ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1797 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատավայրում տարաձայնություններից խուսափելը դժվար կլինի: Կարող է թվալ, թե կոլեգաներն ու գործընկերները հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից, փորձում են փչացնել ձեր տրամադրությունը: Կարևոր կլինի մասնագիտական և անձնական հարաբերությունները զատելն ու հույզերի ազդեցությամբ որոշումներ չընդունելը: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ամեն ինչ շուտով կհարթվի:

Աշխատեք չհոգնել: Ձեզ համար օգտակար կլինի հանգստանալը, կարճ ժամանակով հոգսերից շեղվելը: Դրա համար հարմար կլինի և՛ նոր երթուղով զբոսանքը, և՛ ոչ մեծ ուղևորությունը: Երեկոն սիրահարված Խոյերին կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր ձեզ շատ պետք կգան դիվանագիտական տաղանդները: Ամենատարբեր մարդկանց պիտի մոտեցում գտնեք, հաշտեցնեք վիճողներին, օգնեք մյուսներին լեզու գտնել իրար հետ: Այդ ամենից հրաշալի գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով: Մտածեք, թե ինչը կօգնի ձեզ լրացնել էներգիայի պաշարները, օրվա երկրորդ կեսի համար ինչ-որ հաճելի բան ծրագրեք:

Կհաջողվի կարգուկանոն հաստատել ֆինանսական գործերում, լուծել գումարի հետ կապված բարդ հարցերը: Հավանական են հաջող գնումներ: Դուք դատարկ բաների վրա շատ չեք ծախսի, խելամիտ խնայողությունն էլ կօգնի խուսափել զուր ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է նոր գործ ստանձնելու համար: Նույնիսկ եթե ամեն ինչ միանգամից լավ չստացվի, դուք սկսածը կիսատ չեք թողնի, չեք կորցնի հաջողության հանդեպ վստահությունը: Համառ եղեք ու կհասնեք նրան, ինչը նախկինում համարյա անհնար է թվացել: Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց ամենալարված պահերին ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել:

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր դժվար չի լինի: Ձեզ կես խոսքից կհասկանան նույնիսկ նրանք, ում հետ նախկինում ընդհանուր լեզու չեք գտել: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Բոլոր տարաձայնությունները կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լուրջ խնդիրներ չեն առաջանա: Օրը լավ կդասավորվի, ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Ճիշտ է, երբեմն կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, հուզվել մի բանի համար, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Ձեզ հավաքել կկարողանաք միայն օրվա կեսին: Մտերիմները կաջակցեն ձեզ, կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը:

Ֆինանսական գործերում զգույշ է պետք լինել: Օրը հարմար չի լինի խոշոր գնումներ անելու, գումարը ռիսկային նախագծերի մեջ ներդնելու համար: Սիրո մեջ հաջողակ կլինեք: Օրը հարմար կլինի նախաձեռնող լինելու, դեպի համակրելի մարդը առաջին քայլն անելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հեշտ չի լինի, բայց հետաքրքիր ու ոգեշնչող կանցնի: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, դրանց լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Փորձված մեթոդներով գործել չեք ուզենա, կանխընտրեք ձեր ձևով գործել, և դա կօգնի հաջողության հասնել: Բիզնեսի հետ կապված անսովոր, բայց շատ խոստումնալից գաղափարներ կունենաք: Որոշ Առյուծներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

Կհաջողվի հանգիստ զրուցել մի բանի մասին, ինչի պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Դուք ճիշտ տոն կընտրեք, ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար արհամարհում են ուրիշի խոսքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ոչ մի տեղ մի շտապեք. այսօր դրա անհրաժեշտությունը չկա: Դուք ծրագրած ամեն ինչ կհասցնեք և նույնիսկ ավելին, եթե հետևողականորեն գործեք, խուսափեք ավելորդ շտապողականությունից: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Առաջին հերթին դա վերաբերում է աշխատանքին ու մասնագիտական հարաբերություններին: Մի շտապեք համաձայնել ստացվող բոլոր առաջարկներին, ուշադիր հետևեք այն մարդկանց, որոնց հետ պատրաստվում եք գործ ունենալ:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում: Հավանական են անսպասելի դրական փոփոխություններ, նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք վերադառնալ այն գործերին, որոնք վաղուց էիք սկսել, բայց չգիտես ինչու ավարտին չէիք հասցրել: Այս անգամ ամեն ինչ կստացվի, դուք սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, որոնք ձեզ հետաքրքիր գաղափարներ կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել:

Կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը: Աշխատեք հեռու մնալ այն մարդկանցից, որոնք փորձում են ձեր համբերությունը, հանում են ձեզ հավասարակշռությունից. այսօր նման մարդիկ կարող են ցավոտ խոցել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական հագեցած կլինի: Այն նոր առաջադրանքներ կբերի, որոնք լուծում կպահանջեն, ինչպես նաև գաղափարներ, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել, բայց ամենաբարդ գործերը հենց դուք պիտի անեք: Որոշ Կարիճներ պիտի ուղղեն ուրիշների սխալները: Դա այնքան էլ հեշտ չի լինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք:

Օգտակար կլինի աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելը: Ձեր գաղափարները կհետաքրքրեն նրանց, ումից շատ բան է կախված: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը կուրախացնի լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: Դրանք հազիվ թե լրջորեն ազդեն ձեր ծրագրերի վրա, բայց տրամադրությունը կլավացնեն: Այդ հատվածը բարենպաստ կլինի աշխատանքի, կոլեգաների և ղեկավարության հետ շփվելու համար: Ամենանշանակալի հաջողություններին կհասնեք այնտեղ, որտեղ հնարամտության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի:

Օրվա կեսից ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ձեր և ձեր մտերիմների համար կարևոր հարցերը լուծելու համար բարենպաստ շրջան կգա: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, այնպիսի սխալներ չեք գործի, որոնք ուղղելը դժվար կլիներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կարող է տհաճ անակնկալներ բերել: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարությունները արագ կհաղթահարեք: Հաճույքով կօգնեն հին ընկերներն ու փորձված համախոհները: Նրանց կարող եք դիմել խորհրդի խնդրանքով. այն օգտակար կլինի:

Արժե ուշադիր լինել ֆինանսական հարցերի լուծմանը: Գնումների հարցում մի շտապեք, գումարը դատարկ բաների վրա մի վատնեք: Խելամիտ խնայողությունը այսօր շատ տեղին կլինի: Օրվա երկրորդ կեսին հավանական են նվերներ, հաճելի անակնկալներ: Չեն բացառվում մտերիմներից մեկի հետ կապված լավ նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է աշխատանքի մասին զրուցելու, մասնագիտական ծրագրերը քննարկելու համար: Հավանական են պիտանի ծանոթություններ, որոնք ձեր առաջ նոր գործնական հեռանկարներ կբացեն: Ձեզ համար հեշտ կլինի լավ տպավորություն թողնելը, ձեզ լավագույն կողմերով ցույց տալը: Հաջող կանցնեն հասարակական ելույթները, ձեր խոսքերը շատերին կհետաքրքրեն:

Հնարավոր են դրամական մուտքեր: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս վեճեր ու հուզումներ շատ են եղել: Որոշ Ջրհոսների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի շտապեք կիսվել ձեր ծրագրերով, պատմել այն գործերի մասին, որոնցով պատրաստվում եք զբաղվել մոտ ժամանակներս: Ընդհանրապես, ինչքան քիչ այսօր ձեզ վրա ուշադրություն հրավիրեք, այնքան լավ: Կարող եք շատ բանի հասնել՝ ստվերում մնալով: Ձեր հաջողությունների մասին հայտարարելու համար հարմար պահն ավելի ուշ կգա:

Կուրախացնեն հին ընկերների, մյուս մտերիմների հետ հանդիպումները: Հետաքրքիր գործեր կգտնվեն, որոնցով կուզենաք միասին զբաղվել: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարվածներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1797 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0