր-մունր վեճերից խուսափել այսօր չի հաջողվի: Հավանական են տարաձայնություններ տնային գործերի, կենցաղային հարցերի պատճառով: Աշխատեք չտաքանալ: Եթե ամեն ինչ հանգիստ քննարկեք, ապա լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Դա հատկապես կարևոր կլինի ֆինանսական հարցերում: Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գաղափարներ կունենաք: Դրանք դուր կգան շրջապատողներին, շատերը կուզենան օգնել ձեզ մտածածը կյանքի կոչելու հարցում: Այս հատվածը հարմար կլինի նաև ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին փոքրիկ դժվարություններ կառաջանան, որոնք ձեզ կվշտացնեն: Սակայն շուտով պարզ կդառնա, թե ինչպես կարող եք դրանք հաղթահարել, և այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու ժամանակը զուր չվատնելը: Ինչքան վճռական գործեք, այնքան լավ արդյունքների այսօր կհասնեք: Հաջողությամբ կլուծվեն կենցաղային հարցերը, որոնք վերջին ժամանակներս վշտացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Երեկոն հարմար կլինի ուղևորությունների համար: Կարևոր չէ՝ հեռու տեղ եք մեկնելու, թե պարզապես փոխելու եք միջավայրը, տանից մի քանի քայլ այն կողմ գտնվող հետաքրքիր վայր եք այցելելու: Բոլոր դեպքերում հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Պատրանքներ մի կառուցեք: Օրը բավական հաջող կդասավորվի, կուրախացնի հաճելի իրադարձություններով: Բայց դուք անհնարինին հասնելու, աշխարհը անհապաղ ու արմատապես դեպի լավը փոխելու հնարավորություն հազիվ թե ունենաք: Արժե զգուշանալ, եթե նոր ծանոթները փորձեն ձեզ հետաքրքրել իրենց գաղափարներով կամ էլ կասկածելի նախագծերի մեջ ներքաշել: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում, հեշտությամբ կպայմանավորվեք կարևոր բաների մասին: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերական հանդիպումների և ժամանցային ուղևորությունների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեզ հանգիստ օր է սպասվում, որը հարմար կլինի հանգստանալու համար ու հաճելի հանդիպումներ կբերի: Կարևոր փոփոխություններ տեղի չեն ունենա, փոխարենը ուրախության առիթները շատ կլինեն: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Որոշ Կշեռքներ հաջողությամբ կավարտեն այն գործերը, որոնցով վերջին ժամանակներս էին զբաղվում: Շատ տեղին կլինեն ոչ մեծ դրամական մուտքերը: Հաջող գնումներ անելու շանս կլինի: Լուրջ գործնական հարցերի լուծումը լավ է չհետաձգեք. վտանգ կա՝ ինչ-որ կարևոր բան բաց թողնեք: Չարժե խոստումներ տալ, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք դրանք կատարել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այն գործերում, որոնցից երկար ժամանակ չէիք կարողանում գլուխ հանել, այսօր հաջողության կհասնեք: Չի բացառվում դրանում օգնեն հին ծանոթները, որոնք ձեզանից պակաս հետաքրքրված չեն լինի լավ արդյունք ստանալով: Հավանական են հաջող գնումներ: Որոշ Կարիճներ կգտնեն հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: Ուշադիր պիտի լինեն այդ հատվածում ուղևորություններ ծրագրող Կարիճները: Նախապես ուսումնասիրեք երթուղին, որպեսզի ճանապարհից չշեղվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հաջող կլինի հատկապես նրանց համար, ովքեր կարևոր գործերը չեն հետաձգի, դրանց վրա առավոտյան կկենտրոնանան: Կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհրդի կամ աջակցության խնդրանքով: Մտերիմները անպայման ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն. դուք միանգամից կհասկանաք, որ արժե համաձայնությամբ պատասխանել: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Չի բացառվում դրանց պատճառով պետք լինի փոխել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել ու կենտրոնանալ մյուսների վրա: Որոշ Աղեղնավորների դա կվշտացնի, բայց շուտով նշանի ներկայացուցիչները կհամոզվեն, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց իսկապես նշանակալի հաջողությունների հասնելու համար համառության կարիք կլինի: Ձեզ ամեն անգամ չեն աջակցի մարդիկ, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել: Ամենակարևոր առաջադրանքներով պիտի ինքնուրույն զբաղվեք: Շատ Այծեղջյուրների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան, թե ինչքան բան գիտեք ու ինչքան բան եք կարողանում անել: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնցից կարող են ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հրաշալի կլինի պիտանի գործերի համար: Նույնիսկ դրանցից ամենաբարդերը մեծ ոգևորությամբ կստանձնեք: Լսեք ընկերների խորհուրդները, որոնց շնորհիվ սովորական դարձած բաներն այսօր այլ լույսի ներքո կտեսնեք, նպատակին տանող նոր ուղիներ կգտնեք: Առօրյա խնդիրների լուծմանը ստեղծագործ մոտեցումը թույլ կտա ուժեր խնայել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ծրագրված գնումները հաջող կլինեն, իսկ ահա սպոնտան գնումների համար կարող եք զղջալ: Ցանկալի չէ պարտքով գումար տալը, քանի որ ձեզ այն ժամանակին չեն վերադարձնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու: Այսօր դուք դատարկ բաների պատճառով կանհանգստանաք, սրտին մոտ կընդունեք մի բան, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բայց ձեր կողքին կլինեն ընկերները, որոնք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը, կօգնեն ու կաջակցեն, եթե դրա կարիքը լինի: Չարժե ստանձնել բարդ գործերն ու մասշտաբային նախագծերը, եթե դրանք կարելի է հետաձգել: Լավ է հանգստանաք ու հետաքրքիր մի բանով զբաղվեք: Դուք ձեզ միանգամից ավելի լավ կզգաք: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ. դա բոլորիդ օգուտ կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|