ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5233 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե լուրջ խնդիրներ բերի, բայց առանց դժվարությունների և թյուրիմացությունների չի անցնի: Հատկապես բարդ կլինի առավոտը, երբ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի առաջադրանք լուծել, գլուխ հանել դժվար ու խճճված մի բանից: Հիշեք, որ պարտադիր չէ ամեն ինչ ինքնուրույն անեք: Ձեզ լավ ճանաչող մարդիկ օգնության խնդրանքը չեն մերժի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հնարավորություններ կբացի: Որոշ Խոյեր իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև շփումների տեսանկյունից: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ու հին ծանոթների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն արժե սկսել նոր գործերից. դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել դրանցից ու անհրաժեշտ արդյունքին կհասնեք: Հավանական են հաճելի ծանոթություններ: Որոշ Ցուլեր կկարողանան շփվել և նույնիսկ ընկերանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի վաղուց ծանոթ առաջադրանքներին ու առօրյա խնդիրների լուծմանը վերադառնալը: Ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, մանր-մունր խնդիրներից էլ գլուխ կհանեք: Մտերիմների հետ հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ. դուք կսկսեք իրար ավելի լավ հասկանալ, կդադարեք վիճել դատարկ բաների պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հոգսեր սովորականից շատ են լինելու: Այսօր պիտի զբաղվեք ոչ միայն սեփական գործերով, այլև օգնեք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Հնարավոր են թյուրիմացություններ աշխատավայրում, վեճեր կոլեգաների հետ: Դուք կաշխատեք իրավիճակը չբարդացնել ու անպայման կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը:

Ինտուիցիային այսօր արժե ուշադիր լսել. հենց նրա հուշումների շնորհիվ կհաջողվի ելք գտնել ոչ միանշանակ իրավիճակից: Բացի այդ, դրանք ձեզ կօգնեն գլուխ հանել սեփական զգացմունքներից ու հարթել հարաբերությունները մտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա: Կթվա, թե նրանք հատուկ են փորձում ձեր համբերությունը, աշխատում են հանել ձեզ հավասարակշռությունից: Պրովոկացիաներին մի տրվեք:

Օրվա երկրորդ կեսին ուրիշների արարքների դրդապատճառները ձեզ հասկանալի կդառնան, սեփական զգացմունքներից էլ գլուխ կհանեք: Այս հատվածը հարմար կլինի լուրջ զրույցների և կարևոր հարցերը քննարկելու համար: Բայց պարզապես հանգստանալու, հոգսերից շեղվելու հնարավորություն էլ կլինի: Ընկերները հետաքրքիր մի բան կառաջարկեն. մի մերժեք նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը դրամական մուտքեր, ձեզ համար կարևոր ֆինանսական հարցերի հաջող լուծում է խոստանում: Այն բարենպաստ կլինի նաև շփումների համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Դուք նոր համախոհներ կգտնեք, կկարողանաք պայմանավորվել նրանց հետ, ում հետ առաջ ամեն առիթով վիճում էիք: Նախկինում ձեր մրցակիցներին աջակցող մարդիկ կհասկանան, որ զուր են այդպես վարվել ու կուզենան ձեր կողմն անցնել:

Օրվա երկրորդ կեսը կառանձնանա բարենպաստ հուզական դաշտով: Տրամադրությունը կլավանա, դուք կաշխատեք աջակցել ու ոգևորել հուսահատված մարդկանց: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ հանդիպման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կուրախացնի հաճելի իրադարձություններով, հաջող զուգադիպություններով, լավ նորություններով: Շատ Կույսերի այցի կգա ոգեշնչվածությունը. նշանի ներկայացուցիչները կհասկանան, թե ինչի վրա կուզենային կենտրոնանալ: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Շրջապատողներին դուր կգա սեփական ուժերի հանդեպ ձեր վստահությունը:

Ավելի ուշ անհանգիստ շրջան կգա: Կպարզվի, որ պետք է փոխել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել ու կենտրոնանալ այլ գործերի վրա: Չի բացառվում, որ ձեր օգնության կարիքը զգա մտերիմներից մեկը, իսկ ձեր սեփական հետաքրքրությունները երկրորդ պլան կանցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը լուրջ խնդիրներ ու անհաղթահարելի դժվարություններ չի բերի, բայց առանց ապրումների էլ չի անցնի: Հատկապես լարված կլինի նրա առաջին կեսը: Այդ հատվածում շատ Կշեռքների համար դժվար կլինի մտքերը հավաքելը: Նշանի ներկայացուցիչները ցավալի սխալներ կանեն, ինչ-որ բան նրանց աչքից կվրիպի: Սակայն մարդիկ, որոնց կարելի է օգնության հարցով դիմել, ձեր կողքին կլինեն:

Օրվա երկրորդ կեսին շատ բան լավ կստացվի: Այս շրջանը հարմար կլինի համարձակ ծրագրերը, անսովոր ստեղծագործ գաղափարներն իրագործելու համար: Այն շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ դուր կգաք նոր ծանոթներին ու արագ լեզու կգտնեք հների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կուրախացնի: Հավանական են հաճելի անակնկալներ, լավ նորություններ, հաջող զուգադիպություններ: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել օրվա բացած բոլոր հնարավորություններից ամբողջությամբ օգտվելու համար: Լսեք նրան:

Հին խնդիրները լուծելու, ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորություն կլինի: Այստեղ կօգնեն ձեզ լավ ճանաչող մարդիկ: Նոր ծանոթներն էլ ձեր նոր գաղափարների ու ծրագրերի հանդեպ անտարբեր չեն մնա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի տնային գործերի, մտերիմներին օգնելու, ընտանեկան խնդիրները լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բազում լավ գաղափարներ կունենաք, ժամանակին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց հետ կարող եք կիսվել դրանցով: Դուք աջակցություն կստանաք, որի հույսը նախկինում չունեիք: Չի բացառվում ձեր ծրագրերը դուր գան շատ ազդեցիկ մարդկանց, ինչն էլ ձեր առաջ համարյա անսահմանափակ հնարավորություններ կբացի:

Չնայած գործեր այսօր սովորականից շատ եք ունենալու, աշխատեք ժամանակ գտնել մտերիմների հետ շփվելու համար, ձեզ հեռու մի պահեք ընտանեկան հոգսերից: Երեկոյան սիրելիի հետ ձեր երկուսի համար կարևոր բաների մասին խոսելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լուրջ որոշումներ ընդունելու հարցում մի շտապեք. օրվա սկիզբը դրա համար հարմար չի լինի: Այս հատվածում դժվար կլինի առաջնահերթությունները որոշելը, հասկանալը, թե ինչն է իսկապես շտապ ու կարևոր, իսկ ինչը կարող է սպասել կամ պարզապես ուշադրության արժանի չէ: Ցավոք, շրջապատողների խորհուրդները ավելի շատ կշեղեն, քան կօգնեն:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք ոչ ստանդարտ առաջադրանքներից, հնարամիտ կլինեք, ինչն էլ շատերի վրա տպավորություն կթողնի: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ չէին նկատում, կուզենան մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չի լինելու: Շրջապատողները ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, հնարավոր են վեճեր ու թյուրիմացություններ, փոխադարձ դժգոհություններ: Տարաձայնություններ հատկապես շատ կլինեն աշխատավայրում: Ձեր առաջարկներն անմիջապես աջակցություն չեն ստանա, իսկ եթե նոր բան ստանձնեք, հազիվ թե ինչ-որ մեկն օգնություն առաջարկի:

Բայց այդ ամենը ձեզ չի խանգարի կյանքի կոչել մտածածը, հաջողությամբ ավարտել սկսածը, լուծել բարդ հարցերը: Դուք համառ կլինեք ու դրա շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջողություններ է խոստանում աշխատանքի և ուսման մեջ: Մանրուքները նկատելու, կարևորը որոշելու ձեր ունակությունը շատ պետք կգան: Դրա շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք անի, ոչինչ չեք մոռանա և իրար չեք խառնի: Օգտակար կլինի նաև ձեզանից տարբերվող մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը:

Հավանական են անսպասելի իրադարձություններ, զարմանալի պատահարներ: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա, բայց դուք նույնիսկ ուրախ կլինեք որոշ գործեր հետաձգելու և այլ գործերի վրա կենտրոնանալու համար: Օրվա երկրորդ կեսին աստղերը շատ բարյացակամ կլինեն սիրահարված Ձկների հանդեպ, նրանց կուրախացնեն հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5233 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0