Աստղագուշակ․ 2023 թվականի ապրիլի 10
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրն անհանգիստ ու հագեցած կլինի: Իսկ նրա հաջող դասավորվելը կախված կլինի այն բանից, թե արդյոք կկարողանաք ճիշտ դնել առաջնահերթությունները, կենտրոնանալ իսկապես կարևոր բաների վրա: Հիշեք, որ ամենալուրջ որոշումները լավ է ինքնուրույն ընդունեք, խորհուրդները ձեզ օգուտ չեն տա:
Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում անսպասելի ծագած կենցաղային խնդիրների պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը: Բայց դա ձեր տրամադրությունը չի փչացնի: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարելի է հաղթահարել դժվարությունները, ժամանակն ու գումարն էլ զուր չեք ծախսի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հրաշալի օր է կարևոր զրույցների համար, հատկապես՝ գործնական բնույթի: Դուք կկարողանաք ձեր գաղափարներով գրավել մարդկանց, որոնցից շատ բան է կախված, օգնականներ կգտնեք: Նախկինում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Դուք կնկատեք, որ շրջապատողները ձեզ ավելի լավ են հասկանում և ուշադիր լսում են ձեր կարծիքը:
Արժե ուշադիր լինել օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում ինչ-որ բան ձեր աչքից կվրիպի, չեք նկատի մանրուքները, որոնք ավելի ուշ վճռական դեր կխաղան: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց փորձն ու գիտելիքները կարող են ձեզ օգտակար լինել: Վատ մի զգացեք նրանց դիմել խորհրդի խնդրանքով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը կարող է զարմացնել անսպասելի իրադարձություններով ու նորություններ բերել, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, սառնասրտություն կպահպանեք, ինչն էլ կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Շրջապատողներին գործերին ձեր մոտեցումը դուր կգա: Նախկինում ձեզ կասկածող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը:
Լավ է երկար ժամանակով չհետաձգեք ո՛չ կարևոր գործերը, ո՛չ պատասխանատու հանդիպումները, ո՛չ լուրջ զրույցները. օրվա առաջին կեսը դրանց համար ավելի հարմար կլինի: Երեկոյան կուզենաք մենակ մնալ ու հանգստանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Գործերում նախաձեռնող եղեք, ձեր գաղափարներով կիսվեք այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Նոր համախոհներ գտնելու շանս կա. նրանք ժամանակի հետ ձեր ընկերները կդառնան: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար, հնարավոր են դրամական մուտքեր:
Բայց աշխատեք չհոգնել: Էներգիա շատ կունենաք, բայց լուրջ ծանրաբեռնվածության պատճառով և՛ ինքնազգացողությունը, և՛ տրամադրությունը կարող են վատանալ: Օրվա երկրորդ կեսին լավ է նախապատվությունը տաք ձեզ ուրախացնող ու ոգեշնչող զբաղմունքներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Գործերի վրա կենտրոնանալն այսօր սովորականից բարդ է լինելու: Մի փորձեք ամեն ինչ հասցնել. ինտուիցիան կհուշի ձեզ, թե որ հարցերն են անհապաղ լուծում պահանջում, իսկ որոնք կարող են սպասել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Կոլեգաներն ու գործընկերները, որոնց հետ նախկինում պայմանավորվել չի ստացվել, իրենք նախաձեռնող կլինեն ու ընդառաջ կգան ձեզ:
Օրվա երկրորդ կեսին մտերիմների հետ լեզու գտնելը կդժվարանա: Հնարավոր են վեճեր թյուրըմբռնման պատճառով, փոխադարձ վիրավորանքներ, որոնց պատճառը ոչ ոք չի հասկանա: Աշխատեք իրավիճակն էլ ավելի չվատացնել: Եթե հանգստություն պահպանեք ու բարեհամբույր լինեք, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Կարևոր հանդիպումներն ու լուրջ զրույցները լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսին: Առավոտը հարմար կլինի ինքնուրույն աշխատանքի, ստեղծագործելու, սովորելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք հաջողության հասնել, ժամանակն էլ հիմար բաների վրա չեք վատնի: Միայն ֆինանսական հարցերի լուծման մեջ չարժե շտապել. այստեղ ամեն ինչ այնքան հասարակ ու միանշանակ չի լինի, որքան սկզբում կթվա:
Ավելի ուշ կգա շփումների, մասնագիտական և անձնական բնույթի հարցերը քննարկելու համար հարմար ժամանակը: Դուք հեշտությամբ կհասկանաք, թե ինչ են ուզում և ինչի են ձգտում շրջապատողները, իսկ նրանք հարգանքով կվերաբերվեն ձեր հետաքրքրություններին ու ցանկություններին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը գործերում հաջողություններ է խոստանում: Այսօր շատ բան ձեզ մոտ սովորականից լավ կստացվի, ինչ-ինչ բարդ հարցեր կարող են զարմանալիորեն արագ լուծվել: Առավոտը բարենպաստ կլինի գործնական բանակցությունների, կոլեգաների հետ շփվելու, աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար:
Օրվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ այն առաջադրանքների լուծման վրա, որոնցից ինքնուրույն կարող եք գլուխ հանել: Պետք կգան շատ վաղուց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Հավանական են շահավետ գործարքներ: Գնումները հաջող կլինեն: Ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Ինտուիցիան կօգնի ճիշտ պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք ուրիշներին փակուղու առաջ կկանգնեցնեին: Կուրախացնեն կոլեգաների և գործընկերների հետ շփումները. դուք նրանցից և՛ օգնություն, և՛ աջակցություն, և՛ լավ խորհուրդներ կստանաք:
Անձնական կյանքում էլ կգերակշռեն դրական միտումները: Հավանական են հաճելի անակնկալներ, ձեզ համար թանկ մարդկանց վերաբերող լավ նորություններ: Լավ կանցնեն հարազատների հետ հանդիպումները: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ հանդիպման համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հրաշալի նորություններ կբերի: Չի բացառվում դուք ստանաք հենց այն առաջարկները, որոնց մասին վաղուց թաքուն երազում էիք: Այսօր ընդունված որոշումները կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Դրանց կհետևեն նշանակալի փոփոխությունները, և դուք դրանց համար շատ ուրախ կլինեք:
Ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվեք. այդպես դուք հաջողության կհասնեք: Կարևոր կլինի պահի հույզերին չտրվելը, թույլ մի տվեք, որ հույզերը հաղթեն առողջ բանականությանը: Կարևոր կլինի ֆինանսական գործերում զգույշ լինելը, լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն: Օրը բավական լարված կլինի, և դուք պիտի ջանքեր գործադրեք ծրագրած ամեն ինչ հասցնելու համար: Ինտուիցիան կօգնի արագ կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակում, խուսափել սխալներից, որոնք կարող էին տհաճ հետևանքներ ունենալ:
Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Ոմանք պարզապես չեն կարողանա հարմարվել ձեր ռիթմին, իսկ ձեզ կթվա, թե այդ մարդիկ հատուկ են ուշացնում ձեզ կամ փորձում են շեղել: Առավել համբերատար եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Դա թույլ կտա խուսափել շփման մեջ լարված պահերից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեր գործնական հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Նրանց հետ շփումները ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: Օրը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Դրանցից մենակ գլուխ հանելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել:
Չնայած գործեր բավական շատ կունենաք, լավ հանգստանալու, մտերիմների հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների և զբոսանքների, սպորտով զբաղվելու համար: Որոշ Ջրհոսներ կվերադառնան հին նախասիրությանն ու կրկին դրանից մեծ հաճույք կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հրաշալի կլինի նոր գործ ստանձնելու կամ համարձակ գաղափարի իրագործմանն անցնելու համար: Ստեղծագործելու համար ինչքան մեծ ազատություն ունենաք, այնքան լավ: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները, բայց հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի ձեզ կամ հետ պահի մտածածից:
Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Անցյալում կմնան բոլորին վշտացնող տարաձայնությունները: Օրվա երկրորդ կեսին շատ Ձկներ կուզենան փոխել միջավայրը, և նման հնարավորություն նրանք կունենան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: