Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 16
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը բարենպաստ կլինի շփումների համար, դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Նախկինում լարված հարաբերությունները ավելի անկաշկանդ կդառնան: Որոշ Խոյեր կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին, կամ էլ կհարթեն նախկինում լարված հարաբերությունները:
Կհաջողվի արագ գլուխ հանել ընթացիկ գործերից, ավարտել ավելի վաղ սկսածը: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Հատկապես լավ կտրվեն ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերը: Ձեր գաղափարները բոլորին դուր կգան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ձեզ հաջող օր է սպասվում: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա է լավ կենտրոնանալ, և դուք կընտրեք հենց այն գործերը, որոնցում կարող եք արագ հաջողության հասնել:
Առավոտը լավ նորություններ ու ոգեշնչող լուրեր է խոստանում այն մարդկանցից, որոնց ճակատագիրը վերջին ժամանակներս անհանգստացնում էր ձեզ: Ավելի ուշ ուղևորությունների համար հարմար ժամանակ կգա: Շատ Ցուլերի համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, որից նրանք անմիջապես իրենց լավ կզգան: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Նրանք ձեզ հետ կկիսվեն ծրագրերով, որոնց իրագործմանը կուզենաք մասնակցել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը անակնկալներ կմատուցի: Չեն բացառվում անսպասելի իրադարձությունները, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Դուք ապրումներ չեք ունենա ու չեք հուզվի, կպահպանեք ինքնատիրապետումը ու ճիշտ որոշումներ կընդունեք: Ընկերներն ու մյուս մտերիմները կաջակցեն ձեզ ու հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքը լինի:
Արժե զգույշ լինել գումարի հետ: Չծրագրված գնումներ անելուց առաջ լավ մտածեք. վտանգ կա, որ դրանք անհաջող կլինեն: Երեկոն հարմար կլինի ընտանեկան գործերի համար: Հարազատներից հետաքրքիր բաներ կիմանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը կուրախացնի: Նրա առաջին կեսը հաջող զուգադիպություններ ու ոգեշնչող իրադարձություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք վերադառնալ այն գործերին, որոնք նախկինում ձեզ ուրախացրել են, զբաղվել ձեզ հոգեհարազատ բանով: Եթե մտերիմների հետ միասին ուղևորությունների մեկնեք, ապա լավ ժամանակ կանցկացնեք: Պայմանների փոփոխությունը բոլորին օգտակար կլինի:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի տնային գործերի համար: Դրանք հոգնեցնող ու ձանձրալի չեն լինի, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Կարող եք պիտանի իրեր գնել՝ կահույք, տեխնիկա և ամենը, ինչ պետք է աշխատանքի և ուսման համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Այսօր դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Մարդիկ, որոնք ձեզ առաջին անգամ կտեսնեն, հմայված կլինեն ձեզանով: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբը: Շփումների հետ կապված ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա: Այն կհուշի՝ ինչպես է լավ ձեզ պահեք մտերիմների հետ, արդյոք արժե վստահել նոր ծանոթներին, ինչով կարող եք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն:
Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ: Անհաջող կլինեն սպոնտան գնումները: Բայց դրական միտումներն ընդհանուր առմամբ գերակշռող կլինեն: Երեկոն շատ հաճելի կանցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Փոքրիկ տհաճություններ հնարավոր են օրվա սկզբին, բայց դրանց պատճառով անհանգստանալ չարժե: Այս հատվածը բարենպաստ է լինելու նոր բան ստանձնող Կույսերի համար: Նրանք արագ կհասկանան՝ ինչպես հաջողության հասնել, և կգտնեն մարդկանց, որոնք պատրաստ կլինեն դրանում օգնել:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա կեսին ձեզ հեռվից լավ նորություններ ու հաճելի անակնկալներ են սպասվելու: Չեն բացառվում դրամական մուտքերը: Երեկոյան աստղերը շատ բարյացակամ կլինեն սիրահարվածների հանդեպ: Ռոմանտիկ հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հույզերը հաղթահարելը հեշտ չի լինի: Նույնիսկ աննշան իրադարձությունների պատճառով այսօր սովորականից շատ կհուզվեք: Բացի այդ, դժվար կլինի տարաձայնություններից ու վեճերից խուսափելը: Ամենատպավորվող Կշեռքներին դրանք հուսահատության գիրկը կնետեն:
Կենտրոնացեք հետաքրքիր ու պիտանի գործերի վրա, որոնք կօգնեն դրական տրամադրվել: Հեշտությամբ գլուխ կհանեք արդեն ծանոթ առաջադրանքներից: Բայց լրիվ նոր բանում էլ կարող եք հաջողությունների հասնել, եթե կողքին հուսալի օգնականներ ունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը կուրախացնի: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունն է ուղեկցելու: Աստղերի աջակցությամբ դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, ավարտել այն, ինչը վաղուց եք սկսել: Օգնության կարիք չի լինի: Բայց եթե ծանոթներն այն առաջարկեն, մի մերժեք. ընդհանուր գործերը ձեզ էլ ավելի կմտերմացնեն:
Օրվա երկրորդ կեսը անսպասելի իրադարձություններ կբերի, որոշ Կարիճներ պիտի փոխեն ծրագրերը: Սակայն այս հատվածում էլ կգերակշռեն դրական միտումները, ուստի անհանգստանալու պատճառ չունեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Շատ բան լավ կստացվի: Դուք ոչ միայն գլուխ կհանեք սեփական գործերից, այլև կօգնեք բարդ իրավիճակում հայտնվածներին: Չի բացառվում պետք լինի որոշ ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու նպատակով: Դուք դրան հանգիստ կվերաբերվեք, արագ կկենտրոնանաք ու անհրաժեշտ արդյունքի կհասնեք:
Օրվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել գումարի հետ: Լավ է կասկածելի գործարքներ չկնքեք, ապառիկով գնումներ չանեք, թանկարժեք իրեր չգնեք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք այն վաճառողի ազնվությանը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկզբին տարաձայնություններից խուսափելը դժվար կլինի: Հնարավոր են նաև թեժ վեճեր: Հետևեք, որ դրանք կառուցողական անցնեն. այդպես դուք հնարավորություն կունենաք բոլորին դուրեկան լուծում գտնել: Գումարի և խոշոր գնումների հետ կապված հարցերի քննարկումը լավ է մինչև երեկո հետաձգեք:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պիտանի գործերի համար: Դրանցում ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ առաջին անգամ եք հանդիպել: Դուք ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Նախկինում ձեզ չհասկացող ու ձեր գործերով քիչ հետաքրքրվող մարդիկ շփման մեջ նախաձեռնող կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Այսօր դուք կարող եք պատասխաններ ստանալ վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Պատրանքներն ու զուր հույսերը մի կողմ վանելով՝ դուք որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում, գործողությունների հստակ ծրագիր կկազմեք, որին էլ կհետևեք: Շրջապատողներին դուր կգա ձեր լուրջ տրամադրվածությունը: Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, ձեզ չեն մերժի:
Օրը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Դրանք բարենպաստ կլինեն, եթե ձեզ ընկերակցեն ընտանիքի անդամները. բոլորի համար ուրախ ու հետաքրքիր կանցնի: Երեկոյան լավ է չհոգնեք: Պասիվ հանգիստը կօգնի վերականգնել ուժերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրն անհանգիստ, հագեցած ու հետաքրքիր կլինի: Շատ Ձկների այն դուր կգա, քանի որ նրանք կկարողանան զբաղվել հենց նրանով, ինչը ամենաշատն է օգեշնչում իրենց: Չի բացառվում ձեր մեջ նոր տաղանդներ հայտնաբերեք, կամ էլ արժանի կիրառում գտնեք հներին:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ճիշտ է, ծախսերն էլ չեն բացառվում: Դրանք, ամենայն հավանականությամբ, կապված կլինեն տան համար պիտանի իրեր գնելու, կենցաղային տեխնիկայի փոքրիկ նորոգման, ինչպես նաև մտերիմների համար նվերներ գնելու հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: