Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1715 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Փիլիսոփայորեն տրամադրվեք ու աշխատեք դատարկ բաների պատճառով չնյարդայնանալ. դա էլ բավարար կլինի, որպեսզի օրը լավ դասավորվի: Լուրջ խնդիրներ հազիվ թե առաջանան, իսկ փոքրիկ դժվարություններից արագ գլուխ կհանեք, եթե բացասական հույզերին չտրվեք: Գործերում հաճույքով կօգնեն հին ծանոթներն ու փորձված համախոհները: Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք, իսկ մտերիմների համար այսօր շատ կարևոր կլինեն ձեր ուշադրությունն ու աջակցությունը: Երեկոյի համար կարող եք ընտանեկան միջոցառում ծրագրել, որը հաջող կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հարմար օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դժվար չի լինի նույնիսկ նրանց դուր գալը, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված և շրջապատողների միայն թերություններն են նկատում: Իսկ ձեր գաղափարների մասին դուք այնպես կպատմեք, որ հազիվ թե ինչ-որ մեկը դրանց հանդեպ անտարբեր մնա: Իսկ ահա մտածածն իրագործելու հարցում օգնել ցանկացողներ շատ կլինեն: Համառությունը, որն այսօր կդրսևորեք, թույլ կտա հաջողության հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ ոչ ոք դրա հույսը չուներ: Լավ գումար աշխատելու շանս կունենան հատկապես այն Ցուլերը, որոնք կփորձեն իրենց գիտելիքներին ու տաղանդներին նոր կիրառում գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ոչ մի բան երկար ժամանակով մի հետաձգեք: Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի, և եթե կարևոր գործերը հենց այդ հատվածում ստանձնեք, ապա արագ գլուխ կհանեք դրանցից: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ նոր գաղափարներ կտան: Շատ ու շատ համարձակ փորձարկումներ հաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսը առաջինի նման արդյունավետ չի անցնի, փոխարենը հանգստանալու, ուժերը վերականգնելու և պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա: Այն հարմար կլինի նաև մտերիմների հետ շփվելու համար. ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի, դուք արագ կպայմանավորվեք համատեղ գործերի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լուրջ տրամադրվեք: Այսօր դա այնքան էլ հեշտ չի լինի, բայց անհրաժեշտ կլինի, քանի որ ուշադրություն պահանջող գործեր են լինելու: Լրիվ նոր առաջադրանքներ կհայտնվեն, սակայն պետք է հիշեք նաև նրա մասին, ինչով ավելի վաղ եք զբաղվել. կպարզվի, որ այստեղ էլ անհրաժեշտ արդյունքին հասնելուն դեռ շատ կա: Ամեն ինչ կստացվի, եթե դատարկ բաների վրա չշեղվեք և ժամանակը չվատնեք այն մարդկանց հետ վիճելու վրա, որոնք չգիտես ինչու համաձայն չեն ձեզ հետ: Օրվա վերջին ձեր ճշմարտացիությունը բոլորի համար ակնհայտ կդառնա, իսկ մրցակիցներն իրենց պարտված կզգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Պետք է շտապեք: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի օրվա առաջին կեսին, և դրանից արժե օգտվել բարդ առաջադրանքները լուծելու կամ վերջապես մեծ ուժեր խլած գործերն ավարտելու համար: Նշված շրջանը հարմար կլինի նաև աշխատանքային ծրագրերը քննարկելու համար: Դուք հաճելիորեն կզարմանաք, թե որքան մարդ է աջակցում ձեր գաղափարները: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի: Սակայն այդ հատվածում տնային հոգսեր շատ կլինեն, բացի այդ, պիտի շեղվեք սեփական գործերից ուրիշների գործերով զբաղվելու համար: Հավանական են անսպասելի այցեր, չծրագրված հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը կուրախացնի անսպասելի լավ նորություններով ու հաջող զուգադիպություններով: Բացի այդ, հետաքրքիր գործի վրա կենտրոնանալու, անսովոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կլինի: Որոշ Կույսեր ոչ միայն համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ կհասկանան՝ ինչպես վերջ տալ երկար ու անիմաստ պայքարին, մրցակիցներին էլ օգնականների վերածել: Կարևոր կլինի նախաձեռնող լինելը, չսպասելը, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող դասավորվելու է: Չի բացառվում՝ ստիպված լինեք ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, մտերիմներից մեկին էլ օգնել ճիշտ որոշում ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Եթե մեծ ծրագրեր ունեք, պատրաստ եղեք դրանք ինքնուրույն կյանքի կոչել: Հազիվ թե ինչ-որ մեկն օգնություն առաջարկի կամ աջակցի ձեր նախաձեռնությունները: Բայց հոգ չէ, քանի որ դուք մենակ էլ շատ բանի կհասնեք, եթե հաջողության վրա չկասկածեք: Արժե զգույշ լինել գումարի հետ: Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում: Տանը հնարավոր են հաճելի իրադարձություններ, հավանական են նկատելի դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի շտապեք ծախսել գումարը: Գործարք կնքելուց առաջ համոզվեք, որ այն ձեզ իսկապես ձեռնտու է: Ցավոք, այսօր դուք հակված կլինեք թեթևամտորեն վերաբերվել ֆինանսական հարցերի լուծմանը, ինչի պատճառով կարող են դժվարություններ առաջանալ: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն շատ Կարիճների կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումները բազում դրական հույզեր կպարգևեն: Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը կուրախացնի: Դրական միտումների ազդեցությունն այդ հատվածում ուժեղ կլինի, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ դուք կավարտեք նախկինում համարյա անհույս թվացող գործը, կկարողանաք նոր, ավելի հետաքրքիր, հեռանկարային ու խոստումնալից բան ստանձնել: Օրվա երկրորդ կեսին կուզենաք նվազեցնել գործնական ակտիվությունն ու շեղվել հոգսերից: Դրա համար հիմա շատ հարմար պահ կլինի: Եթե որոշեք հանգստանալ, մտերիմներից մեկը հաճույքով կընկերակցի ձեզ: Լավ կանցնեն ուղևորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք նշանակալի հաջողության կհասնեք գործերում, եթե վճռական ու համառ լինեք: Չարժե հրաժարվել օգնությունից, եթե դրանք հին ու նոր ծանոթները առաջարկեն. աջակցությունը ձեզ չի խանգարի: Օրվա առաջին կեսը անսովոր հանդիպումներ է խոստանում, որոնք կարող են և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերությունների սկիզբ դնել: Շատ արդյունավետ կանցնի օրվա երկրորդ կեսը: Հնարավոր է՝ ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, բայց դուք ոչինչ չեք մոռանա, իրար չեք խառնի և աչքաթող չեք անի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր ձեզ շատերն ուշադիր կլսեն: Աշխատեք ավելորդ բաներ չասել. վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեր խոսքերը ձեր դեմ օգտագործել: Հեշտ չեն դասավորվի կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերությունները, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, եթե նրբանկատ լինեք, ոչ մեկին պրովոկացիայի չենթարկեք: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ժամանցային ուղևորությունները: Տանից հեռու կարող եք հաջող գնումներ անել: Որոշ Ջրհոսներ ձեռք կբերեն հենց այն իրերը, որոնք վաղուց էին ուզում ունենալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Որոշումներ ընդունելիս մի շտապեք, մանրուքներին ուշադիր եղեք և աշխատեք հույս դնել սեփական առողջ բանականության, այլ ոչ թե ուրիշների խորհուրդների վրա: Սա ամենաթեթև օրը չի լինելու, բայց այն կարող է լավ դասավորվել, եթե ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք: Արժե հեռու մնալ այն մարդկանցից, որոնք հաճախ քննադատում են ձեզ, իրենց բարեհամբույր չեն պահում: Նման անձանց հետ շփումներն այսօր կարող են արագ հանել ձեզ հավասարակշռությունից: Իսկ ահա մտերիմների աջակցությունը շատ տեղին կլինի, դրա շնորհիվ դուք և՛ դժվարությունները կհաղթահարեք, և՛ լավ տրամադրությունը կպահպանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|