Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4857 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բաց մի թողեք ձեզ լավագույն կողմերով ցույց տալու հնարավորությունը: Այսօր ձեր գիտելիքներն ու փորձը շատերին օգտակար կլինեն: Լավ կանցնեն հասարակական ելույթները, ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հանդիպումները: Առանց ավելորդ համեստության պատմեք ձեր հաղթանակների մասին ու շուտով շատ գրավիչ առաջարկներ կստանաք: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում. այստեղ չափից ավելի վստահող կլինեք, իսկ շտապողական որոշումները անհաջող կլինեն: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, հավանական են հաճելի անակնկալներ ու դրական փոփոխություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն սկսեք այն մարդկանց հետ հանդիպումներից, որոնց կուզենայիք դուր գալ: Առավոտյան լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. բավական կլինի ձեզ բնական ու անկաշկանդ պահեք: Ձեր գաղափարները շատերին դուր կգան: Դրանցով կարող են հետաքրքրվել մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք բարդ գործերից, տհաճ զրույցներից ու սթրեսային իրավիճակներից: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում կուզենաք մի փոքր հանգստանալ, շեղվել հոգսերից: Նման հնարավորություն կհայտնվի, բաց մի թողեք այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Չվշտանաք, եթե օրն այնքան էլ հաջող չսկսվի: Նրա առաջին կեսին հնարավոր են մանր-մունր թյուրիմացություններ, ինչպես նաև նորություններ ու իրադարձություններ, որոնց պատճառով պիտի հրաժարվեք ծրագրած գործերից: Բայց անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա, այնպես որ լավատեսության բոլորը հիմքերը կան: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի և՛ պիտանի զբաղմունքների, օրինակ՝ աշխատանքի կամ ուսման, և՛ հանգստի համար: Կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը, նույնիսկ նոր ծանոթները ձեզ կես խոսքից կհասկանան: Երեկոն հարմար կլինի հին ընկերներին հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն սկսեք ամենաբարդ առաջադրանքները լուծելուց: Առավոտյան աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Խնդիրներ չեն առաջանա այս հատվածում նոր բան սովորող Խեցգետինների մոտ, նրանք կկարողանանք գլուխ հանել նաև նրանից, ինչը նախկինում դժվար են համարել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Նոր ծանոթների վրա դուք լավագույն տպավորությունը կթողնեք, նրանք կուզենան ընկերանալ ձեզ հետ: Հաջող կանցնեն ոչ մեծ ուղևորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Համառություն դրսևորեք: Հենց դրա շնորհիվ դուք այսօր հաջողությունների կհասնեք մի բանում, ինչն առաջ չի ստացվել: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնք վերջին ժամանակներս ձեզ ստիպել են հուզվել: Ամենատարբեր մարդիկ ձեզ օգնության կշտապեն, նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները կուզենան ձեր կողմն անցնել: Արժե զգույշ լինել գումարի հետ: Լավ է հետ կանգնեք խոշոր գնումներից ու գործարքներից, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն կուրախացնի Առյուծներին, որոնք կուզենան ժամանակ անցկացնել ամենամտերիմների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ժամանակը զուր մի վատնեք: Օրը հաջող կանցնի: Հատկապես նշանակալի արդյունքների կհասնեք, եթե սովորականից արագ գործեք: Չի բացառվում ձեր գաղափարներն իրագործելու համար օգնության կարիք ունենաք: Ձեր կողքին կհայտնվեն օգնելու պատրաստ մարդիկ: Նրանց մեջ կլինեն նաև նոր ծանոթները, որոնց հետ շուտով կընկերանաք: Շատ Կույսերի օրը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե մտերիմներից մեկի հետ ճամփա գնաք: Օրը հարմար կլինի նաև սիրելիի հետ շփվելու համար. դուք իրար կարևոր բաներ կասեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Պատրաստ եղեք ուրիշների գործերին խառնվելուն. ամենայն հավանականությամբ այսօր դա պարզապես անհրաժեշտություն կլինի: Ձեր օգնության կարիքը կունենան և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Հիշեք, որ այն, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Մարդիկ, որոնք նախկինում կասկածել են ձեր մասնագիտական կարողություններին, կփոխեն իրենց կարծիքը, կհասկանան, որ կարող եք հուսալի համախոհ ու անփոխարինելի աշխատակից լինել: Կհեշտանա նախկինում ձեզ չհասկացող ու ձեր գաղափարները քննադատող մարդկանց հետ լեզու գտնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Կենտրոնացեք ֆինանսական հարցերի լուծման վրա: Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Որոշ Կարիճներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Օրը բարենպաստ կլինի նաև պիտանի գործերի համար, հատկապես ձեզ լավ ծանոթ գործերի: Դուք հաջողությամբ կավարտեք այն նախագծերի վրա աշխատանքը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Հազիվ թե կարողանաք խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից: Հնարավոր են լարված պահեր շփումներում, փոխադարձ դժգոհություններ ու վիրավորանքներ: Աշխատեք հարթել սուր անկյունները: Ձեր ուժերի սահմաններում կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Այս շրջանը բարենպաստ կլինի, դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել բարդ գործերից, հաջողության հասնել այնտեղ, որտեղ ոչ ոք դրա հույսը չուներ: Արդյունավետ կանցնեն բանակցությունները, նույնիսկ այնպիսիք, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում ձեզ համար ամենակարևոր մարդկանց հետ հարաբերություններում: Կհաջողվի փոխհասկացողության հասնել, անցյալում թողնել բոլոր տարաձայնություններն ու վեճերը: Բացի այդ, այս հատվածում հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարևոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ իրավիճակից գլուխ եք հանել, օբյեկտիվորեն գնահատել եք և՛ այն, և՛ ձեր ուժերը: Չարժե ընկնել երևակայական հնարավորությունների հետևից, հակառակ դեպքում մեծ ուժեր կվատնեք՝ փորձելով կյանքի կոչել նախապես անհույս գաղափարները: Օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, եթե ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ լինեք, ոչ մեկին ձեր կարծիքը չպարտադրեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների և ընկերների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լսեք ինտուիցիային, որի հուշումները այսօր կօգնեն ձեզ խուսափել սխալներից, բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ վարվել, ճիշտ տպավորություն կազմել նոր ծանոթների մասին ու սթափ գնահատել նրանց առաջարկները: Նկատելի հաջողությունների կհասնեք հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Ավելի բարդ կլինի կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից գլուխ հանելը: Աշխատեք չհոգնել: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին, երբ կուտակված հոգնածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա: Աշխատեք թեկուզ կարճ ժամանակով շեղվել հոգսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ուշադրություն դարձրեք մանրուքներին, աշխատեք ոչ մի բան աչքաթող չանել: Հենց դիտողունակությունը կօգնի ձեզ պատասխաններ գտնել վերջին ժամանակներս բոլորին հետաքրքրող կարևոր հարցերին: Հավանական են պիտանի ծանոթություններ ու հանդիպումներ, որոնցից ձեզ համար շատ շահավետ համագործակցություն կսկսվի: Դժվար չի լինի բարենպաստ տպավորություն թողնելը. ձեր լավագույն որակները բոլորի ուշադրությունը կգրավեն: Մի շտապեք անձնական կյանքի, մտերիմների հետ հարաբերությունների հետ կապված որոշումներում: Այստեղ կարևոր կլինի պահի հույզերին չտրվելը; Ստեղծված իրավիճակը հանգիստ վերլուծելուց հետո կհասկանաք՝ ինչպես վարվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|