ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1698 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պատրանքներ մի կառուցեք, աշխատեք իրատես լինել: Հենց դա այսօր թույլ կտա ձեզ խուսափել անտեղի սպասումներից ու զուր հույսերից, ժամանակին ճիշտ որոշումներ ընդունել, արագ կողմնորոշվել նոր իրավիճակում: Արագ պիտի գործեն նրանք, ովքեր ձգտում են մասնագիտական հաջողությունների: Դուք կարևոր հաղթանակ տոնելու շանս կունենաք. աշխատեք այն բաց չթողնել:

Արժե զգույշ լինել գումարի հետ, քանի որ օրը հաստատ հարմար չի լինելու առանց մտածելու խոշոր գնումներ անելու կամ գործարքներ կնքելու համար: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից այն շատ բարենպաստ կլինի: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինտուիցիան կհուշի, որ եկել է կարևոր գործեր ստանձնելու ժամանակը, և այն չի սխալվի: Սա հարմար օր է մասշտաբային ծրագրի իրագործմանն անցնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Եթե համախոհների կարիք ունենաք, նրանց գտնելը դժվար չի լինի: Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ:

Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, դուք մեծ հաճույք կստանաք շփումներից: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի զբոսանքների և ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը ձեզ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բավական անհանգիստ կլինի և հոգսեր կբերի: Սակայն կասկած չկա, որ ամեն ինչից գլուխ կհանեք: Դրանում կօգնեն մարդիկ, որոնք նախկինում ձեզ շատ են ձեռք մեկնել: Նախկինում լարված գործնական հարաբերությունները անբռնազբոս կդառնան: Դուք կնկատեք, որ կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը հեշտացել է:

Հավանական են անսովոր հանդիպումներ ու զարմանալի զուգադիպություններ: Հին կապերը վերականգնելու կամ հաշտվելու հնարավորություն կունենաք: Նախկինում ձեզ վշտացնող վեճերն ու տարաձայնությունները մտերիմների հետ կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք շատ բաների մասին պիտի մտածեք: Այսօր ստացած փորձը թույլ կտա շատ բան նոր լույսի ներքո տեսնել, ավելի լավ հասկանալ ձեզ և մյուսներին: Կարող են փոխվել և՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունները: Տարաձայնությունների ու վեճերի առիթները կքչանան, շփումները ավելի շատ դրական հյուզեր կպարգևեն:

Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու, առաջնահերթությունները դնելու համար: Դուք մանրուքների համար չեք անհանգստանա և ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Պետք կգա կարևորի վրա կենտրոնանալու, ամեն ավելորդ բան մի կողմ դնելու ունակությունը: Դուք արագ կհասնեք ձեր նպատակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հազիվ թե անցնի առանց փոքրիկ պատահարների ու ցավալի թյուրիմացությունների: Մարդիկ, որոնց հետ նախկինում հեշտությամբ պայմանավորվում էիք, իրենց կարող են տարօրինակ, երբեմն էլ հիմար ձևով պահել, և դա ձեզ կստիպի հուզվել: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Շուտով՝ կեսօրից հետո, դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն հարմար կլինի նոր բան ստանձնելու և ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ. նրանց համար դա այսօր շատ կարևոր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի կարևոր զրույցների համար. կարող եք քննարկել անձնական և գործնական բնույթի հարցերը: Ձեզ ուշադիր կլսեն ու ճիշտ կհասկանան: Նախկինում լարված հարաբերությունները ավելի հարթ կդառնան: Դուք ձեզ հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

Անսովոր գաղափարներ կունենաք, որոնք կգրավեն իրենց ինքնատիպությամբ և նորությամբ: Սակայն դրանք կյանքի կոչելուց առաջ քննադատորեն գնահատեք: Դուք ժամանակին կնկատեք ձեր ծրագրերի թույլ կողմերը: Դա թույլ կտա խուսափել հիասթափություններից ու զուր հույսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եզրակացությունների և որոշումների հարցում մի շտապեք: Օրվա սկզբին բարդ կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, հասկանալը, թե ինչու են իրադարձությունները զարգանում այս և ոչ թե այլ կերպ: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ, որոնք կարող են ձեզ մոլորության մեջ գցել: Իրավիճակը աստիճանաբար կլավանա:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Այդ հատվածում հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք, հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Կշեռքների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Չարժե երևակայել ու հեծանիվ հորինել: Այսօր ձեզ շատ պետք կգա իրատես լինելու, ուրիշների սխալներից սովորելու, մյուսների փորձն օգտագործելու ունակությունը: Դուք մեծ ուժեր կխնայեք, եթե գործեք փորձված մեթոդներով: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու համար:

Օրը հարմար կլինի ուղևորությունների համար. հետաքրքիր վայրեր այցելելու հնարավորություն կլինի: Մտերիմները կընկերակցեն ձեզ: Միասին դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք շատ բան կհասցնեք անել: Օրն այնպիսի խնդիրներ չի բերի, որոնք չկարողանաք լուծել: Հավանական են անսովոր առաջարկներ, որոնք կարող են անել մարդիկ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որն անսխալ կհուշի՝ արժե արդյոք համաձայնել:

Օրվա հուզական դաշտն անկայուն կլինի: Տրամադրությունը հաճախ կփոխվի, կփչանա դատարկ բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Այսօր ձեզ համար օգտակար կլինի հանգստանալն ու գոնե կարճ ժամանակով հոգսերից շեղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք ինչ-որ բան արմատապես փոխել ձեր կյանքում: Այսօր արժե զգույշ գործել, ամեն քայլը մանրամասն մտածել: Լավ է հրաժարվեք ռիսկային փորձարկումներից, կապերին ընտրողաբար մոտենաք: Օրը հաստատ հարմար չի լինելու կասկածելի արկածախնդրությունների մասնակցելու համար: Ղեկավարվեք առողջ բանականությամբ և զգույշ եղեք: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք դրա համար:

Կարևոր հարցերն արժե քննարկել ամենամտերիմների հետ: Ձեր գաղտնիքներով մի կիսվեք նրանց հետ, ում դեռ վատ եք ճանաչում, ձեր ծրագրերի մասին բոլորին մի պատմեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով: Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք, պատրաստ եղեք համառություն դրսևորելուն: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Դուք նոր համախոհներ կգտնեք, որոնք հուսալի և շատ բաների պատրաստ կլինեն:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք մեծ չեն լինի, բայց շատ տեղին կլինեն ու թույլ կտան չծրագրված գնումներ անել, ուրախացնել մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը կարող է բավական անօգուտ անցնել և դրանով իսկ հոգնեցնել: Հազիվ թե կարողանաք կենտրոնանալ մեկ կոնկրետ գործի վրա, բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Ոչ բոլոր Ձկներին կհաջողվի խուսափել տհաճ զրույցներից: Նշանի որոշ ներկայացուցիչներ ռիսկի են դիմում վիճել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ էին:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի կարևոր որոշումներ ընդունելու, լուրջ ծրագրերի իրագործմանն անցնելու համար: Ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու, բոլորին հետաքրքրող բաները քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1698 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0