ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1666 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին ուշադիր եղեք: Եթե ծրագրել եք այդ հատվածը բարդ ու կարևոր գործին նվիրել, պատրաստ եղեք, որ դրանից միանգամից գլուխ հանել չի ստացվի: Հավանական են տարաձայնություններ ոչ վաղ անցյալի համախոհների հետ: Նախկինում ներդաշնակ ու հեշտ դասավորված հարաբերությունները կարող են լարվել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կլինի, միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, լեզու գտնել նրանց հետ, ում հետ դա անել չէր ստացվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է նոր գործեր սկսելու համար: Կարող եք ստանձնել նաև այն, ինչը երկար ժամանակ չէիք համարձակվում սկսել. հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Կաջակցեն հին համախոհները, որոնց վրա ամեն հարցում կկարողանաք հույս դնել:

Օրվա առաջին կեսին հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև շահավետ գործարքներ: Ավելի ուշ կգա ստեղծագործ զբաղմունքների համար հարմար ժամանակը: Շատ Ցուլերի ոգեշնչվածությունը հյուր կգա: Նշված շրջանը հարմար կլինի նաև ուսման համար, որը հեշտությամբ կտրվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի շփումների համար, հատկապես լավ կանցնեն գործնական հանդիպումները: Նոր համախոհներ գտնելու շանս կլինի: Նրանց հետ հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան: Հեշտությամբ կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց այսօր առաջին անգամ կհանդիպեք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

Կարող եք բարդ գործ ստանձնել. դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Հաջողակ կլինեք գումարին վերաբերող հարցերում: Որոշ Երկվորյակների այսօր շահավետ գնումներ ու հաջող գործարքներ են սպասվում: Հատկապես ժամանցային ուղևորությունների համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն անհանգիստ կանցնի և անսպասելի իրադարձություններ կբերի: Ոչ բոլոր ծրագրերը կհաջողվի իրագործել, այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անելուն, ոտքի վրա որոշումներ ընդունելուն: Նոր գաղափարները շատ հաջող կլինեն: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանք կյանքի կոչելու հարցում:

Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում: Այսօր ձեզ համար բարդ կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, հասկանալը, թե ինչ արժե նախաձեռնել հիմա, իսկ ինչով է լավ զբաղվել հետո: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, բայց ամեն ինչ արագ կհարթվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է նոր գործ ստանձնելու համար: Հետաքրքիր առաջարկներ կստանաք, որոնք կուզենաք առանց երկար մտածելու ընդունել: Հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները հին գործընկերների հետ, կրկին կսկսեք համագործակցել մարդկանց հետ, որոնց հետ նախկինում բազմիցս աշխատել եք:

Հանգստանալու հնարավորություն էլ կլինի: Օրվա երկրորդ կեսին կկարողանաք հանդիպել ընկերներին, նրանց հետ միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, որն անսովոր ու հիշարժան կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին աշխատեք մանրուքների պատճառով չանհանգստանալ: Այդ հատվածը ավելի լավ կանցնի, եթե կարևորի մասին մտածեք ու աշխատեք ծրագրի համաձայն գործել: Ամեն անգամ չէ, որ շրջապատողները կաջակցեն ձեզ, բայց դուք կգտնեք կոնֆլիկտներից խուսափելու, բոլորի հետ պայմանավորվելու ձևը: Հեշտությամբ գումարի հետ կապված ճիշտ որոշումներ կընդունեք:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ է խոստանում: Այն բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպելու, մտերիմների հետ շփվելու համար: Հավանական են նվերներ ու անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անսպասելի իրադարձություններ ու պատահարներ կբերի, որոնք կստիպեն ձեզ փոխել ծրագրերը, հետաձգել ավելի վաղ մտածածն ու լրիվ այլ բանով զբաղվել: Նոր գաղափարներ կարող են հայտնվել: Դրանց իրագործման հարցում ուրախությամբ կօգնեն հին ծանոթները, որոնց աջակցությունը շատ տեղին կլինի:

Ֆինանսների հետ կապված ցանկացած հարցի լուծում լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում ինտուիցիան շատ սուր կլինի: Եթե լսեք նրա հուշումները, ապա կգտնեք լավ գումար աշխատելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Պայմանները հաջող կլինեն, կարող եք մտածածից ավելին անել: Հավանական են հաջող գործնական բանակցություններ: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված:

Չնայած գործեր անսպասելի շատ կլինեն, բավարար ժամանակ կմնա նաև հանգստի և մտերիմների հետ շփվելու համար: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, փոքրիկ տոնի համար, որի համար առիթ անպայման կգտնվի: Չի բացառվում՝ հյուր գան հին ընկերները, և դա ձեզ շատ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կդասավորվի, ուրախության բազում առիթներ կբերի: Այն հարմար կլինի նոր գործեր սկսելու համար: Դուք արագ կսովորեք ամենն, ինչ պետք է հաջողության հասնելու համար: Առավոտը կուրախացնի հաճելի հանդիպումներով, հարմար կլինի գործնական բանակցությունների, աշխատանքի հետ կապված հարցերը քննարկելու համար: Հավանական է՝ հաջողությամբ լուծվեն կարևոր ֆինանսական հարցերը:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք շատ չհոգնել: Նշված հատվածը ավելի հարմար կլինի հանգստի, քան բարդ գործերի համար: Արժե հանդիպել հին ընկերներին, որոնք հետաքրքիր մի բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուշադիր եղեք և հետաքրքիր բաներ կիմանաք: Այսօր ստացված տեղեկատվությունը թույլ կտա ձեզ խուսափել ցավալի սխալներից, ոչ միանշանակ իրավիճակում էլ ճիշտ որոշում ընդունել: Աշխատանքի մեջ նշանակալի առաջընթացը հնարավոր կդառնա, եթե համառ լինեք, դժվարությունների բախվելիս էլ չհրաժարվեք մտածածից:

Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, դիմել պետկազմակերպություններին: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերի լուծման, ինչպես նաև խոշոր գնումների համար: Հավանական են արժեքավոր նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ձեզ կարևոր հանդիպումներ ու բանակցություններ են սպասվում: Արժեքավոր տեղեկատվություն ու լավ խորհուրդներ ստանալու շանս կա: Լսեք այն մարդկանց, որոնց վստահում եք. նրանց կարծիքը շատ օգտակար կլինի:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Մի շտապեք գնումների ու գործարքների հարցում, դատարկ բաների վրա մեծ գումար մի ծախսեք: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր շատ հեշտ կլինի: Նոր ծանոթների հետ էլ արագ լեզու կգտնեք, պետք է միայն նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի: Այն շատ հանգիստ կանցնի, հնարավորություն կտա առանց շտապելու ավարտել ավելի վաղ սկսածը: Հեշտությամբ լեզու կգտնեք ղեկավարության և կոլեգաների հետ, մոտեցում կգտնեք նոր գործընկերներին: Սակայն բոլոր աշխատանքային պայմանավորվածությունները նախնական բնույթ կկրեն, այնպես որ՝ պատրաստ եղեք նոր քննարկումների:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Հնարավոր են չծրագրված հանդիպումներ, որոնց համար ուրախ կլինեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելին անպայման կուրախացնի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1666 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0