Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2531 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Անկախ նրանից, թե ինչով այսօր կծրագրեք զբաղվել, հիշեք, որ շտապել չարժե: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, իսկ ահա հույզերի ազդեցության տակ ընդունած որոշումների համար շուտով կարող եք զղջալ: Չարժե խոստումներ տալ, կապվել երկարաժամկետ պարտավորություններով: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, դուք արագ կպայմանավորվեք և՛ հին գործընկերների, և՛ նրանց հետ, ում հետ առաջ գործ չեք ունեցել: Հին ընկերները ձեզ կուրախացնեն, իսկ սիրելին կզարմացնի հաճելի անակնկալով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մասնագիտական ոլորտում պիտի նախաձեռնող լինեք: Ինտուիցիան կհուշի, որ ժամանակը զուր վատնել չարժե, եկել է վճռական գործողությունների ժամանակը: Սակայն ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ պետք է ծրագիր կազմել: Դա անելուն կօգնեն մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն ու հասկանում են, թե ինչի եք ձգտում: Օրը հարմար կլինի մտերիմների հետ կարևոր զրույցների համար: Տարաձայնությունները հնարավոր են, թեժ վեճերն էլ չեն բացառվում. բայց դուք անպայման ընդհանուր լեզու կգտնեք ու փոխհամաձայնության կհասնեք: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարդ օր է սպասվում: Սովորականից հաճախ պիտի շփվեք այն մարդկանց հետ, որոնք ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանում, մանրամասն բացատրություններ են սպասում ձեզանից, իսկ ամենահասարակ խնդրանքներն էլ անում են միայն երկար համոզելուց հետո: Բացի այդ, դժվար կլինի ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը. շրջապատողները ձեզ կշեղեն: Բայց եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, ապա անպայման հաջողության կհասնեք: Շատ Երկվորյակների այսօր կօգնի ուրիշների աչքից վրիպածը տեսնելու, ինտուիցիային ապավինելով՝ ճիշտ որոշումներ ընդունելու ունակությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դժվարությամբ կորոշեք, թե ինչ եք ստանձնելու առաջին հերթին: Ցանկացած փոքրիկ խնդիր այսօր չափազանց կարևոր, անհապաղ լուծում պահանջող կթվա: Բայց եթե դուք դրանց վրա կենտրոնանաք, ապա հնարավոր է ինչ-որ ավելի նշանակալի բան բաց թողնեք: Լսեք հին ծանոթների տված խորհուրդները: Այդպես կկարողանաք խուսափել սխալներից, ճիշտ դնել առաջնահերթությունները: Օրվա երկրորդ կեսին ուշադրություն հատկացրեք մտերիմներին. նրանք ձեր աջակցության կարիքը կզգան: Այս հատվածը հարմար կլինի ընտանեկան գործերի համար: Երեկոն հարմար կլինի ընկերներին հանդիպելու կամ նրանց ձեզ հյուր կանչելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կարևոր զրույցները երկար ժամանակով մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը հրաշալի կլինի գործնական և անձնական բնույթի ամենալուրջ հարցերը քննարկելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել նրանց հետ, ովքեր կյանքի հանդեպ ձեր հայացքները չեն կիսում: Օրվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ կանցնի: Դուք միաժամանակ մի քանի կարևոր գործից գլուխ կհանեք, հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում դա անել չի ստացվել: Շատ Առյուծների այս հատվածում հեշտությամբ կտրվի ուսումը: Նոր տեղեկատվությունը նրանք անմիջապես կմտապահեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է գործնական բանակցությունների, երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու համար: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել պոտենցիալ գործընկերների և գործատուների վրա: Մտերիմների հետ էլ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Դուք արագ կպայմանավորվեք կարևոր բաների մասին, դատարկ բաների պատճառով չեք վիճի: Ամենայն հավանականությամբ չեք կարողանա կոնկրետ մի բանի վրա կենտրոնանալ, պիտի միաժամանակ մի քանի առաջադրանք լուծեք: Դուք դրանից գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով: Երեկոյան կուզենաք հանգստանալ: Լավ է այդ հատվածի համար ոչ մի հոգնեցնող բան չծրագրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի տաքացեք: Օրվա սկզբին դա հեշտ չի լինելու: Հուզական դաշտը լարված կլինի, ուստի ցանկացած մանրուքի սուր կարձագանքեք: Բացի այդ, շրջապատողները երբեմն իրենց տարօրինակ կպահեն, կարծես հատուկ կփորձեն ձեր համբերությունը: Սակայն եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, ապա ոչ միայն դժվարություններ, այլև նոր հնարավորություններ կտեսնեք, որոնցից կուզենաք օգտվել: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Շատ Կշեռքներ կգտնեն մտերիմներին ուրախացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ բարդ ու հագեցած օր է սպասվում: Ճիշտ է, նրա մեծ մասը նվիրված կլինի ուրիշների խնդիրների լուծմանն ու նրանց սխալներն ուղղելուն: Միայն երեկոյան մոտ կկարողանաք կենտրոնանալ սեփական գործերի վրա: Բայց դա ձեզ չի խանգարի հասցնել ամենը, ինչ ծրագրել էիք: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ: Նրանք շատ հարցերում ձեզ ընդառաջ կգան, հաճույքով կաջակցեն անսովոր գաղափարները, որոնցով կկիսվեք: Սիրելիի հետ զրույցը կոգեշնչի. դրա շնորհիվ դուք իրար նույնիսկ նախկինից լավ կհասկանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Այս հատվածում գայթակղությունները շատ կլինեն, շատ կլինեն նաև բացառապես հաճելի, հետաքրքիր, բայց անօգուտ բանով զբաղվելու հնարավորությունները: Աշխատեք բոլոր դեպքերում լուրջ տրամադրվել, հակառակ դեպքում հետո ինքներդ ձեզ կմեղադրեք, որ ժամանակը զուր եք վատնել: Օրվա երկրորդ կեսն այլ կերպ կանցնի: Առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը անկեղծ ոգևորությամբ կանցնեք: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր ստեղծագործ մոտեցումը: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ստանձնեք բարդ գործերը. դուք դրանցից գլուխ հանելու շանս կունենաք: Դուք կլուծեք նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Օրը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Դուք ցանկալին իրականության տեղ չեք ընդունի, ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները, ոչինչ աչքաթող չեք անի: Օրը բարենպաստ կլինի նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի, պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Երեկոն հրաշալի կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Այն անսովոր ու հիշարժան կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանց իրագործման հարցում մի շտապեք, քանի որ դրա համար բարենպաստ պահը հետո է գալու: Իսկ մինչ այդ դուք կարող եք մանրամասն ամեն ինչ մտածել, խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: Օրը հարմար կլինի նաև նոր բան սովորելու, մասնագիտական սեմինարների և նմանատիպ միջոցառումների այցելելու համար: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, բայց լուրջ տարաձայնություններ չեն առաջանա: Ինտուիցիան ձեզ կհուշի՝ որտեղ արժե զիջումների գնալ, իսկ որտեղ ամրություն դրսևորել: Երեկոյան հարաբերությունները կհարթվեն, և դա մեծ մասամբ ձեր շնորհիվ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հույս դրեք ինտուիցիայի վրա, որի հուշումների շնորհիվ այսօր հաջողության կհասնեք ստանձնած ամեն ինչում: Օրը հարմար կլինի և՛ ինքնուրույն աշխատանքի, և՛ նոր համախոհներ փնտրելու, և՛ համատեղ նախագծերին մասնակցելու համար: Հավանական են շահավետ գործարքներ, որոշ Ձկներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Օրվա առաջին կեսին հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, իսկ երկրորդը շփումների համար այնքան էլ բարենպաստ չի լինի: Ամենազգայուն Ձկները կուզենան մենակ մնալ: Դա կօգնի նրանց վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|