Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2057 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատանքի և ուսման հետ կապված հարցերը լուծելն ավելի բարդ կլինի, քան սպասում էիք: Կդժվարանա շրջապատողների հետ լեզու գտնելը, հավանական են տարաձայնություններ ու վեճեր: Մարդիկ, որոնց հետ առաջ վատ լեզու չէիք գտնում, իրենց տարօրինակ կպահեն, կխախտեն հին պայմանավորվածությունները: Կարևոր գործերում լավ է միայն ինքներդ ձեզ վրա հույս դնեք: Աշխատեք չհոգնել: Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, փոխել պայմանները: Դա կօգնի ձեզ արագ վերականգնել ուժերն ու դրական տրամադրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսը հոգսերով ու հուզումներով լի կլինի: Շատ Ցուլեր այդ հատվածում չեն կարողանա հավաքել մտքերն ու կենտրոնանալ գործերի վրա: Դա կարող է սխալների հանգեցնել, հատկապես նրանց մոտ, ովքեր այսօրվա համար ծրագրել էին նոր առաջադրանքներ լուծել: Ուսումը սովորականից դժվար կտրվի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք արագ մոտեցում կգտնեք նոր ծանոթներին, մտերիմներին էլ կես խոսքից կհասկանաք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր ձեզ համար յուրահատուկ հեշտ կլինի հեռվից եկած մարդկանց հետ լեզու գտնելը, և կարևոր չէ՝ նրանք ձեր գործընկերները կլինեն, թե պարզապես ծանոթները: Շրջապատողների հանդեպ ձեր անկեղծ հետաքրքրությունը շատերի սրտով կլինի, ինչ-որ մեկը կուզենա ընկերանալ ձեզ հետ: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան: Ուշադիր պիտի լինեն այն Երկվորյակները, որոնք բարդ մաթեմատիկական հաշվարկներով, ծրագրմամբ, ֆինանսական հարցերի լուծմամբ են զբաղվում: Այստեղ հեշտությամբ կսխալվեք, ինչ-որ բան աչքաթող կանեք: Մի ծուլացեք ամեն ինչ ևս մեկ անգամ ստուգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ստանձնեք նոր գործերը: Այսօր ձեզ շատ ժամանակ պետք չի գալու հասկանալու համար, թե ինչպես կարող եք դրանցում հաջողության հասնել: Կգտնվեն օգնել ցանկացողներ. որոշ Խեցգետիններ հուսալի համախոհներ ձեռք կբերեն, որոնք ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան: Օրվա կեսը դրամական մուտքեր ու հաջող գործարքներ է խոստանում: Օրվա երկրորդ կեսին հազիվ թե կարողանաք խուսափել հուզումներից: Բայց դրանց պատճառները լուրջ չեն լինի. հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, դժվարություններ, որոնք կհաջողվի արագ հաղթահարել: Այնպես որ՝ պահպանեք լավատեսությունն ու գործեք: Ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբի համար չարժե կարևոր ու պատասխանատու գործեր ծրագրել: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում դժվարությամբ կկենտրոնանաք: Աշխատանքից կշեղեն շրջապատողների հետ վեճերը, դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ էիք: Բայց դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Այն նոր հնարավորություններ կբացի Առյուծների առաջ, որոնք մասնագիտական հաջողությունների են ձգտում: Դուք կարող եք ամրապնդել ձեր դիրքերն աշխատավայրում, նոր համախոհներ գտնել, լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Անհանգիստ, բայց հետաքրքիր ու արդյունավետ օր է: Աշխատեք մանրուքներից չկառչել, իրավիճակը տեսնել ընդհանուրի մեջ: Հենց այդպես կկարողանաք ճիշտ որոշումներ ընդունել, ժամանակին վերամշակել ձեր ծրագրերը: Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Մի շտապեք դրանց համաձայնությամբ պատասխանել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է ուսումնասիրեք: Մի շտապեք: Դուք պիտի զբաղվեք այնպիսի գործերով, որոնք հազիվ թե հաջողվի արագ ավարտել: Այսօրվա հաջողությունները մեծ ճանապարհի միայն առաջին փուլը կդառնան: Բայց եթե սկսածը կիսատ չթողնեք, ապա բոլոր փորձություններից գլուխ կհանեք ու կհասնեք ձեր նպատակին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հաջող կլինի գործնական տեսանկյունից, եթե նախաձեռնող լինեք, չվախենաք ձեզ վրա պատասխանատվություն վերցնելուց: Կարող եք շատ բան հասցնել, բայց կարևոր կլինի արագ գործելն ու դատարկ զրույցների վրա ժամանակ չծախսելը: Դժվար կլինի այն մարդկանց տարահամոզելը, որոնք ձեր գաղափարներին քննադատորեն են վերաբերվում: Բայց այդ մարդիկ կփոխեն իրենց կարծիքը, երբ տեսնեն, որ հաջողությանը մոտ եք: Օրվա առաջին կեսը արդյունավետ ու հագեցած կլինի, երկրորդը հանգստանալու և ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Այն լավը կլինի մտերիմների հետ շփվելու, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կիսում են ձեր հետաքրքրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր պիտի շատ աշխատեք, բայց ձեր ջանքերը զուր չեն անցնի: Դուք կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում, և նույնիսկ ավելիին: Աշխատանքային առաջադրանքներն արագ լուծելուն կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Այն կօգնի թշնամիների լարած թակարդները չընկնել, ճիշտ պահել ձեզ ոչ միանշանակ իրավիճակում: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր աջակցության կարիքն ունենա: Իհարկե, դուք չեք մերժի, առավել ևս, որ ձեր ուժերի սահմաններում կլինի շատ բան անելը: Ձեր ակտիվ մասնակցության շնորհիվ կլուծվեն վերջին ժամանակներս բոլորին անհանգստացնող ընտանեկան խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը յուրահատուկ հագեցած ու հետաքրքիր կլինի: Հնարավորություն կունենաք ստանձնել հետաքրքիր ու խոստումնալից նոր գործը: Կիրառում կգտնվի նրան, ինչ սովորել եք վերջին ժամանակներս: Հավանական են դրամական մուտքեր, որոնք սպասվածից մեծ կլինեն: Օրվա երկրորդ կեսը նույնպես կուրախացնի: Այդ հատվածը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան գործերը և ձեզ ու հարազատների համար կարևոր հարցերը քննարկելու համար: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները, սիրելին կգտնի ձեզ ուրախացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին աշխատեք մանրուքների պատճառով չանհանգստանալ, շրջապատողների հետ էլ ամեն դատարկ բանի պատճառով չվիճել: Ավելի խելամիտ կլինի ինքնատիրապետումը պահպանելը, սուր անկյունները հարթելն ու լավ փոփոխություններին սպասելը: Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, շատ շուտով դուք ուրախության առիթներ կունենաք: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կբերի: Ամենագործունյա Այծեղջյուրները կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց մտերիմների հետ շփվելու ժամանակ էլ կմնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք շատ բանի կհասնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Հաջողությունն այսօր կուղեկցի ձեր շատ նախաձեռնությունների, այդ թվում՝ շատ համարձակ: Անսպասելի իրադարձությունը հետաքրքիր մտքեր կտա, կօգնի նոր լույսի ներքո տեսնել այն, ինչն առաջ չեք նկատել: Չի բացառվում՝ հասկանաք, որ եկել է ծրագրերը վերամշակելու, ձեր առաջ նոր նպատակներ դնելու ժամանակը: Ընկերները և մյուս մտերիմները հաճույքով կաջակցեն ձեզ, կփարատեն ձեր կասկածները, կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ, անսպասելի հաճելի լուրեր է խոստանում այն մարդուց, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա համար ինչ էլ ծրագրեք, պատրաստ եղեք համառություն դրսևորելուն: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կստացվի, կարող են դժվարություններ ծագել այնտեղ, որտեղ ամենից քիչն էիք սպասում: Բայց անհաղթահարելի խոչընդոտներ ճանապարհին չեն առաջանա, այնպես որ՝ հավատացեք ձեր ուժերին ու շարունակեք գործել: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Դուք կհանդիպեք մարդկանց, որոնցից շատ բան կարող եք սովորել: Չի բացառվում երկարատև համագործակցության կամ իսկական ընկերության սկիզբը: Նշված հատվածը բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|