Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2308 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բավական անհանգիստ օր է սպասվում: Բայց անսպասելի իրադարձությունները, շրջապատողների տարօրինակ խոսքերն ու արարքները ձեզ չեն շեղի, չեն ստիպի կիսատ թողնել սկսածը կամ էլ հրաժարվել ծրագրերից: Դուք նախանձելի հաստատակամություն կդրսևորեք և անպայման կպարգևատրվեք դրա համար: Դուք ամենատարբեր մարդկանց հետ պիտի գործ ունենաք: Ոչ բոլորի հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, բայց բարենպաստ տպավորություն կթողնեք: Իսկ նրանք, ում հետ այսօր չկարողանաք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, ավելի ուշ նոր առաջարկներով կվերադառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին հավանական մանր-մունր պատահարները, անհաջող զուգադիպությունները կամ էլ տհաճ իրադարձությունները սրտին մոտ մի ընդունեք: Դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա ու շուտով կմոռացվեն: Հիշեք, որ կարևոր որոշումներն արժե ինքնուրույն ընդունել: Շրջապատողների խորհուրդները միայն կշեղեն ձեզ: Օրվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ ավելի հաջող կդասավորվի և անպայման կուրախացնի: Միակ ոլորտը, որն այդ հատվածում հատուկ ուշադրություն է պահանջելու, ֆինանսներն են: Գնումների և գործարքների հարցում մի շտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն սկսեք կարևոր գործերից ու պատասխանատու հանդիպումներից: Դուք կարող եք ապրումներ ունենալ ու հուզվել, բայց դա ձեզ չի խանգարի հաջողության հասնել, ճիշտ որոշումներ ընդունել, վարքի ճիշտ ձև ընտրել: Ինտուիցիան կհուշի, թե ում արժե վստահել, և դուք համախոհներ կգտնեք, որոնք ձեր բոլոր նախաձեռնությունները կաջակցեն: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Սակայն իրադարձությունները դանդաղ կզարգանան, այնպես որ արժե համբերությամբ զինվեք: Մարդիկ, որոնց հետ նախկինում պայմանավորվել եք ընդհանուր գործերի մասին, պարզապես չեն հասցնի ձեր հետևից: Աշխատեք նրանց չշտապեցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի շտապեք: Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի սկզբունքորեն նոր գործեր ու բարդ նախագծեր ստանձնելու համար: Այս հատվածը բարենպաստ չի լինի նաև լուրջ զրույցների համար: Նույնիսկ մարդիկ, որոնց հետ առաջ հրաշալի լեզու եք գտել, կարող են ձեզ սխալ հասկանալ: Բայց անհանգստանալու կարիք չկա. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի: Ոգևորությամբ նոր գործեր ստանձնած Խեցգետինները խոշոր հաջողությունների կհասնեն: Այս հատվածը հարմար կլինի նաև անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, զգացմունքները խոստովանելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին աշխատեք համբերատար ու նրբանկատ լինել: Դա շփումների տեսանկյունից հեշտ հատված չի լինելու: Բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար ստիպված եք լինելու դիվանագիտական տաղանդները կիրառել, թույլ չտալ, որ պատահական վեճը լուրջ կոնֆլիկտի վերաճի: Բացի այդ, կարող եք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցում ոչ մեկի օգնության կարիքը չունեք: Այդպիսի գործերից հրաշալի գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, նույնիսկ նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք: Հնարավոր են անսպասելի, զարմանալի և ոգեշնչող իրադարձություններ, հաջող զուգադիպություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի շտապեք գումարի հետ կապված որոշումների հարցում. այսօր դժվարությամբ կհասկանաք՝ ինչպես է լավ տնօրինել այն: Չի բացառվում ինչ-որ մեկը փորձի շեղել ձեզ ու խճճել: Ծանոթները կարող են կիսվել չստուգված տեղեկատվությամբ, իսկ ինչ-որ մեկը հատուկ կփորձի ձեզ մոլորության մեջ գցել: Մնացած հարցերում օրը հաջող կլինի: Շատ գործերից դուք սպասվածից լավ գլուխ կհանեք: Հավանական են հետաքրքիր աշխատանքային առաջարկներ: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ժամանցային ուղևորությունները: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն: Ամենայն հավանականությամբ այսօր պիտի շտապեք ու միանգամից մի քանի բանի մասին մտածեք: Դա սխալների չի հանգեցնի, սակայն բավական հոգնեցնող կլինի: Աշխատեք ժամանակ առ ժամանակ շեղվել հոգսերից, հանգստի համար դադարներ վերցրեք: Այդ դեպքում երեկոյան բավարար էներգիա կունենաք ընկերների հետ հանդիպելու և ակտիվ հանգստի համար: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան ու շուտով կարևոր կդառնան ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դատարկ բաների պատճառով մի տագնապեք: Օրվա սկիզբը կարող է բավական լարված լինել: Չեն բացառվում անհաջող զուգադիպությունները, իրադարձությունները, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Սակայն դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և շուտով դուք կհասկանաք, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվում: Հնարավորություն կունենաք օգնել մարդկանց, որոնց ճակատագրի հանդեպ անտարբեր չեք: Այսօր դուք առանց դժվարության կհասկանաք, թե ինչ է իսկապես պետք շրջապատողներին: Հավանական են դրական փոփոխություններ մինչև վերջին ժամանակներս լարված հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Եթե կարևոր բան եք ծրագրել, ապա արժե շտապել, քանի որ օրվա առաջին կեսը բավական հաջող կլինի: Այն հարմար կլինի և՛ ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, և դուք կլսեք նրան: Օրվա երկրորդ կեսին ուշադրություն կպահանջեն ընտանեկան գործերը, պիտի օգնեք մտերիմներից մեկին: Այս հատվածը հարմար կլինի հին կապերը վերականգնելու, ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու համար, որոնց վաղուց չեք հանդիպել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Արժե լսել խորհուրդները: Չի բացառվում այսօր ձեզ հուշեն, թե ինչպես կարող եք իրագործել վաղուց մտածածը, կամ էլ հասնել ամենակարևոր նպատակներին: Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա: Բայց անակնկալները ձեզ չեն շեղի, չեն ստիպի կասկածել ընդունած որոշումների ճշմարտացիության վրա: Արդեն օրվա կեսին կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Օգտակար կլինի պայմանները փոխելն ու նոր վայրեր այցելելը: Սիրելին հաճույքով կընկերակցի ձեզ և իսկական ռոմանտիկ ճամփորդություն կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսին աշխատեք հույզերին չտրվել: Դա բավական բարդ կլինի: Նույնիսկ սովորաբար հանգիստ Ջրհոսները այդ հատվածում բռնկուն ու նյարդային կդառնան: Բայց նշանի այն ներկայացուցիչները, որոնք կպահպանեն ինքնատիրապետումը և կղեկավարվեն առողջ բանականությամբ, սխալներ չեն անի, չեն ասի ու չեն անի մի բան, ինչի համար հետո պիտի զղջային: Օրվա երկրորդ կեսը թեթև, հաջող ու խոստումնալից կլինի: Այն հարմար կլինի ամենատարբեր գործերի համար: Ընտրեք այն, ինչը հոգեհարազատ է ձեզ, և դուք չեք սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսին արժե կենտրոնանալ օգտակար գործերի վրա. դուք դրանցից սպասվածից լավ գլուխ կհանեք: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց արագ պարզ կդառնա, թե ինչպես կարող եք դրանք հաղթահարել: Ձեզ պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք մրցակիցներից առաջ կանցնեք, չեք ընկնի մրցակիցների լարած թակարդները: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հանգստի և ձեզ դուր եկող մարդկանց հետ շփվելու համար: Հետաքրքիր ու լավ նորություններ շատ կլինեն: Չեն բացառվում շատ գրավիչ առաջարկները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|