Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1616 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Վերահսկեք ձեզ, աշխատեք հույզերին չտրվել: Այսօր դա հեշտ չի լինելու, քանի որ օրը կարող է բավական լարված դասավորվել: Բայց եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, ապա արագ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել իրավիճակը դեպի լավը փոխելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Կարևոր չէ, թե ինչ հարաբերություններ են ձեզ կապում՝ գործնակա՞ն, թե՞ անձնական: Շփումները բոլոր դեպքերում հաճելի կլինեն: Երեկոն հարմար կլինի զբոսանքների և ուղևորությունների համար. ձեզ համար օգտակար կլինի հոգսերից շեղվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար կլինի մի շարք առաջադրանքներ լուծելու համար: Արժե սկսել ամենաբարդից ու կարևորից: Օրվա առաջին կեսին աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, նրանց աջակցությունը թույլ կտա արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Օրվա առաջին կեսին կարող եք գնումներ անել. կկարողանաք տան համար պիտանի իրեր ձեռք բերել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների, հարազատների և ձեզ համար թանկ մյուս մարդկանց հետ շփվելու համար: Նույնիսկ եթե վերջին ժամանակներս հարաբերությունները բարդ էին, հիմա ամեն ինչ կհարթվի: Լավ է հյուրեր ընդունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Համառ եղեք ու կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Կարող են իրականանալ հին ցանկությունները, բայց դա ինքն իրեն տեղի չի ունենա, դուք պիտի ջանքեր գործադրեք: Չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները մտերիմների հետ: Ամեն ինչ արագ կհարթվի, եթե չտաքանաք: Ուղևորությունների ժամանակ ուշադիր եղեք. հնարավոր են ցավալի պատահարներ, փոքրիկ, բայց ցավալի կորուստներ: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել երթուղին: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Սիրահարված Երկվորյակներին այդ հատվածում հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գոնե օրվա սկզբին ձեզանից անհնարինը մի պահանջեք: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի և կարևոր որոշումների համար: Կուզենաք շեղվել առօրյա հոգսերից, պարզապես մի փոքր հանգստանալ: Նման հնարավորություն կունենաք: Օգտվեք դրանից և միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ նրանց, ում հայացքները և հետաքրքրություններն արմատապես տարբերվում են ձերինից: Հնարավոր է անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբ, որը ձեր կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ բան հաջող կդասավորվի, բայց օրն ամենալավը կանցկացնեն այն Առյուծները, որոնք լավ ժամանակների չեն սպասի և իրենք նախաձեռնող կլինեն: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել կամ վերադառնալ հին գաղափարին, որը չգիտես ինչու չիրագործված է մնացել: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել ու շուտով կհասնեք ձեր նպատակին: Օգտակար կլինի ֆինանսական գործերի վրա կենտրոնանալը: Օրը հարմար կլինի գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Գնումները հաջող կլինեն: Դուք հրաշալի նվերներ կընտրեք ձեզ համար թանկ մարդկանց համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը հարմար կլինի կարևոր գործերի համար: Ստանձնեք այն, ինչը երկար ժամանակ հետաձգել եք. անհրաժեշտ արդյունքին հասնելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել: Ավելի ուշ կգա երևակայություն ու հնարամտություն պահանջող զբաղմունքների ժամանակը: Դուք նորովի կնայեք շատ բաների, կնկատեք մի բան, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, քանի որ կհասկանաք, թե ինչ են նրանք սպասում և ինչի են ձգտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար օր է նախկինում լարված հարաբերությունները կարգավորելու համար: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, կկարողանաք պայմանավորվել նրանց հետ, ում առաջ ընդհանրապես չէիք հասկանում: Օրվա կեսը հարմար կլինի ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես հասնել նպատակին, օգնականներ էլ կգտնվեն: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Չի բացառվում՝ եկամուտները մեծացնելու ինքնատիպ ու շատ արդյունավետ եղանակ գտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր ձեզ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում: Նոր ծանոթները շատ համակրելի կլինեն, սակայն առաջին տպավորությանը վստահել չարժե: Անկեղծ զրույցներին տրվելուց և գաղտնիքներով կիսվելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք նրանց: Կարևոր բաների մասին արժե խոսել միայն ամենամտերիմների հետ: Օրվա առաջին կեսը կուրախացնի հետաքրքիր իրադարձություններով ու լավ նորություններով: Երկրորդին պիտի կենտրոնանաք տնային գործերի, կենցաղային հարցերի լուծման վրա: Կարող եք օգտակար իրեր գնել, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համառ եղեք և արագ կհասնեք նրան, ինչն առաջ անհնար է թվացել: Օրը հարմար կլինի բարդ գործերի, կարևոր հարցերը լուծելու համար: Չի բացառվում՝ ձեզ ուզենան օգնել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի այն Աղեղնավորների համար, որոնք կուզենան անձնական հարաբերություններում նախաձեռնող լինել: Կարող եք ժամադրության կանչել նրան, ով վաղուց է ձեզ դուր գալիս կամ խոստովանել ձեր զգացմունքները: Հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հետաքրքիր ծանոթություններ ու հաճելի հանդիպումներ է խոստանում: Համախոհներ գտնելու, ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ կիսվելու հնարավորություն կունենաք: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի: Դուք ճիշտ կտնօրինեք գումարը, պետք եղածից ավելին չեք ծախսի: Կհաջողվի լուծել այն հարցերը, որոնք վերջին ժամանակներս փակուղու առաջ են կանգնեցրել և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Ձեր հնարամտության շնորհիվ անցյալում կմնան ընտանեկան խնդիրները: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի հին ընկերների հետ հանդիպելու համար: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն անհանգիստ կանցնի: Նրա համար լուրջ գործեր ծրագրել չարժե: Կենտրոնանալը հեշտ չի լինի, պիտի հաճախ շեղվեք մանրուքների վրա, և վտանգ կա՝ սխալներ անեք: Չարժե ինչ-որ մեկի օգնության վրա հույս դնել: Նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բազմիցս աջակցել են ձեզ, այսօր հազիվ թե կարողանան ձեռք մեկնել: Օգտակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ դուք չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջայիք: Երեկոյան կուզենաք ուշադրություն հատկացնել մտերիմներին: Զրույցների համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նաև գործեր, որոնք բոլորին կգրավեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հրաշալի կլինի օգտակար զբաղմունքների համար: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել կամ ավարտել այն, ինչ շատ վաղուց էիք սկսել: Ձեր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, կիրառում կգտնեք ստացած գիտելիքներին: Լավ կանցնեն ուղևորությունները: Կարևոր չէ՝ կորոշեք հեռու տեղ մեկնել, թե տան կողքին անսովոր մի վայր կգտնեք: Բոլոր դեպքերում հաճելի ժամանակ կանցկացնեք, բազում դրական հույզեր կստանաք: Հնարավոր են ոչ մեծ նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|