Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1628 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հոգսեր կբերի: Ամենայն հավանականությամբ պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Քիչ ժամանակ չի պահանջվի ուրիշների գործած սխալներն ուղղելու համար: Դուք հաջողության կհասնեք, եթե համառ լինեք, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Զգուշություն է պետք ֆինանսների հետ կապված ամեն ինչում: Այսօր դուք հնարավոր է գումարին սովորականից ավելի թեթևամտորեն վերաբերվեք: Հնարավոր են զուր ծախսեր, ցավալի կորուստներ: Իսկ ահա անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենամտերիմ մարդու հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը հազիվ թե առանց լարված պահերի անցնի: Հուզական դաշտն այդ հատվածում կարող է անկայուն լինել, այդ իսկ պատճառով դուք ամենայն հավանականությամբ սուր կարձագանքեք նույնիսկ աննշան պատահարներին: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ դրական փոփոխությունները չեն ուշանա: Օրվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն հատկացնեք մտերիմներին: Հարազատները խնդիրներ կունենան, որոնցից չեն կարողանա ինքնուրույն գլուխ հանել. դուք պիտի հետաձգեք ձեր գործերը օգնության հասնելու համար: Երեկոն կուրախացնի լավ նորությամբ կամ հաճելի հանդիպումով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Զարմանալի զուգադիպության, անսպասելի իրադարձության շնորհիվ դուք հաջողության կհասնեք ոչ միայն ձեզ համար կարևոր գործում: Լավ կանցնեն բանակցությունները, չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Նոր ծանոթների հետ հանդիպումների ժամանակ դուք ձեզ ճիշտ կպահեք ու նրանց վրա անջնջելի տպավորություն կթողնեք: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի հին գործերին վերադառնալու, վաղուց սկսածն ավարտելու համար: Տնային որոշ խնդիրներ լուծելու հնարավորություն կլինի: Ամենայն հավանականությամբ դրանք ոչ մեծ ծախսեր կպահանջեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին հեշտ չի լինի գործերի վրա կենտրոնանալը: Դուք անընդհատ կշեղվեք դատարկ բաների վրա, իսկ դա կխանգարի ճիշտ որոշում ընդունելուն: Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ, բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, շուտով դուք կզգաք աստղերի աջակցությունը: Օրվա երկրորդ կեսը բազում նոր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում: Դա լավ ժամանակ է լինելու նախաձեռնող լինելու, անսովոր գաղափարներով կիսվելու համար: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Որոշ Խեցգետիններ կընկերանան այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ ոչ մի կերպ լեզու գտնել չէին կարողանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը բավական լարված կլինի: Գործեր սպասվածից շատ կլինեն, բացի այդ, դրանց թվում կլինեն շտապ գործերը: Որոշ Առյուծներ ստիպված են լինելու մենակ լուծել բարդ առաջադրանքները, իրենց վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը: Այդ ամենը կստիպի ապրումներ ունենալ: Բայց դուք ավելի արագ կհասնեք հաջողության, եթե ինքնավստահությունը չկորցնեք: Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Այն բարենպաստ կլինի աշխատանքի, ուսման և այլ օգտակար գործերի համար: Ժամանակ կմնա նաև հանգստի համար: Եթե ուզենաք փոխել պայմանները, ապա հաճելի ուղևորություն կատարելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կոլեգաների հետ լավ հարաբերություններ պահպանելը բարդ կլինի, բայց դուք պիտի փորձեք: Չարժե վիճել դատարկ բաների պատճառով այն մարդկանց հետ, որոնք նախկինում միշտ ձեր կողմից են եղել: Բացի այդ, այսօր լուծում պահանջող առաջադրանքները մենակ լուծելը դժվար կլինի, այնպես որ՝ օգնության կարիք կունենաք: Այնպես որ, արժե բարեհամբույր լինել ու հարթել սուր անկյունները: Օրը աշխատանքի, բիզնեսի, ձեր կարիերայի զարգացման հետ կապված լավ գաղափարներ կբերի: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք, շատ շահավետ առաջարկներ անեն: Հաջող կլինեն կարճատև գործնական ուղևորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի լուրջ զրույցների, կարևոր հարցերը քննարկելու համար: Շրջապատողների հետ լեզու գտնելն այդ հատվածում սովորականից բարդ կլինի, բոլորը չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան: Սակայն լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Դուք վարքի ճիշտ ձև կընտրեք, բոլորի հետ համբերատար ու նրբանկատ կլինեք: Օրվա երկրորդ կեսը ընտանիքում հաճելի իրադարձություններ, անձնական հարաբերություններում էլ դրական փոփոխություններ է խոստանում: Այդ հատվածը բարենպաստ կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: Շատ Կշեռքների հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը բազում գայթակղություններ կբերի, բայց դրանց դիմակայելը դժվար չի լինի: Աշխատեք խուսափել չմտածված արարքներից, մի շտապեք խոստումներ տալ ու կիսվել ձեր գաղտնիքներով: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Լավ է կենտրոնանաք ավելի վաղ սկսած գործերն ավարտելու վրա: Օրվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ կանցնի: Դուք չեք ուզենա ժամանակը զուր վատնել, այդ իսկ պատճառով ծրագրածից շատ բան կհասցնեք: Ընկերներն ու հին ծանոթները հաճույքով ամեն հարցում կօգնեն և նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք պահպանել լավատեսությունը: Դա սովորականից դժվար է լինելու, բայց բանը նրանում չի լինի, որ օրը բարդ է լինելու: Պարզապես հուզական դաշտը լարված կլինի, այդ իսկ պատճառով ամեն դատարկ բանից կարող եք անհանգստանալ: Բայց եթե ձեր կողքին լինի մեկը, ով գիտի՝ ինչպես աջակցել և ուրախացնել ձեզ, տրամադրությունն արագ կլավանա: Կարող եք զբաղվել առօրյա, միապաղաղ գործերով, ինչպես նաև ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող առաջադրանքներով: Այսօր հազիվ թե հանճարեղ գաղափարներ ունենաք, բայց կաջակցեք ուրիշների ուշադրության արժանի մտահղացումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածում հրաշալի գաղափարներ, նոր ծրագրեր կունենաք, որոնք արագ կյանքի կկոչեք: Հնարավորություն կունենաք հաղթել հին մրցակիցներին, զինաթափել թշնամիներին: Դուք խուճապի չեք մատնվի, կաշխատեք տեղի ունեցողից առավելագույն օգուտ քաղել: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Շատ Այծեղջյուրներ կկարողանան կենտրոնանալ տնային գործերի վրա, որոնք վաղուց էին ուշադրություն պահանջում: Երեկոն կուրախացնի հեռվից ստացված լավ նորություններով և այն մարդկանցից լուրերով, որոնց ճակատագրի համար անհանգիստ էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը բացառապես հաջող կլինի գործնական տեսանկյունից: Այնպիսի խնդիրներ չեն առաջանա, որոնցից չկարողայիք գլուխ հանել, ցանկացած բարդ հարցի արագ պատասխան կգտնեք: Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ առաջ լեզու չեք գտել: Սա այն օրերից մեկն է, երբ մրցակիցներին կարելի է համախոհների վերածել: Կուրախացնի նաև օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Ջրհոսների հանդեպ: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը, մտերիմ մարդու հետ հարաբերություններն ավելի ջերմ ու վստահելի կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կոնֆլիկտներից ու լարված պահերից խուսափելը բարդ կլինի: Օրը կառանձնանա անկայուն հուզական դաշտով, այդ իսկ պատճառով այսօր դուք կարող եք շատ բռնկուն լինել, սուր արձագանքել ցանկացած դատարկ բանի: Եթե հույզերը հաղթահարեք, ապա կկարողանաք լուծել ոչ միայն ձեզ համար կարևոր հարցերը: Օրվա առաջին կեսը նվիրված կլինի պրակտիկ խնդիրների լուծմանը, իսկ երկրորդը հարմար կլինի ապագայի մասին մտածելու, ծրագրեր կառուցելու և դրանք մտերիմների հետ քննարկելու համար: Դուք աջակցություն կստանաք, որի հույսը չունեիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|