ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2109 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինելու: Նույնիսկ հին ծանոթները ձեզ սխալ կհասկանան, կկասկածեն ձեր խոսքերի անկեղծությանը: Չի բացառվում ստիպված լինեք մի քանի անգամ բացատրել այն, ինչը ձեզ ակներև է թվում: Աշխատեք հանգստություն պահպանել, թույլ մի տվեք, որ ձեր նյարդագրգիռ վիճակը փչացնի ձեզ համար կարևոր հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ կլինի: Աշխատանքի վրա կենտրոնացած Խոյերը կարևոր մասնագիտական հաղթանակներ տոնելու շանս կունենան: Իսկ նրանք, ում համար կարևոր են անձնական հարաբերությունները, կհասկանան՝ ինչպես դեպի լավը փոխել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը առանց տարաձայնությունների չի անցնի: Դրանք հատկապես շատ կլինեն աշխատավայրում: Նույնիսկ ձեր ամենահաջող գաղափարները աջակցություն չեն ստանա, իսկ ահա ձեր հասցեին քննադատություն շատ կլսեք: Աշխատեք դրան փիլիսոփայորեն մոտենալ: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, ուստի անհանգստանալ ու հուզվել չարժե:

Օրվա երկրորդ կեսը, հակառակը, բարենպաստ կլինի շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Հավանական են լավ նորություններ հեռվից, որոնք կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր հանդիպումները մի հետաձգեք, քանի որ դրանց համար հարմար կլինի օրվա առաջին կեսը: Դուք լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված և ուրիշների միայն թերություններն են նկատում: Այս հատվածում սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

Ավելի ուշ ինքնուրույն աշխատանքի համար հարմար շրջան կգա: Հատկապես լավ գլուխ կհանեք երևակայություն, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերից: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել ձեզ ամենաշատը դուր եկող գաղափարները: Բաց մի թողեք ձեր շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն սկսեք ամենակարևոր առաջադրանքները լուծելուց: Աստղերի աջակցությամբ դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք, գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Կարող եք նախաձեռնող լինել աշխատանքի մեջ, ինչ-որ նոր բան առաջարկել մարդկանց, որոնց հետ վաղուց եք համագործակցում: Ձեր գիտելիքներն ու փորձը շատերի վրա լավ տպավորություն կթողնեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու, ինչպես նաև հանգստի համար: Այդ հատվածի համար կարող եք ուղևորություններ ծրագրել. դրանք հաջող կանցնեն: Հավանական են անակնկալներ, անսպասելի նվերներ ընկերներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հետաքրքիր հնարավորություններ կբացի, իսկ ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել դրանցից ոչ մեկը բաց չթողնելու համար: Հնարավորություն կունենաք մասնակցել կարևոր նախագծերի վրա տարվող աշխատանքին: Ձեր գիտելիքներն ու տաղանդները շատ տեղին կլինեն, դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ինտուիցիան կհուշի, որ չարժե անմիջապես ծախսել ստացածը, և այն չի սխալվի, քանի որ շուտով կհասկանաք՝ ինչպես ճիշտ տնօրինել գումարը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արժե շտապել. դրական միտումների ազդեցությունը հատկապես ուժեղ կլինի օրվա սկզբին: Այս հատվածը հարմար կլինի բարդ գործերին վերադառնալու համար, որոնցից գլուխ հանել չի ստացվել: Այս անգամ ամեն ինչ կստացվի: Բացի այդ, շանս կունենաք ուղղել հին սխալները, և դուք այն հաստատ բաց չեք թողնի:

Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը կլարվի, հանգստություն պահպանելն էլ կդժվարանա: Աշխատեք փոքրիկ թյուրիմացությունները սրտին մոտ չընդունել: Մտերիմները կաշխատեն բարձրացնել ձեր տրամադրությունը, կկիսվեն լավ նորություններով ու հետաքրքիր մի բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի կարևոր գործերի համար: Մի վախեցեք ստանձնել բարդ առաջադրանքները, որոնցից այսօր սպասվածից արագ գլուխ կհանեք: Մասնագիտական հաջողությունների հասնելուն կօգնեն մարդիկ, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Նրանց աջակցությամբ դուք համոզիչ հաղթանակ կտանեք մրցակիցների հանդեպ:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը նույնքան նկատելի չի լինի: Բայց ինտուիցիան ու առողջ բանականությունը թույլ կտան ձեզ խուսափել խնդիրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բավական անհանգիստ կլինի օրվա սկիզբը, ինքնատիրապետումը պահպանելն էլ սովորականից բարդ կլինի: Ստիպված եք լինելու ջանքեր գործադրել՝ պայմանավորվելու համար այն մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ միշտ աջակցել են: Հնարավոր են թեժ վեճեր, փոխադարձ դժգոհություններ: Չի բացառվում, որ դրանք խանգարեն ձեր ծրագրերի իրագործմանը:

Բայց դրական փոփոխությունները չեն ուշանա: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կանցնի, բարենպաստ կլինի համարձակ նախաձեռնությունների համար: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության և մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մարդկանց հետ լեզու գտնելն այսօր շատ հեշտ կլինի, և դա թույլ կտա հաջողության հասնել գործերում: Հավանական են հաջող բանակցություններ, չեն բացառվում աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված առաջարկները: Ամենագործունյա և ինքնավստահ Աղեղնավորները ազդեցիկ մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու և նրանց աջակցությունը ստանալու շանս կունենան:

Օրվա առաջին կեսը արդյունավետ կանցնի, թույլ կտա հաջողության հասնել շատ գործերում: Երկրորդը բարենպաստ կլինի ուսման համար: Բացի այդ, մյուսներից շուտ արժեքավոր տեղեկատվություն կստանաք ու միանգամից կհասկանաք, թե ինչպես է լավ դրանից օգտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար կլինի կարևոր գործերի համար: Նույնիսկ եթե այդպիսիք շատ լինեն, դուք ամեն ինչ հասցնելու համար ուժասպառ չեք լինի: Պայմանները հաջող կդասավորվեն, շատ բան սպասվածից լավ կստացվի: Ամենանկատելի հաջողություններին կհասնեն Այծեղջյուրները, որոնց աշխատանքը շփումներ ու ամենատարբեր մարդկանց հետ փոխգործակցություն է պահանջում:

Հավանական  են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Անցյալում կմնան ակնարկներն ու կիսատ ասված բաները, շատ կարևոր բաների մասին անկեղծ ու բաց կխոսեք: Երեկոն շատ բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների և ընկերների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պատրանքներից, զուր սպասումներից ու մոլորություններից խուսափելը դժվար կլինի: Եթե օբյեկտիվորեն գնահատեք և՛ ստեղծված իրավիճակը, և՛ ձեր ուժերը, ապա կկարողանաք խուսափել ցավալի սխալներից ու հաջողության հասնել ստանձնած ամեն ինչում:

Սովորականից հաճախ տարաձայնություններ ու վեճեր կլինեն շրջապատողների հետ: Նույնիսկ հին ծանոթները կարող են ձեզ սխալ հասկանալ: Բայց կհաջողվի բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել, և դա հենց ձեր շնորհիվ կլինի: Երեկոն լավ նորություններ է խոստանում ընտանիքում: Լավ կանցնեն հարազատների հետ հանդիպումները, այդ թվում՝ հեռվից եկածների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը դրական փոփոխություններ է խոստանում կյանքի շատ ոլորտներում: Պարզ կդառնա՝ ինչպես հաջողության հասնել այնտեղ, որտեղ ոչ ոք դրան չի հավատացել: Ձեր օգնության խնդրանքը չեն մերժի ո՛չ հին, ո՛չ նոր ծանոթները: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները, որոնցից ձեզ համար շատ կարևոր հարաբերություններ կսկսվեն:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի ծանոթ գործերի, ավելի վաղ ծագած հարցերը լուծելու համար: Ավելի ուշ իմպրովիզներ անելու, նոր բան մտածելու ժամանակը կգա: Որոշ Ձկներ կսովորեն մի բան, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեին ու արագ կհասնեն առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2109 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0