ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1534 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը կուրախացնի լավ նորություններով: Դրանք կարող են վերաբերել ձեզ կամ ձեզ համար շատ կարևոր անձանց: Մտերիմների հետ լեզու գտնելն այսօր շատ հեշտ կլինի. դուք առանց վեճերի ամեն ինչի մասին կպայմանավորվեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի:

Նույնիսկ բարդ գործերից այսօր արագ գլուխ կհանեք, քանի որ ձեր ձևով կգործեք, այլ ոչ թե այնպես, ինչպես մյուսներն են խորհուրդ տալիս: Շատ Խոյերի ինտուիցիան կհուշի՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գումարի հետ զգույշ եղեք: Օրը հաստատ հարմար չի լինելու առանց մտածելու գործարքներ կնքելու կամ աչքին ընկածը գնելու համար: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Շատ Ցուլերի այն հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ է խոստանում:

Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարվածների հանդեպ: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Սիրելիի հետ տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն ստեղծվի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար և բազում վառ հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ուշադրություն դարձրեք այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարներին, որոնք օգտակար ու համարյա հանճարեղ կլինեն: Ճիշտ է, մտածածն անհապաղ կյանքի կոչել չի ստացվի, ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու մի փոքր սպասել: Բայց հոգ չէ, քանի որ գործողությունների ծրագիր կազմելու ժամանակ կունենաք:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, տարաձայնություններից ու վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Բայց դուք նրբանկատ կլինեք, այնպես որ՝ բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բոլոր դժվարություններից ինքնուրույն գլուխ հանելու կարիք չկա. օրը հրաշալի կլինի համագործակցության ու ջանքերը միավորելու համար: Եթե համախոհների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Որոշ Խեցգետիններ շատ գրավիչ առաջարկներ կստանան և առանց երկար մտածելու դրանց համաձայնությամբ կպատասխանեն: Օրը հարմար կլինի ուղևորությունների և ոչ մեծ ճամփորդությունների համար: Պայմանների փոփոխությունն օգտակար կլինի:

Կարևոր հարցերի լուծումը լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար: Հենց այդ հատվածում գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել ավելի արագ դրված նպատակին հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի, բայց ուրախության առիթներ կունենաք: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսովոր պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես է լավ գործել: Այսօր ստացած տեղեկատվությունը շատ Առյուծների թույլ կտա խուսափել ապագայի սխալներից:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ պետք լինի չծրագրված գնումներ անել: Սակայն մեծ ծախսերից կարող եք չվախենալ: Ֆինանսական վիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հազիվ թե հարմար լինի նոր ու կարևոր գործերի համար, փոխարենը հանգիստ և առանց շտապելու ավելի վաղ սկսածն ավարտելու հնարավորություն կտա: Լավ է ինքնուրույն գործեք, քան ինչ-որ մեկից հավանություն ու աջակցություն սպասեք. դուք մենակ էլ շատ բանի կարող եք հասնել:

Լուրջ զրույցները լավ է վարեք օրվա երկրորդ կեսին: Շրջապատողների հետ լեզու գտնելն այդ հատվածում հեշտ կլինի: Նշված շրջանը բարենպաստ կլինի գնումների և ֆինանսական հարցերը լուծելու համար: Եթե գումարի հետ կապված հարցերում հույս դնեք ինտուիցիայի վրա, ապա սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է իմպրովիզներ ու փորձարկումներ անելու, նոր բան փորձելու համար: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, հենց դրանց շնորհիվ կծանոթանաք մարդկանց հետ, որոնք շուտով ձեր ամենահուսալի համախոհները կդառնան: Չի բացառվում երկարատև ընկերության սկիզբը:

Եթե վաղուց էիք պատրաստվում նոր բան սովորել, ապա իմացեք, որ եկել է առաջին քայլն անելու ժամանակը: Այսօր ձեզ համար հեշտ կլինի բարդ հարցերը լուծելը, անհրաժեշտ բաները մտապահելը: Օրվա երկրորդ կեսին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հագեցած, անհանգիստ ու շատ արդյունավետ կանցնի: Չի բացառվում՝ ստիպված լինեք մեկնել ուղևորությունների՝ հետաձգելով ծրագրված գործերը, կամ էլ պարզապես զբաղվել ոչ այն բանով, ինչի հույսն ունեիք: Այդ ամենը օգտակար կլինի, և դուք ընդհանուր գոհ կմնաք նրանից, թե ինչպես է դասավորվել շաբաթ օրը:

Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ու այն մարդկանց վրա տպավորություն թողնելը, որոնց կուզենայիք դուր գալ: Հնարավոր է՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ: Շատ հավանական է ոգեշնչող սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եթե այսօրվա համար մեծ ծրագրեր ունեք, սկսեք հենց առավոտվանից գործել: Միայն մի քանի ժամվա ընթացքում դուք կհասցնեք շատ բանի հասնել, կլուծեք բարդ հարցերը, կօգնեք դժվար իրավիճակում հայտնվածներին: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Դուք ձեզ ճիշտ կպահեք, և բոլոր տարաձայնությունները կմնան անցյալում:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ հանդիպելու, համատեղ ուղևորությունների և զվարճանքների, ակտիվ հանգստի համար: Բաց մի թողեք հետաքրքիր վայրերում լինելու և նոր բան սովորելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արագ ու վճռական գործեք. այսօր դուք շատ բանի կհասնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, կարևոր լուրեր, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Հավանական են անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց այսօր առաջին անգամ կհանդիպեք:

Օրը բարենպաստ կլինի տնային գործերի համար: Կարող եք կահույք ու կենցաղային տեխնիկա գնել, զբաղվել փոքրիկ վերանորոգմամբ, տեղափոխվել: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի, նրանք հաճույքով ամեն հարցում կօգնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր խառնաշփոթից խուսափել չի ստացվի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ուրիշների սխալները: Մտերիմներից մեկը կուզենա օգնության հասնել, սակայն ամենակարևոր առաջադրանքները պիտի ինքնուրույն լուծեք:

Դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, բայց պիտի աշխատեք: Զարմանալի չէ, որ օրվա երկրորդ կեսին հանգստանալու և շեղվելու ցանկություն կունենաք: Այստեղ կօգնեն ընկերները. նրանք նոր ու հետաքրքիր մի բան կառաջարկեն: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ուղևորության համար, որը բազում վառ հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հազիվ թե առանց ապրումների անցնի: Դրանց պատճառներն աննշան կլինեն, և դուք արագ կհասկանաք, որ ապրումներից օգնում են շեղվել հետաքրքիր գործերը: Կարող եք ավարտել ավելի վաղ սկսածը կամ լրիվ նոր բան ստանձնել. երկու դեպքում էլ հրաշալի գլուխ կհանեք ամենից:

Արժե ղեկավարվել սեփական առողջ բանականությամբ ու լսել ինտուիցիայի հուշումները: Ծանոթների խորհուրդները, ցավոք, այսօր օգտակար չեն լինի, իսկ ահա շեղել կարող են: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր, նվերներ ու հաճելի անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1534 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0