ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1797 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը գործերում զգուշություն է պահանջելու: Մի շտապեք որոշումների հարցում, կարևոր բան նախաձեռնելուց առաջ երկար մտածեք: Լավ է խոստումներ չտաք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք կատարել դրանք: Եթե չշտապեք և ուշադիր լինեք, ապա հաջողությամբ կավարտեք այն, ինչին նախկինում մեծ ուժեր եք նվիրել:

Օրվա առաջին կեսը հազիվ թե առանց ապրումների անցնի, իսկ ահա երկրորդը նոր հնարավորություններ և ուրախության առիթներ կբերի: Հավանական են դրական փոփոխություններ և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ շրջապատողներին, իսկ նրանք էլ՝ ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործեր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում՝ տնային հոգսերի պատճառով ստիպված լինեք օրվա երկրորդ կեսին հետաձգել հանդիպումները կամ զվարճանքները: Սակայն դուք շատ չեք վշտանա, և ճիշտ էլ կվարվեք, քանի որ ամեն ինչ բավական հաջող կդասավորվի, բոլոր դեպքերում հրաշալի ժամանակ կանցկացնեք:

Արժե լսել այն ծանոթների խորհուրդները, որոնց փորձը բազմիցս օգտակար է եղել ձեզ: Նման մարդկանց հուշումները պիտանի կլինեն, և դուք դրանք ժամանակին կստանաք: Երեկոյան հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք օգտակար բաներ կհասցնեք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Հնարավորություն կունենաք զբաղվել հետաքրքիր ու խոստումնալից գործով: Դրա շնորհիվ դուք ոչ միայն շատ բան կսովորեք, այլև կծանոթանաք անսովոր մարդկանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբը. ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք դուք նախաձեռնող կլինեք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Կարող եք գործարքներ կնքել, անհրաժեշտ իրեր գնել: Դուք ընտրության հարցում չեք սխալվի, գումարն էլ դատարկ բաների վրա չեք վատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է գործնական հանդիպումների համար: Հավանական են պիտանի ծանոթություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Որոշ Խեցգետիններ աշխատանքի հետ կապված շատ գրավիչ առաջարկներ կստանան: Հոգսերը կշատանան, բայց եկամուտներն էլ նկատելիորեն կաճեն:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք իրար կես խոսքից կհասկանաք, նույնիսկ փոքրիկ տարաձայնություններ չեն առաջանա: Երեկոն հաճելի անակնկալներ, նվերներ ու շատ լավ նորություններ է խոստանում: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, զրուցելու շատ բան կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը թեթև ու ոգեշնչող կլինի, առատաձեռն կլինի հաճելի անակնկալների և տրամադրություն բարձրացնող նորությունների մասով: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենաբարդ գործերից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները նահանջել ու դատարկաձեռն են մնացել: Օրը հատկապես լավը կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումներին հետևելով՝ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի, ընկերական երեկույթի համար առիթներ ստեղծվեն: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Մի վախեցեք խոստովանել ձեր զգացմունքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործնական բանակցություններն այսօր կարող են նույնիսկ սպասվածից լավ անցնել: Հնարավորություն կունենաք նոր համախոհներ, գործընկերներ գտնել, որոնք պատրաստ կլինեն ցանկացած բարդ իրավիճակում աջակցել ձեզ: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ:

Լավ է չհետաձգեք գործերը, աշխատեք դրանցից գլուխ հանել օրվա առաջին կեսին: Ավելի ուշ հանգստի կարիք եք ունենալու: Կուզենաք շեղվել միապաղաղությունից: Եվ այստեղ շատ տեղին ընկերներն անսովոր ու հետաքրքիր մի բան կառաջարկեն: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք նրանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հրաշալի կլինի աշխատանքի և ուսման համար: Հնարավորություն կունենաք լուծել բարդ առաջադրանքները, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Միայնակ գործելը պարտադիր չի լինի. ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ, կիսվել փորձով, աջակցել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա:

Հին ու նոր ծանոթներից այսօր հետաքրքիր բաներ կիմանաք: Ժամանակին ստացած ինֆորմացիան թույլ կտա խուսափել սխալներից, ճիշտ որոշում ընդունել: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին. այսօր դուք դրանք կյանքի կոչելու շանս կունենաք: Մտերիմները կաջակցեն ձեր այն առաջարկները, որոնց նախկինում քննադատորեն են մոտեցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վճռականությունն ու համառությունն այսօր ձեզ շատ պետք կգան: Հենց այդ հատկանիշների շնորհիվ դուք հաջողության կհասնեք բարդ գործերում, գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Հավանական են հաջող զուգադիպություններ, պիտանի ծանոթություններ: Օրը հրաշալի կլինի ձեր գաղափարներով այն մարդկանց հետ կիսվելու համար, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար, իսկ երկրորդին կուզենաք մենակ մնալ, հանգիստ մտածել վերջին իրադարձությունների շուրջ և մոտ ապագայի համար ծրագրեր կազմել: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում պատասխաններ գտնեք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Այսօր չարժե տրվել պահի հույզերին, դրանց ազդեցության տակ որոշումներ ընդունել: Ձեզ ժամանակ է պետք գալու իրավիճակից գլուխ հանելու, գործողությունները որոշելու համար: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնց հուշումները ձեզ բազմիցս օգտակար են եղել:

Ֆինանսական գործերում զգույշ է պետք լինել: Լավ է կասկածելի գործարքներ չկնքեք, արկածախնդրություններին չմասնակցեք. դրանք կարող են լուրջ կորուստներով ավարտվել: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուշադիր եղեք: Այսօր շատ բան հնարավոր կթվա, և ցանկացած նախաձեռնության հաջողության հանդեպ վստահությունը ձեզ կարող է հակասական արարքների մղել: Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում և ձեզ վրա լուրջ պարտավորություններ չվերցնեք: Առաջին հերթին դա վերաբերում է ֆինանսական հարցերին ու գործնական ոլորտին:

Օրը բարենպաստ կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ կշահեք նրանց համակրանքը, լավ տպավորություն կթողնեք: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը վատ չի անցնի, եթե ուշադիր լինեք, աշխատեք ոչ մի բան աչքաթող չանել: Իրավիճակն ընդհանուրի մեջ հասկանալը քիչ կլինի, կարևոր կլինի նաև ժամանակին բոլոր մանրուքները նկատելը: Այն, ինչ մյուսներին փոքր բան է թվում, կարող է ազդել ձեր որոշման վրա: Չի բացառվում՝ ուզենաք փոխել ծրագրերը, հետաձգել գործերն ու կենտրոնանալ այլ բաների վրա:

Օրվա երկրորդ կեսին անսպասելի մանր-մունր գործեր կհայտնվեն: Դրանցից գլուխ հանելը դժվար չի լինի, բայց որոշ ժամանակ պետք է գալու: Աշխատեք հետևողականորեն գործել, մի փորձեք միաժամանակ ամեն ինչով զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիշեք, որ այսօր արժե մանրամասն ստուգել ստացված ցանկացած տեղեկատվություն: Ցավոք, վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ խճճել կամ մոլորության մեջ գցել: Համոզվեք, որ որոշումներ եք ընդունում՝ հենվելով փաստերի, այլ ոչ թե ինչ-որ մեկի հորինվածքների վրա:

Օրը հարմար կլինի ինքնուրույն աշխատանքի համար: Դուք կարող եք հրաշալի արդյունքների հասնել՝ մենակ գործելով: Այնպիսի խնդիրներ չեն առաջանա, որոնք չկարողանաք լուծել: Շփումների համար լավագույն ժամանակը երեկոն է լինելու: Հենց այն հարմար կլինի մտերիմների, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1797 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.0/1