Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1828 | 21:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Դա լավ ժամանակ է լինելու օգտակար գործերի, բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Դուք դժվարություններից չեք վախենա, համառ կլինեք, ինչի շնորհիվ էլ հաջողության կհասնեք: Ավելի ուշ ձեզ հաճելի հուզումներ ու ոգեշնչող նորություններ են սպասվելու: Այդ հատվածում հազիվ թե կարողանաք խուսափել շտապողականությունից ու խառնաշփոթից, սակայն դրանք ձեզ չեն նյարդայնացնի: Այն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան գործերի համար: Կարող եք նաև ընկերների հետ ինչ-որ տեղ մեկնել: Ուղևորությունը վառ տպավորություններ կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը հետաքրքիր հանդիպումներ ու պիտանի ծանոթություններ է խոստանում: Ձեզ շատ պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Հնարավոր են անսպասելի և շատ գրավիչ առաջարկներ: Որոշ Ցուլեր կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Օրվա երկրորդ կեսին հազիվ թե կարողանաք խուսափել փոքրիկ թյուրիմացություններից: Ձեզ կարող են սխալ հասկանալ մտերիմ մարդիկ, հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով: Պրովոկացիաներին մի տրվեք: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա անպայման կկարողանաք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը անհանգիստ, հագեցած, բայց շատ հետաքրքիր կլինի: Դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Կհաջողվի ավարտել բարդ գործերը, սպասվածից լավ արդյունքների հասնել: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ավելի ուշ բարենպաստ ժամանակ կգա շփումների համար: Կարող եք հանդիպել մարդկանց, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի: Պատահական ծանոթությունը կարող է սիրային շարունակություն ստանալ, եթե նախաձեռնող լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր գործերը մի հետաձգեք: Օրվա սկզբին շատ հարցերում հաջողակ կլինեք: Ցավալի կլիներ այդ բարենպաստ շրջանը դատարկ բաների վրա վատնելը: Լավ կանցնեն ազդեցիկ անձանց հետ հանդիպումները: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն հենց այն, ինչ վաղուց էիք ուզում: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի հանգստություն ու բարյացակամություն պահպանելը: Եթե դա ձեզ հաջողվի անել, շրջապատողների հետ հարաբերությունները կշարունակեն հարթ մնալ, կոնֆլիկտներ էլ չեն առաջանա: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Խեցգետիններին: Երեկոն լավ նորությամբ կուրախացնի նրանց, ովքեր զբաղված են ընտանեկան խնդիրների լուծմամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի: Աշխատեք տեղի ունեցողին փիլիսոփայորեն մոտենալ, չնյարդայնանալ, երբ ինչ-որ բան այնպես չընթանա: Նույնիսկ եթե այդ հատվածում սխալներ անեք, կհաջողվի ժամանակին նկատել և ուղղել դրանք: Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի օգտակար գործերի համար: Այնպիսի դժվարություններ չեն առաջանա, որոնք չկարողանայիք հաղթահարել: Իսկ ահա հաճելի անակնկալներն ու հաջող զուգադիպությունները շատ հավանական են: Մտերիմներին օգնելու, կարևոր ընտանեկան հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրն սկսեք ամենահետաքրքիր ու անսովոր գործերից: Դուք արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակներում: Հարուստ երևակայությունն ու ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու ունակությունը կօգնեն ձեզ արագ հասնել նպատակին, մրցակիցներին էլ թողնել հետևում: Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ: Ավելի ուշ կգա միապաղաղ գործերի ժամանակը: Ձանձրալի կլինի, բայց դուք չեք շեղվի ու սխալներ չեք անի: Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ուշադրություն դարձրեք ձեր տրամադրությանը: Այսօր շատ բան կարող եք մռայլ լույսի ներքո տեսնել: Դժվար կլինի բացասական հույզերը հաղթահարելը: Աշխատեք կշռադատված որոշումներ ընդունել, ոչ մի բան պահի ազդեցության տակ չնախաձեռնել: Դուք կբարդացնեք ձեր կյանքը, եթե առողջ բանականությամբ չղեկավարվեք: Օգտակար կլինի ուսման, աշխատանքի, հետաքրքիր գործի վրա կենտրոնանալը: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կհաջողվի պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Կարող եք գնումներ անել, սակայն այդ հարցում լավ է չշտապեք: Ձեզ ժամանակ է պետք գալու անհրաժեշտ իրերը ընտրելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը կարող է բավական լարված դասավորվել ու հոգսեր բերել: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնք լուծում կպահանջեն: Դրանցից միայն դուք կկարողանաք գլուխ հանել: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Դուք ժամանակին կնկատեք այն, ինչը վրիպել է մյուսներից, և դա դեպի հաջողություն տանող առաջին քայլը կդառնա: Աշխատեք շատ չհոգնել: Օրն այնպես ծրագրեք, որ հանգստանալու, գոնե կարճ ժամանակով հոգսերից շեղվելու հնարավորություն ունենաք: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ընկերների հետ միասին մեկնեք: Տանից հեռու հրաշալի գաղափարներ կունենաք: Դուք նորովի կնայեք նրան, ինչը նախկինում ակնհայտ է թվացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեզ հստակ հայտնի կդառնա մի բան, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք: Հավանական են կարևոր լուրեր հեռվից, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց գիտելիքներն ու փորձը ձեզ բազմիցս օգտակար են եղել: Սա բարենպաստ օր է լինելու աշխատանքի համար: Դուք լավ գլուխ հանեք նույնիսկ նրանից, ինչն առաջ չի ստացվել: Պատասխաններ կգտնվեն բարդ հարցերին: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Հնարավորություն կունենաք հասնելու նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Համառ եղեք և կկարողանաք ցանկացած խոչընդոտ հաղթահարել: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ շփվելու համար, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր դուք հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ նախկինում ձեզ անհանգստացնող հարցերին: Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը: Եթե իրավիճակը ճիշտ գնահատեք, ապա շուտով կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնց հետ միայն վերջերս եք ծանոթացել: Դուք ոչ միայն համախոհներ, այլև իսկական ընկերներ կդառնաք: Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Եթե վերջին ժամանակներս ընկերների և մյուս մտերիմների հետ դժվարությամբ էիք լեզու գտնում, ապա այսօր բոլոր տարաձայնություններն անցյալում կթողնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր շատ բան պիտի անեք: Աշխատեք ժամանակը դատարկ բաների վրա չվատնել: Լավ է սկսեք ամենակարևոր հարցերի լուծումից: Դրանում կօգնեն մարդիկ, որոնց հետ նախկինում բազմիցս գործ եք ունեցել: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: Նրանք ձեր ուշադրությունը կհրավիրեն մի բանի վրա, ինչը նախկինում աննկատ է մնացել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Սպոնտան գնումների համար սա ամենահարմար օրը չէ: Գործարքներն էլ հազիվ թե հաջող լինեն, եթե դրանց ինչպես հարկն է չպատրաստվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել բարենպաստ պահից բարդ գործերը ստանձնելու համար, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, դուք արագ կգտնեք անհրաժեշտ բառերն ու կկարողանաք զրուցակիցներին համոզել ձեր ճշմարտացիությունը: Սակայն օրը լրիվ անամպ անվանել էլ չի կարելի: Հազիվ թե կարողանաք խուսափել ապրումներից ու հուզումներից: Հուզական դաշտը լարված կլինի: Որոշ Ձկներ կանհանգստանան դատարկ բաների պատճառով, որոնք ընդհանրապես ուշադրության արժանի չեն: Լավ է, եթե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք ունակ են աջակցել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|