Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1864 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, և հաջող գործարքներ: Հաջող կլինեն գործնական բանակցությունները, նույնիսկ այնպիսիք, որոնց հետ մեծ հույսեր չէիք կապում: Նոր առաջարկները ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացեն: Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի անձնական հարաբերությունները: Դուք բոլոր դեպքերում ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, սակայն դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Երեկոն հաճելի լուրեր կամ հանդիպում է խոստանում մի մարդու հետ, որին կարոտում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը ոգեշնչող, վառ ու հագեցած կլինի: Անսովոր գաղափարներ կունենաք, և դուք կաշխատեք հնարավորինս շուտ կյանքի կոչել դրանք: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Միանգամից անհրաժեշտ տպավորությունը թողնել չի հաջողվի, բայց ավելի ուշ դուք նոր ծանոթների սիրտը կշահեք: Կարող եք գնումներ անել: Դուք ընտրության հարցում չեք սխալվի, չեք ուզենա դատարկ բաների վրա գումար վատնել: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց աջակցությունը շատ տեղին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն սկսեք ընթացիկ գործերից, լավ ծանոթ առաջադրանքների լուծումից: Եթե միանգամից նոր բան ստանձնեք, ապա կարող եք խուճապի մատնվել ու սխալներ անել: Որոշ ժամանակ է պետք գալու լուրջ տրամադրվելու համար: Ձեր կողքին կլինեն հին ընկերներն ու փորձված համախոհները: Նրանք հաճույքով կօգնեն, եթե դժվարություններ առաջանան: Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Դուք կկենտրոնանաք կարևորի վրա, դատարկ բաների վրա չեք շեղվի և արագ կհասնեք ձեր ուզածին: Կուրախացնի սիրելի մարդու հետ հանդիպումը: Չի բացառվում՝ երեկոյան որոշում ընդունեք, որը երկուսիդ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու, գաղափարներ հղանալու համար, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք մոտ ժամանակներս: Կհաջողվի արագ տոնել առաջին հաղթանակները, որոնք ինքնավստահություն կնվիրեն, որի կարիքը ունեիք: Օրվա կեսից շփումների համար բարենպաստ ժամանակ կսկսվի: Դուք արագ լեզու կգտնեք և՛ գործընկերների, և՛ նոր ծանոթների, և՛ մտերիմների հետ: Երեկոյան լավ է չհոգնեք: Ձեզ համար օգտակար կլինի գոնե ժամանակավորապես հոգսերից շեղվելը: Դրանում կօգնի ոչ մեծ ուղևորությունը կամ նոր երթուղով զբոսանքը: Ընկերները հաճույքով կընկերակցեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին շտապողականությունից ու խառնաշփոթից խուսափելը դժվար կլինի: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա: Դուք ամենայն հավանականությամբ պիտի իմպրովիզներ անեք ու ոտքի վրա որոշումներ ընդունեք: Շրջապատողներն ամեն անգամ չեն հասկանա, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Որոշ ժամանակ պիտի ծախսեք բացատրությունների վրա. աշխատեք դրա պատճառով չբարկանալ: Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցկացնեք: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Հավանական են հաջող գործարքներ, շահավետ գնումներ: Կարող եք ոչ միայն ձեր, այլև մտերիմների համար իրեր ձեռք բերել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին աշխատեք չտաքանալ: Դա այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ հուզական դաշտը կարող է լարված լինել, իսկ շրջապատողները երբեմն իրենց ուզածի նման չեն պահի: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի վեճերից խուսափելը, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը: Ավելի ուշ դուք ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք, որ ձեզ կոռեկտ եք պահել, աշխատել եք հարթել սուր անկյունները: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի օգտակար գործերի համար: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք ստանձնել կարևոր ու բարդ առաջադրանքների լուծումը: Այսօր ձեզ որոշ ժամանակ է պետք գալու գործնական տրամադրվելու համար: Տնային խնդիրներ կարող են առաջանալ: Դրանք անելու համար որոշ ժամանակ պետք կգա: Որոշ Կշեռքներ դրա պատճառով պիտի վերամշակեն իրենց ծրագրերը: Օրը հարմար կլինի հնարավոր գործատուների և գործընկերների հետ հանդիպումների համար: Ձեզ համար հեշտ կլինի լավ տպավորություն թողնելը: Դուք դուր կգաք նաև նրանց, ում հետ երեկոյան ծանոթացել եք ժամանցային միջոցառման ժամանակ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը ոչ միանշանակ նորություններ և հուզումների առիթներ կբերի: Մի շտապեք որոշումների հարցում: Նախ պիտի ամեն ինչից գլուխ հանել, ստուգել ստացված ինֆորմացիան: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց գիտելիքների ու փորձի վրա արդեն մի քանի անգամ հենվել եք: Օրվա կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կկարողանաք գլուխ հանել բարդ գործերից ու աշխատանքի մեջ հաջողության հասնել: Երեկոյան աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Այդ հատվածում հավանական են և՛ հաջող զուգադիպություններ, և՛ հաճելի անակնկալներ: Հին ցանկությունները կիրականանան, եթե ժամանակին նախաձեռնող լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումներն այսօր հստակ կլինեն: Հավանական են հեռվից լավ նորություններ: Հին ծանոթները կկիսվեն գաղափարներով, որոնց իրագործմանը կուզենաք մասնակցել: Չարժե անհնագստանալ աշխատանքի մեջ թյուրիմացությունների, մտերիմների հետ տարաձայնությունների պատճառով: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք, որպեսզի հարաբերությունները հարթվեն: Երեկոն բարենպաստ կլինի հարազատների հետ շփվելու, ընտանեկան տոների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Եթե ուշադիր լինեք, ապա անպայման պատասխաններ կգտնեք վերջին ժամանակներս ծագած շատ հարցերին: Կարևոր տեղեկատվությամբ կկիսվեն մարդիկ, որոնց վաղուց չեք տեսել: Նրանք կարող են աշխատանքի և բիզնեսի հետ կապված հրաշալի խորհուրդներ տալ: Օրը հարմար կլինի փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններ դիմելու համար: Երեկոյի համար ոչ մի բարդ ու հոգնեցնող բան մի ծրագրեք: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում կուզենաք հանգստանալ: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել. դրական հույզերը ավելորդ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի շտապեք ստանձնել գործերը: Օրը ավելի հարմար կլինի ծրագրեր կառուցելու և դրանք համախոհների հետ քննարկելու, քան կոնկրետ գործողությունների համար: Նոր գործեր ստանձնելուց առաջ աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ձեր ուժերն ու իրավիճակը: Հնարավոր է՝ հասկանաք, որ համարձակ գաղափարների իրագործմանն անցնելը դեռ վաղ է: Օրը բարենպաստ կլինի ծանոթությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Չի բացառվում՝ ուզենաք փոխել պայմանները, լինել հետաքրքիր վայրերում: Նման հնարավորություն անպայման կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի նոր ծանոթների հետ պայմանավորվելն ու նրանց վրա լավ տպավորություն թողնելը: Հաջող կանցնեն գործնական հանդիպումները, որոշ Ձկներ աշխատանքի գրավիչ առաջարկներ կստանան: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կենցաղային խնդիրներից խուսափել հազիվ թե ստացվի: Կարող է շարքից դուրս գալ կենցաղային տեխնիկան, չի բացառվում փոքրիկ վերանորոգման կարիք լինի: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց հնարավոր է՝ անսպասելի ծագած դժվարությունների պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|