ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1712 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Քչով մի բավարարվեք: Այսօր դուք նշանակալի հաջողությունների կհասնեք գործերում, եթե կենտրոնանաք ամենակարևոր նպատակներին հասնելու վրա: Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, ժամանակն էլ քննարկումների ու բացատրությունների վրա չծախսեք: Բոլորը չէ, որ միանգամից կհասկանան, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Մի փոքր սպասեք, և նույնիսկ նրանք, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված, ձեր կողմը կանցնեն:

Օրվա երկրորդ կեսին հակառակը՝ ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Այդ հատվածը հարմար կլինի մտերիմների հետ ընդհանուր ծրագրերի և բոլորի համար կարևոր իրադարձությունների մասին զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադրություն դարձրեք առավոտյան ձեզ մոտ առաջ եկած գաղափարներին: Նույնիսկ եթե դրանք անհաջող թվան, միանգամից մի հրաժարվեք դրանցից: Հնարավոր է՝ ավելի ուշ պարզ դառնա, որ մտածածը կարելի է իրագործել: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնեն համատեղ ուղևորությունները, ընդհանուր գործերն էլ բոլորի տրամադրությունը կբարձրացնեն:

Օրվա երկրորդ կեսին համառ եղեք. դրա շնորհիվ դուք հաջողությամբ կավարտեք այն, ինչից երկար ժամանակ գլուխ հանել չէր հաջողվում: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք արագ կհաղթահարեք ցանկացած դժվարություն, եթե դրանք առաջանան: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել: Դուք անպայման կհետևեք նրան, այդ իսկ պատճառով սխալներ չեք անի, չեք անի կամ չեք ասի մի բան, ինչի համար ավելի ուշ պիտի զղջայիք:

Այսօր ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը՝ և՛ մտերիմ մարդկանց հետ, և նրանց, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել: Ընկերների հետ հանդիպումը կուրախացնի և կոգեշնչի, ռոմանտիկ ժամադրությունը ամենահաճելի տպավորությունը կթողնի: Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված շրջապատողների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մտերիմների թուլությունների հանդեպ ներողամիտ եղեք. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից, փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից: Հավանական են փոքրիկ տարաձայնություններ, թեժ վեճերն էլ չեն բացառվում: Հաճախ դրանք դատարկ բաների, ինչ-ինչ թյուրիմացությունների պատճառով կծագեն, որոնց մեկ ուրիշ ժամանակ ոչ ոք ուշադրություն չէր դարձնի: Աշխատեք հարթել սուր անկյունները, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Լուրջ հարցերի քննարկումը լավ է հետաձգեք:

Օրը հարմար կլինի տնային գործերի համար: Կենցաղային հարցերի լուծմամբ արագ կզբաղվեք: Կարող եք օգտակար իրեր, օրինակ՝ տեխնիկա գնել, որը ամեն օր կօգտագործեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաճելի կանցնի, եթե մանրուքներից չկառչեք, մեծ նշանակություն չտաք նրան, ինչը շուտով անցյալում է մնալու: Հիշեք, որ ամեն անգամ չարժե խառնվել ուրիշների գործերին: Եթե կենտրոնանաք նրա վրա, ինչը կարևոր է հենց ձեզ համար, ապա անպայման հաջողության կհասնեք:

Գումարի հետ զգույշ եղեք: Օրը հաստատ հարմար չի լինելու ինչ-որ բան շտապելով գնելու կամ առանց երկար մտածելու գործարքներ կնքելու համար: Երեկոն հաջող կդասավորվի սիրահարված Առյուծների համար: Կարող են իրականանալ նշանի ներկայացուցիչների հին ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եկել է կարևոր հարցերը լուծելու ժամանակը. այսօր դրանից հրաշալի գլուխ կհանեք: Ձեր շատ համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Դուք կկարողանաք հաջողության հասնել կարևոր գործում, նույնիսկ եթե ոչ ոք ձեզ չօգնի: Լավ կանցնեն ուղևորությունները: Չի բացառվում՝ տանից հեռու հետաքրքիր ծանոթություններ հաստատեք: Որոշ Կույսեր նոր ընկերներ կգտնեն:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, արժեքավոր նվերներ: Հնարավորություն կունենաք գտնել այն իրը, որը վաղուց էիք կորցրել: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ լուրջ բաների մասին զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ շատ պետք կգան հնարամտությունն ու արագ համարձակ որոշումներ ընդունելու ունակությունը: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, հաջողությամբ կավարտեք բարդ գործը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Մարդը, որը վերջերս ձեզ խիստ վիրավորել էր, կփորձի հարթել հարաբերությունները:

Օրը հարմար կլինի վնասակար սովորույթներից հրաժարվելու, ձեր կյանք նոր բան մտցնելու համար: Մինչև երկուշաբթի մի սպասեք, սկսեք հենց հիմա անել այն, ինչի մասին երկար մտորում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր գործերում հեշտ հաջողությունների հույս մի ունեցեք: Այսօր կարող եք շատ բանի հասնել, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Արժե զգույշ լինել գումարի հետ: Չծրագրված գնումներ անելուց առաջ երկար մտածեք, հատկապես եթե դրա համար վարկ պիտի վերցնեք: Եթե պատրաստվում եք ուղևորությունների, հստակ որոշեք երթուղին և համոզվեք, որ ձեզ հետ ամեն ինչ վերցրել եք: Դա թույլ կտա խուսափել ճանապարհին լարված պահերից:

Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընկերների և մյուս մտերիմների հետ շփումներն էլ դրական հույզեր կպարգևեն: Սիրահարված Կարիճներին հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք իրատես լինել ու պատրանքներ չկառուցել: Այսօր դա կարող է բարդ լինել, երբեմն մեծ կլինի ցանկալին իրականության տեղ ընդունելու գայթակղությունը: Առավոտյան չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները: Բայց ամեն ինչ արագ կհարթվի: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով:

Օրը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու, անպիտան իրերից ազատվելու համար: Երեկոն հրաշալի կլինի ընտանեկան միջոցառումների, մտերիմների հետ հանդիպելու համար: Փոքրիկ ընտանեկան տոնի համար անպայման առիթ կստեղծվի, և այն բոլորին կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կարող եք սկսել կարևոր զրույցներից, որոնք հաջող կանցնեն: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում դրանով չէին հետաքրքրվում: Այդ հատվածում ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Կհաջողվի որոշակիություն մտցնել ծրագրերի մեջ, ճիշտ դնել առաջնահերթությունները:

Ավելի ուշ կգա հոգսերից շեղվելու, պայմանները փոխելու ժամանակը: Ընկերներն անպայման հետաքրքիր ու անսովոր մի բան կառաջարկեն, և դուք չեք ուզենա հրաժարվել: Հավանական են հաջող գնումներ: Դատարկ բաների վրա գումար ծախսել չեք ուզենա, բայց անհրաժեշտ իրերի վրա էլ չեք խնայի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համառությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը այսօր ձեզ շատ պետք կգան: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, ամեն անգամ չեք կարողանա հասնել դրված նպատակներին: Բայց այդ ամենը ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից: Հին ծանոթները հաճույքով կօգնեն, եթե նրանց դիմեք: Բայց նաև այն մարդիկ, որոնց դեռ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել, չեն ուզենա կողքից դիտողի դերում լինել:

Աշխատեք չհոգնել, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Այսօր ձեզ համար օգտակար կլինի գործերում դադար վերցնելը, հոգսերից շեղվելը: Լավ կանցնեն ուղևորությունները, եթե դրանց ընկերների հետ միասին մեկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի տաքացեք ու աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Սա ամենաբարենպաստ օրը չի լինելու շփումների համար. նույնիսկ մտերիմների հետ երբեմն բարդ կլինի լեզու գտնելը: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի կոնֆլիկտներից խուսափելն ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես ձեզ պահեք:

Կարող եք կենտրոնանալ օգտակար գործերի վրա, այդ թվում՝ այնպիսի, որոնցից առաջ գլուխ չեք հանել: Այսօր ձեզ մոտ շատ բան հեշտությամբ կստացվի: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր: Գնումների հարցում լավ է չշտապեք. այսօր ձեզ համար բարդ կլինի որոշելը, թե ինչն է իսկապես անհրաժեշտ, իսկ ինչը՝ ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1712 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0