ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 978 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ձեզ համար շատ հեշտ կլինի ուրիշներին հասկանալը, նույնիսկ նրանց, ում միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Դա կօգնի գործերում. դուք նոր համախոհներ կգտնեք, կկարողանաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Եթե ինչ-որ մեկին դիմեք խնդրանքով, ձեզ հազիվ թե մերժեն: Հնարավոր են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ:

Հին գաղափարներին ու չլուծված մնացած առաջադրանքներին վերադառնալու հնարավորություն կլինի: Հիմա մտածածն իրագործելու հարցում դժվարություններ չեն առաջանա: Դա վերաբերում է նույնիսկ ամենահամարձակ ծրագրերին, որոնց իրատեսական լինելուն բացի ձեզանից ոչ ոք չի հավատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտվա համար լավ է կարևոր հանդիպումներ ու լուրջ զրույցներ չծրագրեք: Այդ հատվածում ձեզ համար դժվար կլինի շրջապատողներին հասկանալը, լավ տպավորություն թողնելն ու անհրաժեշտ բառերը գտնելը: Բայց դուք շատ բաներից ինքնուրույն գլուխ կհանեք, բարդ գործերում էլ հաջողության կհասնեք:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ՝ բարենպաստ ու ոգեշնչող կլինի: Մյուս մարդկանց հետ լեզու գտնելը կհեշտանա: Մտերիմները կաշխատեն ձեզ ուրախացնել, կոլեգաները կաջակցեն, նոր ծանոթներն էլ կուզենան ընկերանալ: Չի բացառվում գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ուրիշների սխալները: Չի կարելի ասել, որ դա ձեզ դուր կգա, բայց դուք բացասական հույզերը կհաղթահարեք, կղեկավարվեք առողջ բանականությամբ և ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում: Բայց բոլորին գոհացնող որոշում արագ կգտնվի:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածը բարենպաստ կլինի լուրջ բաների մասին մտորելու, ուսման, ինչպես նաև կարևոր զրույցների համար: Հավանական են դրական փոփոխություններ նախկինում լարված հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Լավ է կենտրոնանաք կարևոր գործերի վրա. աստղերի աջակցությամբ կկարողանաք հաջողության հասնել դրանցում: Պետք կգան դիտողունակությունն ու խորաթափանցությունը, ինչպես նաև կարևոր որոշումներն ինքնուրույն, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու ընդունելու ունակությունը:

Ավելի ուշ կգա հանգստի, ուժերը վերականգնելու, հանգիստ զբաղմունքների համար հարմար ժամանակը: Օգտակար կլինեն մտերիմների, հին ընկերների հետ շփումները, որոնք լավ են ձեզ հասկանում և արդեն բազմիցս աջակցել են բարդ իրավիճակներում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես գործել: Չի բացառվում՝ ձեր մեջ գործարար ջիղ նկատեք, որի մասին նախկինում չէիք էլ կռահում:

Բայց մյուս ոլորտներում էլ դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի: Նույնիսկ լրիվ նոր աշխատանքային առաջադրանքներից արագ գլուխ կհանեք: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Հավանական են ձեզ համար թանկ մարդկանց հետ կապված հաճելի լուրեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Մարդիկ, որոնց հետ առաջ վատ չէիք լեզու գտնում, կարող են ձեզ սխալ հասկանալ, քննադատել ձեր որոշումները: Ամեն ինչ արագ կհարթվի, բայց որոշ տհաճ պահեր պիտի ապրեք: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա, շրջապատողների հետ պայմանավորվելն էլ կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պիտանի գործերի, ինչպես նաև բարդ իրավիճակում հայտնված մարդուն օգնելու համար: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի կարևոր գործերի ու լուրջ հարցերը լուծելու համար: Եթե համախոհների կարիք զգաք, առանց դժվարության նրանց կգտնեք, ընդ որում՝ ձեր կողմը կարող են անցնել բավական ազդեցիկ մարդիկ: Դուք կգտնեք հին թշնամիներին զինաթափելու, ձեր հետաքրքրությունները պաշտպանելու ձևը: Չի բացառվում՝ պետք լինի ձեզ բավական կոշտ պահեք:

Դուք հաջողության կհասնեք հնարամտություն, ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ունակություն պահանջող գործերում: Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները հազիվ թե մեկ ուրիշի մտքում ծնվեին: Շտապեք իրագործել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Տնային գործերը սովորականից մեծ ուշադրություն են պահանջելու: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա: Դուք արագ գլուխ կհանեք կենցաղային խնդիրներից ու ընթացիկ առաջադրանքներից: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք իզուր չեն լինի, ծախսած գումարի համար զղջալու կարիք էլ չի լինի:

Հավանական են անսպասելի հանդիպումներ, որոնց կհետևեն զարմանալի առաջարկները; Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե դրանք ընդունել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Ընկերներից մեկը հաճույքով ձեզ կմիանա, և դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չի լինելու: Դուք կարող եք սխալ հասկանալ շրջապատողներին, վիրավորվել անմեղ նկատողություններից, երբեմն պետք եղածից կտրուկ արտահայտվել: Լուրջ կոնֆլիկտներից ամեն դեպքում կհաջողվի խուսափել, բայց նախկինում ներդաշնակ հարաբերությունները կարող են ժամանակավորապես լարվել: 

Դուք արագ գլուխ կհանեք բարդ գործից, եթե խորհուրդների չսպասեք, ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք ու ինքնուրույն գործեք: Պետք կգա արագ սովորելու, ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունը, ընդ որում՝ նաև ուրիշի սխալներից սովորելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում շատ բան հեշտությամբ կտրվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից լուրջ հարցերը լուծելու կամ նախկինում արդեն մեծ ուժեր խլած գործերն ավարտին հասցնելու համար: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ բռնազբոս կդառնան:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հանգստի համար: Կուզենաք շեղվել հոգսերից, նոր վայրերում լինել, և նման հնարավորություն անպայման կունենաք: Այս շրջանը հարմար կլինի ընկերական հանդիպման կամ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին աշխատեք հանգստություն պահպանել: Դա այնքան էլ հեշտ չի լինի լարված հուզական ֆոնի պատճառով: Կարևոր կլինի լուրջ որոշումներն առանց երկար մտածելու չընդունելը, ոչ մի բան տաք գլխով չասելը: Լավ է հետաձգեք մտերիմների հետ բարդ զրույցները, ընդհանուր ծրագրերի քննարկումը:

Հետո բարենպաստ ու ոգեշնչող շրջան է գալու: Տրամադրությունը կլավանա, դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Շրջապատողները ձեզ ավելի լավ կհասկանան, դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք: Հավանական են նվերներ ու դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի բարդ հարցերը լուծելու համար: Ձեզ կհաջողվի արագ ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը և այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ: Որոշ Ձկներ հնարավորություն կունենան նկատելիորեն մեծացնել եկամուտները՝ մասնակցելով հեռանկարային նախագծի վրա աշխատանքին:

Հավանական են փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ վերջերս եք ծանոթացել: Դուք կնկատեք, որ ձեր հեղինակությունն աճում է, ձեր ցանկացած ասած ավելի ուշադիր են լսում: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 978 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0