Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1738 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք պահպանել ինքնատիրապետումն ու վերահսկել ձեզ: Կարևոր կլինի չտաքանալը, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, հանգիստ ու հետևողական գործելը: Օրը ավելի հարմար կլինի հին գործերն ավարտելու, քան նոր բանի անցնելու համար: Աշխատեք ավելի հաճախ հենվել ձեր փորձի վրա: Շատ առաջադրանքներ, որոնք այսօր ուշադրություն են պահանջում, նման կլինեն նախկինում լուծվածներին: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Լավ է գործարքների մասին որոշումներ չընդունեք, ձեզ վրա էլ լուրջ պարտավորություններ չվերցնեք: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը վատը չի լինի: Մտերիմների հետ շփումները ձեզ կուրախացնեն, նոր ծանոթություններն էլ չեն բացառվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ տհաճություններ ու թյուրիմացություններ: Դրանց պատճառով անհանգստանալու կարիք չկա: Դուք անպայման կգտնեք իրավիճակից գլուխ հանելու և հաջողության հասնելու եղանակը: Կենտրոնացեք ամենակարևորի վրա և աշխատեք չշեղվել, թույլ մի տվեք նաև շրջապատողներին շեղել ձեզ: Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Այն նոր հնարավորություններ կբացի մարդկանց առաջ, որոնք ձգտում են մասնագիտական աճի, ուզում են իրենց հաղթանակների վրա ուշադրություն հրավիրել: Նշված ժամանակը հաջող կլինի նաև սիրահարված Ցուլերի համար: Նրանց շատ հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը ոգեշնչող կլինի: Դա հրաշալի ժամանակ կլինի լուրջ ու կարևոր գործ ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես նրանում հաջողության հասնել, լուրջ սխալներ չեք անի, նույնիսկ եթե ինչ-որ մեկը փորձի շեղել ձեզ: Հավանական է հաջողությամբ լուծվեն վերջին շրջանում շատ անհանգստացրած ֆինանսական հարցերը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի բարդ հարցերը լուծելու համար: Երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերում ձեզ հավասարը չի լինի: Գաղափարները, որոնք կունենաք, շատերին դուր կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբի համար լավ է կարևոր ու բարդ գործեր չծրագրեք: Նույնիսկ հասարակ ու լավ ծանոթ առաջադրանքները սովորականից մեծ ջանքեր են պահանջելու և ժամանակատար են լինելու: Հնարավոր են թյուրիմացություններ ու վեճեր աշխատավայրում, խնդիրներ փաստաթղթերը ձևակերպելիս: Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ՝ հաջող ու արդյունավետ կանցնի: Դուք լավ գլուխ կհանեք մյուսների ուժերից վեր եղած գործերից: Այդ հատվածը բարենպաստ կլինի նաև ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Շատ Խեցգետինների նվերներ ու անակնկալներ են սպասվում, որոնք երկար ժամանակ կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա համար կարող եք կարևոր գործնական հանդիպումներ ու լուրջ բանակցություններ ծրագրել: Ամենատարբեր մարդիկ կլսեն ձեր կարծիքը: Չի բացառվում՝ նոր համախոհներ գտնեք, որոնք ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան ձեզ համար: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, հնարավոր են հաջող գործարքներ: Օրվա սկիզբը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև ուսման համար: Ավելի ուշ պիտի կենտրոնանաք փաստաթղթերի հետ աշխատանքի, կազմակերպչական հարցերը լուծելու վրա: Ընտանեկան գործերն էլ կարող են ուշադրություն պահանջել: Չի բացառվում՝ չծրագրված ծախսերի կարիք լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է արդարությունը վերականգնելու, կարգուկանոն հաստատելու, կյանքը դեպի լավը փոխելու համար: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան շատ բան եք կարողանում ինքնուրույն անել: Հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա կանգնել ձեր ճանապարհին: Իսկ ահա ձեր գաղափարների իրագործմանը մասնակցել ցանկացողներ կգտնվեն: Շատերին ձեր հմայքը կգրավի: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Հավանական են անսպասելի հանդիպումներ ու չծրագրված այցեր: Որոշ Կույսեր կկարողանան հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Ճիշտ է, դրա համար պետք է նախաձեռնող լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը ձեզ կստիպի հուզվել: Կարող են խախտվել հին պայմանավորվածությունները, հավանական են դժվարություններ շփման մեջ: Նախկինում իրար հետ հրաշալի լեզու գտնողները կարող են իրարից դժգոհություններ ունենալ: Կոնֆլիկտներից խուսափելու, բոլորի հետ հարաբերությունները հարթելու համար ձեր դիվանագիտական տաղանդների կարիքը կզգացվի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի լուրջ ու պատասխանատու գործերի համար: Ոչ մեկը չի խճճի ու չի շեղի ձեզ, ոչ մի բան չի խանգարի հաջողության հասնելուն: Հավանական են հաջող զուգադիպություններ, զարմանալի հանդիպումներ: Դրանք կօգնեն անել այն, ինչը երկար ժամանակ չէիք համարձակվում անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը հաջող կդասավորվի, եթե չշտապեք ու չփորձեք անհապաղ հասնել անհրաժեշտ արդյունքին: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Որոշ Կարիճներ պիտի ուղղեն ուրիշների սխալները, կարգուկանոն հաստատեն այնտեղ, որտեղ մյուսները ամեն ինչ իրար են խառնել: Դուք ամեն ինչ կանեք, բայց որոշակի ջանքերի գնով: Երեկոն կուրախացնի մի մարդու հետ հանդիպումով, որին շատ էիք կարոտել: Նույնիսկ եթե նախկինում ձեր միջև տարաձայնություններ շատ են եղել, հիմա կհաջողվի ընդհանուր լեզու գտնել: Դժվար չի լինի համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվեք: Նույնիսկ այն գործերը, որոնցից մեկ այլ ժամանակ արագ գլուխ կհանեիք, այսօր ջանքեր կպահանջեն: Հնարավոր են թյուրիմացություններ աշխատավայրում, դժվար կլինի կոլեգաների և ղեկավարության հետ վեճերից խուսափելը: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին թշնամիները, և դուք ստիպված լինեք կրկին հակահարված հասցնել նրանց: Այսօր ձեզ շատ պետք կգա ցանկացած պարագայում առողջ բանականությամբ ղեկավարվելու, խուճապի չմատնվելու ունակությունը, նույնիսկ եթե շուրջը բոլորը կորցնեն հավասարակշռությունը: Օրվա վերջին բոլորի համար պարզ կդառնա, որ ձեր կարծիքն արժե լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է համագործակցության, համախոհներ փնտրելու, համատեղ նախագծերին մասնակցելու համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Շատերը ձեզ կես խոսքից կհասկանան: Ղեկավար Այծեղջյուրները կլուծեն կադրային հարցերն ու իրենց ավելի վստահ կզգան: Հավանական են դրամական մուտքեր: Անձնական հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ կլինի: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, թյուրիմացություններ ու վեճեր: Դուք ի վերջո ընդհանուր լեզու կգտնեք, բայց ջանքերի գնով: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Նույնիսկ ամենալուրջ ու կարևոր հարցերն այսօր արժե քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Այդպես անպայման լուծում կգտնեք, զրույցն էլ ավելի հաճելի կանցնի: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի ջերմ ու անբռնազբոս կդառնան: Որոշ Ջրհոսներ նոր ընկերներ կգտնեն: Զգույշ եղեք ֆինանսական հարցերում: Այսօր ձեզ հատուկ կլինի գումարի հանդեպ որոշակի թեթևամտությունը, այնպես որ՝ անհաջող գործարքների, զուր ծախսերի և կորուստների հավանականություն կա: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք, և դա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր հասցրել են հիասթափվել նրանից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Պրովոկացիաներին մի տրվեք ու աշխատեք ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում ու տանը, նախկինում լավ հարաբերությունները կարող են լարվել: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, և արդեն երեկոյան ամեն ինչ կհարթվի: Ամեն ինչում հետևեք կարգուկանոնին: Կարևոր կլինի շտապողականությունից ու խառնաշփոթից խուսափելը, նախկինում կազմած ծրագրին հնարավորինս հետևելը: Անուշադրության մի մատնեք գումարն ու փաստաթղթերը, հատկապես՝ ուղևորությունների ժամանակ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|