Hushak.com
HY | RU

Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 19

Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 19

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործնական հանդիպումներն ու բանակցություններն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար. այդպես շանսերն ավելի մեծ կլինեն, որ դրանք լավ կանցնեն: Այս հատվածը հարմար կլինի նաև հասարակական ելույթների, հասարակական միջոցառումներին մասնակցության համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, և այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի կոմերցիոն գործունեությամբ զբաղվող Խոյերի համար: Բայց մյուսներն էլ կկարողանան հաջողությամբ լուծել ֆինանսական հարցերը: Սիրո մեջ հաջողակ կլինեն ժամանակին նախաձեռնություն ցուցաբերողները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը գործնական տեսանկյունից շատ հաջող կլինի: Կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել, կլուծեք բարդ հարցերը, կուղղեք ավելի վաղ գործած սխալները: Օգտակար կլինի ուրիշի փորձը: Վատ մի զգացեք խորհուրդների հարցով դիմել ձեզանից շատ բան իմացող մարդկանց:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այս հատվածում լավ է խուսափեք շտապողական որոշումներից ու չարդարացված ռիսկից, զբաղվեք լավ ծանոթ գործերով: Շփումներին ընտրողաբար է պետք մոտենալ. ձեր համակրանքը շահել փորձող ոչ բոլորին արժե վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու շանս կունենաք: Բայց փորձված մեթոդներն ամենայն հավանականությամբ քիչ արդյունավետ կլինեն, այնպես որ պատրաստ եղեք նոր բան մտածել: Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները շատերին դուր կգան: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա և՛ հուսալի օգնականներ, և՛ ազդեցիկ համախոհներ կգտնեք:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը նույնքան նկատելի չի լինի, բայց այստեղ էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Աշխատեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ ուշադիր լինել, վատ մի գզացեք հարցեր տալուց, եթե ինչ-որ բան չեք հասկացել: Այսօր բարդ հարցերի մասին կարող եք բաց ու պարզ խոսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ ու տհաճ գործերը մի հետաձգեք: Եթե դրանք ստանձնեք օրվա սկզբին, ապա արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Շատ բան պետք է ոտքի վրա սովորեք, բայց դա ձեզ համար խնդիր չի դառնա: Դուք միանգամից կհասկանաք՝ ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, կմտապահեք պիտանի ինֆորմացիան: Հավանական են լավ նորություններ հեռվից: Որոշ Խեցգետիններ առաջարկներ կստանան, որոնց վաղուց էին սպասում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, իրենց այնքան էլ բարեհամբույր չեն պահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Ինչքան շատ մարդ այսօր իմանա ձեր գաղափարների ու ծրագրերի մասին, այնքան մեծ կլինեն մտածածն իրագործելու շանսերը: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասնագիտական փորձը կարող է ձեզ օգտակար լինել: Խնդիրներ չեն առաջանա փաստաթղթերը ձևակերպելիս: Հավանական են հաջող գործարքներ:

Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի, բայց չարժե միայն դրա վրա հույս դնել: Շատ պիտի աշխատեն ստեղծագործ ոլորտում աշխատող, գիտական ու հետազոտական գործունեությամբ զբաղվող Առյուծները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կարող է այնքան էլ հաջող չդասավորվել Կույսերի համար, որոնց աշխատանքը ամենատարբեր մարդկանց հետ փոխգործակցություն է պահանջում: Նոր ծանոթների հետ լեզու գտնելը սովորականից դժվար է լինելու: Նաև նրանք, ում հետ վաղուց եք համագործակցում, ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Աշխատեք չնյարդայնանալ, եթե ձեզ շատ հարցեր տան, պատրաստ եղեք բացատրել նույնիսկ այն, ինչը պարզ ու հասկանալի է թվում:

Իսկ ահա ձեր ինքնուրույն աշխատանքը թեթև ու արդյունավետ կլինի: Անսովոր գաղափարներ, ստեղծագործ ծրագրեր կունենաք, որոնք շուտով կիրագործեք: Երեկոն արժե անցկացնել ամենամտերիմ մարդկանց հետ. նրանց հետ շփումները կոգեշնչեն և կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք ու դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան: Ձեր մասնագիտական հետաքրքրությունները կիսող մարդու հետ ծանոթությունը կարող է գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբ դնել:

Աշխատանքի համար օրը բավական բարենպաստ կլինի, չնայած՝ դուք սովորականից շատ կշեղվեք: Հավանական են դրամական մուտքեր, որոշ Կշեռքներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Գնումների և գործարքների հարցում լավ է չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին կարող են դժվարություններ ծագել, բայց դրանց պատճառով շատ անհանգստանալ չարժե: Մտերիմների հետ փոքրիկ տարաձայնությունները շուտով անցյալում կմնան, իսկ թյուրիմացությունները տհաճ հետևանքներ չեն ունենա: Ձեզ կարող են վնասել միայն բամբասանքների սիրահարները: Աշխատեք նրանցից հեռու մնալ:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Բարդ գործով զբաղվող Կարիճները կկարողանան արագ անհրաժեշտ արդյունքի հասնել: Այս հատվածում կարևոր հանդիպումների գնացող Կարիճներն էլ բողոքելու պատճառ չեն ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն սկսեք կարևոր գործերից: Դուք դրանք անկեղծ ոգևորությամբ կստանձնեք ու չեք ուզենա նահանջել, նույնիսկ եթե դժվարություններ առաջանան: Ձեր նպատակասլացության շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել: Ձեզ թերագնահատող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել ու կփորձեն կարգավորել հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին հավանական են ձգձգումներ գործերում: Չի բացառվում անսպասելի լուրերը ստիպեն ձեզ փոխել ծրագրերը: Հավանական են ծախսեր, որոնցից կնախընտրեիք խուսափել: Բայց ուրախության առիթներ էլ կգտնվեն: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ընտանեկան կամ ռոմանտիկ հարաբերությունների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Սա այն օրերից չէ, երբ ամեն ինչ հեշտությամբ կտրվի, բայց հաջողության հասնելու շանսեր ամեն դեպքում կունենաք: Աշխատեք ձեր գործողությունները հստակ մտածել, գնահատել ձեր ամեն քայլի հնարավոր հետևանքները: Ձեր շրջահայացության շնորհիվ դուք ինքներդ սխալներ չեք անի, մյուսներին էլ թույլ չեք տա անել մի բան, ինչի համար նրանք պիտի զղջային:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ. նրանց հետ շփումները կօգնեն վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, դրական տրամադրվել: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները, սիրելին կուրախացնի ձեզ հաճելի անակնկալով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լուրջ տրամադրվեք: Այսօր կարևոր կլինի նույնիսկ ամենահասարակ գործերին թեթևամտորեն չմոտենալը: Հաջողակ լինելու վրա հույս մի դրեք: Դուք հաջողությունների կհասնեք, եթե ինքներդ ջանքեր գործադրեք, իրադարձությունների հաջող ընթացքին կամ էլ շրջապատողների անվերապահ աջակցությանը չսպասեք:

Մի շտապեք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր որոշումներ ընդունել: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ արդյոք արժե նրանց հետ կիսվել գաղտնիքներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Նույնիսկ կոմերցիայից ու գործարարությունից հեռու Ձկները կկարողանան շահավետ գործարքներ կնքել, կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Հաջող կավարտվեն բանակցությունները, որոնցից ոչ մի յուրահատուկ բան չէիք սպասում: Չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ էլ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Լավ է այս հատվածը նվիրեք հասարակ ու լավ ծանոթ գործերին: Օգտակար կլինի հանգստանալը: Մտերիմները հաճույքով կմիանան ձեզ, և դա կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: