ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1592 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեր էներգիան բավարար կլինի անհնարինին հասնելու համար, սակայն այն անհրաժեշտ հունի մեջ դնելը հեշտ չի լինի: Այսօրվա առաջնահերթությունները որոշելու համար լսեք ինտուիցիայի ձայնին, իսկ ուրիշների հուշումներն ու խորհուրդները ավելի շատ կշեղեն ձեզ, քան կօգնեն: Հաջողությունը կուղեկցի գործարար Խոյերի նախաձեռնություններին: Նրանք լավ գումար կաշխատեն, եթե ժամանակը զուր չվատնեն:

Աշխատեք համբերատար լինել մտերիմների հետ, ներողամտորեն վերաբերվել նրանց թուլություններին: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, երբ նրանցից յուրահատուկ բան չսպասեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Փնտրեք այն, ինչը ձեզ ոգեշնչում է: Դուք շատ բաների կարող եք հասնել, եթե զբաղվեք նրանով, ինչով իսկապես հետաքրքրվում եք: Օրը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև լրիվ նոր բան սովորելու համար: Դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից, հեշտությամբ կմտապահեք ամենն, ինչ պետք է:

Հավանական են փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Այսօր դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: Կարևոր բաների մասին պայմանավորվելու համար երկար բացատրությունների կարիք չի լինի: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ ու նվերներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ոչ բոլոր գործերը հեշտությամբ կտրվեն, բայց ոչ մի խնդիր ու խոչընդոտ չի խանգարի ձեզ հասնել նպատակին: Դուք համառություն կդրսևորեք, որին շատերը կնախանձեն, և ուժեղ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր ձեզ դեռ լավ չեն ճանաչում: Հավանական են անսովոր ծանոթություններ ու հետաքրքիր առաջարկներ: Հնարավոր է և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերությունների սկիզբ:

Շատ Երկվորյակների այսօր պետք կգան դիվանագիտական տաղանդները: Դրանց շնորհիվ նշանի ներկայացուցիչները նույնիսկ հին մրցակիցներին համախոհների կարող են վերածել: Բայց երեկոյան կուզենաք մենալ մնալ հանգստանալու և մտքերը հավաքելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը կարող է դժվարություններ բերել, բայց կասկած չկա, որ դուք արագ կգտնեք դրանցից գլուխ հանելու ձևը: Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները հազիվ թե մեկ ուրիշի մտքում ծնվեին: Շրջապատողների մոտ ձեր հնարամտությունը հիացմունք կառաջացնի, և շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի պրակտիկ առաջադրանքներն ու մանր կենցաղային խնդիրները լուծելու համար: Ստանձնեք այն, ինչը երկար ժամանակ հետաձգել եք. հիմա ձեզ մոտ ամեն ինչ շատ արագ կստացվի: Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի անակնկալով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է կարևոր բանակցությունների, հասարակական ելույթների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա պետք է տպավորություն թողնել: Այսօր ձեզ համար դժվար չի լինի համոզիչ խոսելը: Ձեզ հետաքրքրությամբ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական խոսքերն են ուշադրության արժանի համարում: Հավանական են պիտանի ծանոթություններ:

Կարող եք հաջողության հասնել բարդ գործերում, նախկինում շատերի ուժերից վեր առաջադրանքները լուծելիս: Այսօր ձեզ կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը մյուսներին անհույս խճճված է թվում: Պետք է նկատել, որ ձեր խորաթափանցությունից դուք կօգտվեք միայն ամենաբարի նպատակներին հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համառություն դրսևորեք: Առանց դրա այսօր հազիվ թե կարողանաք հաջողության հասնել: Օրը վատը չի լինի, բայց հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Դրա մասին պետք է հիշեն հատկապես այն Կույսերը, որոնք փորձում են լուծել բարդ առաջադրանքները: Ճիշտ պատասխանները մակերեսին դրված չեն լինի, դուք դրանք գտնելու համար պիտի գլուխ կոտրեք:

Օրը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր է՝ շատ շահավետ գործարքներ կնքեք կամ գումար ստանաք անսպասելի աղբյուրից: Ե՛վ ծրագրված, և՛ սպոնտան գնումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անհանգիստ, հագեցած ու շատ հետաքրքիր կանցնի: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց դա ձեզ չի ստիպի տագնապել: Դուք չեք կորցնի հաջողության հանդեպ վստահությունը նույնիսկ լուրջ դժվարությունների բախվելիս: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել, և դուք ձեր նպատակներին անպայման կհասնեք:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Կշեռքներ այսօր կարող են շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ բան են լսել: Հավանական է ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Դուք լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը նոր գործեր ու առաջադրանքներ կբերի: Հիշեք, որ հազիվ թե հաջողության հասնեք, եթե փորձեք ամեն ինչով միաժամանակ զբաղվել: Լավ է հետևողականորեն գործեք: Այդպես դուք կկարողանաք խուսափել ավելորդ շտապողականությունից, ավելի քիչ ուժեր կծախսեք ու դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի: Նույնիսկ մտերիմները միանգամից ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց դուք համբերատար ու բարեհամբույր կլինեք, չեք բարկանա և ոչ մեկի հետ չեք վիճի: Սիրելին շնորհակալ կլինի ձեզ ուշադրության, հոգատարության ու աջակցության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների անցնի, բայց դրանց պատճառով լուրջ անհանգստանալու կարիք չի լինի: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում, աշխատանքի ու բիզնեսի հետ կապված անսովոր առաջարկներ: Եթե վաղուց էիք ուզում նոր բան ստանձնել, բաց մի թողեք հարմար պահը:

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: Շատ Աղեղնավորների այսօր օգնության կհասնի հումորի զգացումը: Կհաջողվի ոչ միայն լիցքաթափել մթնոլորտը, այլև բարձրացնել բոլորի տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել, բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա: Տրամադրությունն էլ ժամ առ ժամ կլավանա: Ամենայն հավանականությամբ այսօր ձեզ շատ պետք կգան երևակայությունն ու հնարամտությունը: Պետք է վաղուց դրված նպատակին հասնելու լրիվ նոր ուղի փնտրեք: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք:

Շատ լավ օր է մտերիմների հետ շփվելու համար. դուք իրար կես խոսքից կհասկանաք: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպելու և ակտիվ հանգստի համար: Հնարավոր են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործերը երկար ժամանակով մի հետաձգեք: Ինչքան լուրջ լինի առաջադրանքը, այնքան վաղ է պետք անցնել դրա լուծմանը: Օրվա առաջին կեսը արդյունավետ կանցնի այն Ջրհոսների համար, որոնք փորձված համախոհների հետ միասին շատ կարևոր գործ կստանձնեն: Նպատակին հասնելը սպասվածից արագ կստացվի:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ ու շեղվել հոգսերից: Դուք կարող եք ձեզ դադար թույլ տալ. ուժերը վերականգնելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Աշխատեք խուսափել ավելորդություններից: Սա հաստատ լավագույն օրը չի լինելու օրգանիզմի ամրությունը փորձելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եկել է վերջին օրերին կուտակված դժվարություններից գլուխ հանելու համար հարմար պահը: Դուք կզարմանաք, թե ինչ արագ են լուծվում մինչև վերջերս շատ բարդ թվացող խնդիրները: Օգնության կարիք հազիվ թե ունենաք, բայց եթե ինչ-որ մեկն այն առաջարկի, մի հրաժարվեք: Նոր համախոհները շատ հաճելի մարդիկ կլինեն, շուտով դուք կընկերանաք:

Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Ձկների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Գնումների և գործարքների համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1592 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0