ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1550 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Այդ հատվածը լավ նորություններ ու կարևոր բացահայտումներ կբերի: Հնարավոր է՝ տեղեկատվություն ստանաք, որը կօգնի հաղթել հին մրցակիցներին: Կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Դուք կնկատեք, որ ձեզ ավելի ուշադիր են լսում, քան առաջ:

Օրվա երկրորդ կեսը հագեցած, անհանգիստ ու շատ հետաքրքիր կանցնի: Այն հարմար կլինի նոր ծանոթությունների համար. դուք հեշտությամբ դուր կգաք ամենատարբեր մարդկանց: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Դա ուժեղ հույզերի, սուր ապրումների ժամանակ է լինելու: Դրանք միշտ չէ, որ լուրջ պատճառներ կունենան: Դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, տագնապել մի բանի համար, ինչին մեկի ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Հետևեք, որպեսզի ձեր նյարդայնության ու բարկության պատճառով մտերիմները չտուժեն. ձեր կտրուկ խոսքերը կարող են վիրավորել նրանց:

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կկայունանա, դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կգա կարևոր զրույցների համար բարենպաստ ժամանակը: Դուք արագ կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում, յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չարժե անհանգստանալ, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դա ամենահաջող ժամանակը չի լինելու, բայց այն լուրջ խնդիրներ չի բերի, իսկ ծագած փոքրիկ դժվարություններից արագ գլուխ կհանեք: Մինչև կեսօր դրական միտումների ազդեցությունը կսկսի ուժեղանալ, և արդեն ժամ առ ժամ աստղերի աջակցությունն ավելի նկատելի կլինի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի նոր նախաձեռնությունների համար: Այն հարմար կլինի աշխատանքի համար, դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին աշխատեք ինքնատիրապետումը չկորցնել: Դա այնքան էլ հեշտ չի լինելու. կարող են բարդ դասավորվել շրջապատողների հետ հարաբերությունները, հավանական են լարված պահեր շփումներում: Չեն բացառվում տարաձայնությունները կոլեգաների, վեճերը՝ ղեկավարության հետ: Աշխատանքի վրա դա չի անդրադառնա, սակայն ձեզ կստիպի հուզվել:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Բացառություն չեն լինի նաև նրանք, ում հետ նախկինում ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին ժամանակը զուր մի կորցրեք: Միայն մի քանի ժամ է պետք գալու բարդ առաջադրանքները լուծելու համար, որոնց վրա նախկինում գլուխ շատ եք կոտրել: Ինքնավստահությունը շատ կօգնի գործնական հանդիպումների ժամանակ: Դրա շնորհիվ դուք շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնեք:

Ավելի ուշ լարված շրջան է գալու: Շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա, ձեզ կարող են սխալ հասկանալ նույնիսկ մտերիմները: Բայց ձեզ կհաջողվի բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության և մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին խառնաշփոթից խուսափել չի ստացվի: Շրջապատողներն այդ հատվածում շատ կխառնվեն ձեր գործերին, և դա երբեմն կնյարդայնացնի: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ տանն ու աշխատավայրում, վեճեր, որոնք կխանգարեն ժամանակին ավարտել գործերը:

Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կանցնի: Այն առատաձեռն կլինի նոր հնարավորությունների մասով, բարդ հարցերը լուծելու շանս կտա: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ոչ մի տեղ մի շտապեք: Այսօր դուք կարող եք հանգիստ ավարտել ավելի վաղ սկսած գործերը, լուծել այն հարցերը, որոնք վաղուց էին ուշադրություն պահանջում: Հին ծրագրերն իրագործելու շանս կա: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ ձեզ մոտ շատ բան լավ կստացվի:

Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեզ, եթե դրա կարիքը լինի: Երեկոն հարմար կլինի կարևոր հարցերի լուծման, ծրագրերի քննարկման համար: Դուք պիտանի խորհուրդներ և իրական օգնություն կստանաք: Հավանական են նվերներ ու ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարգուկանոն հաստատեք, աշխարհը դեպի լավը փոխեք: Այսօր հազիվ թե դա անելը մեկ ուրիշի մոտ ձեզանից լավ ստացվի: Կհաջողվի գլուխ հանել այն գործերից, որոնց համար ժամանակ չէր մնում, լուծել կազմակերպչական հարցերը: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան շահավետ գործարքներ կնքել:

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ ինչ նպատակով ճամփա կընկնեք: Չի բացառվում՝ մտերիմները ուզենան միանալ ձեզ, և դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք նույնիսկ ամենահասարակ գործերին թեթևամտորեն չվերաբերվել: Եթե լուրջ տրամադրվեք, ապա կկարողանաք ստանձնած ամեն ինչում նկատելի հաջողությունների հասնել: Մարդիկ, որոնք նախկինում ձեր գաղափարներին քննադատորեն էին մոտենում, կփոխեն իրենց կարծիքը, կուզենան օգնել դրանց իրագործման հարցում:

Օրվա երկրորդ կեսին պետք է քննարկեք բարդ հարցերը: Աշխատեք դա հանգիստ ու կառուցողական անել: Եթե հույզերը հաղթահարեք, զրուցակիցները կլսեն ձեր կարծիքը, ավելի հաճույքով փոխզիջման կգնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ձեր ամեն քայլը լավ մտածել, ոչ մի բան պահի հույզերի տակ չասել ու չանել: Օրը հազիվ թե հարմար լինի համարձակ փորձարկումների կամ կասկածելի նախագծերին մասնակցելու համար: Լավ է կենտրոնանաք արդեն ծանոթ գործերի վրա, աշխատեք ավելի վաղ սկսածը ավարտել:

Ընկերները և մյուս մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան, և դուք կաշխատեք չմերժել նրանց: Երեկոն ոչ մեծ դրամական մուտքեր է խոստանում, որոնք շատ տեղին կլինեն: Դուք հաջող գնումներ կանեք, կկարողանաք ուրախացնել մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափելը բարդ կլինի: Կոլեգաների և ղեկավարության հետ լավ հարաբերություններ պահպանելու, աշխատանքին խանգարող կոնֆլիկտից խուսափելու համար ձեր դիվանագիտական տաղանդների կարիքը կլինի: Ավելի ուշ հանգիստ ժամանակ կգա, տրամադրությունն էլ կլավանա:

Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Այն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար. դուք իրար կես խոսքից կհասկանաք, շատ բաների մասին կկարողանաք պայմանավորվել: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, բոլորը չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան: Ամենաբարդը կլինի օրվա սկիզբը, բայց այդ հատվածում էլ ձեզ կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից: Դրանում կօգնեն ինտուիցիան ու բնատուր նրբանկատությունը: Ամենակարևոր գործերով արժե ինքնուրույն զբաղվել, ոչ մեկից օգնություն չսպասել: Անհրաժեշտ արդյունքին հասնելը մտածածից հեշտ է լինելու:

Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում: Հավանական են հաճելի լուրեր հեռվից, ինչպես նաև հետաքրքիր առաջարկներ: Կարող են հյուր գալ մարդիկ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1550 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0